Մագդալենա Գեորգիի Մալեևա (ապրիլի 1, 1975(1975-04-01)[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի, նախկին 4-րդ ռակետ։ Մալեևա երեք քույրերից ամենակրտսերը։
Սեռ | Իգական |
---|---|
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Բնակվելու վայր | Սոֆիա |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Բուլղարիա |
Հասակ | 168 սմ |
Քաշ | 59 կգ |
Կարիերայի սկիզբ | 1989 |
Կարիերայի ավարտ | 2005 թվականի օգոստոս |
Աշխատող ձեռք | ձախ (բայց կյանքում աջլիկ է) |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Յուլիա Բերբերյան |
Պարգևավճար, USD | 4 398 582 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 439–290[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 4 (հունվարի 29 1996) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4-րդ փուլ, (1991, 1993, 1994, 2002) |
Ֆրանսիա | 4-րդ փուլ (1993, 1996, 2003, 2004) |
Ուիմբլդոն | 4-րդ փուլ (2001, 2002, 2004, 2005) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1992) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 121–133[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 13 (փետրվարի 2 2004) |
Ավարտել է կարիերան |
13 տարեկան 4 ամսականում հաղթել է Բուլղարիայի առաջնությունը, դառնալով թենիսի պատմության մեջ առաջին ամենաերիտասարդ թենիսիստուհին, ով նվաճել է այդ տիտղոսը։ 1989 թվականին, 14 տարեկանում, սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ մրցաշարերում։
Նույն տարվա ապրիլին Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Բարի, (Իտալիա), քաղաքում կազմակերպված մրցաշարում հասել է եզրափակիչ փուլ։ 1990 թվականին ԱՄՆ-ի Բաց առաջնության աղջիկների մենախաղի եզրափակիչում հաղթել է Նոել վան Լոտումին։
1991 թվականին Մագդալենա Մալեևան հասել է Ավստրալիայի Բաց առաջնության 4-րդ փուլ, որտեղ պարտվել է ավագ քրոջը՝ Կատերինա Մալեևաին։ Նույն թվականին Հարավսլավիայում նա առաջին անգամ հասել է WTA-ում ընդգրկված մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել։ Սակայն նույն մրցաշարում նա մասնակցել է նաև զուգախաղերի մրցաշարին և նվաճել իր առաջին զուգախաղի տիտղոսը։ Ֆեդերացիայի Գավաթի մրցաշարում Բուլղարիայի հավաքականի կազմում Հունգարիայի հավաքականի դեմ պայքարում մասնակցել է չորս խաղերի, որտեղ և՛ մենախաղերում, և՛ զուգախաղում հաղթանակ է տոնել, սակայն ԱՄՆ-ի հավաքականի դեմ պայքարում երկու անգամ պարտություն է կրել։
Հաջորդ տարի Սան Մարինոյի մրցաշարի մենախաղերում նա նվաճել է իր առաջին WTA տիտղոսը, իսկ ԱՄՆ Բաց առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ, 2-րդ փուլում հաղթելով ամերիկուհի Մարտինա Նավրատիլովային։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակցուհին էր մեծ քույրը՝ Մանուելա Մալեևան, սակայն այստեղ Մագդալենան վնասվածքի պատճառով ստիպված է լինում հրաժարվել պայքարից։ Բարսելոնայի Օլիմպիադայի 3-րդ փուլում նա պարտվում է գործող տիտղոսակիր գերմանուհի Շտեֆի Գրաֆին, իսկ զուգախաղերում Կատերինայի հետ միասին հենց առաջին փուլում զիջում են ապագա բրոնզե մեդալակիրներին՝ Նատաշա Զվերևա-Լեյլա Մեսխի զույգին։
1993 թվականին հասել է Մեծ սաղավարտի երրորդ՝ Ուիմբլդոնի մրցաշարի 4-րդ փուլ։ Նույն տարվա մայիսին առաջին անգամ ընդգրկվել է WTA ուժեղագույն թենիսիստուհների տասնյակում, ինչի շնորհիվ տարեվերջին իրավունք է ստացել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին։ Այնուհետև տարեվերջյան ամփոփիչ արդյունքներով հաղթել է WTA-ի հայտարարած «Տարվա առաջընթաց» անվանակարգում։1996 թվականի սկզբին Մագդալենան առաջին անգամ հասել է իր կարիերայի ամենաբարձր վարկանիշին՝ WTA աղյուսակում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ատլանտայի Օլիմպիադայի մենախաղերում, որտեղ նա իրավունք էր ստացել հանդես գալ տասներորդ համարով, հասել է մինչև 3-րդ փուլ և պարտվել ութերորդ համարով հանդես եկող ճապոնուհի Կիմիկո Դատեին, ինչպես նախորդ մրցաշարում, այստեղ նույնպես զուգախաղերում Կատերինայի հետ դուրս է մնում հենց առաջին փուլից։
1998 թվականի հունիսին Մագդալենանլ ուսի վիրահատության է ենթարկվել, որը նրան շարքից հանել է մոտ մեկ տարի։ Վերադառնալով 1999 թվականին զրոյական վարկանիշով, նա մրցաշարջանի ավարտել է 89-րդ հորիզոնականում և Թաիլանդի Պատայաի մրցաշարի տիտղոսով։ 2000 թվականին երկու անգամ հաղթանակ տանելով վարկանիշային առաջին տասնյակի թանիսիտուհիների նկատմամբ, հաջորդ տարի Մագդալենան անձամբ վերադարձել է ուժեղագույնների քսանյակ և վեց տարպջա ընթացքում առաջին անգամ իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, սակայն կրկին պարտվել է առաջին շրջանում, համաշխարհային դասակարգման առաջին ռակետ Ջենիֆեր Կապրիատիին։ Այդ տարվանից նա կրկին սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել զուգախաղերով ելույթներին։
2002 թվականին Մալեևան հաղթում է կարիերայում երկրորդ I մակարդակի մրցաշարում։ Մոսկվայում նա հաղթում է երեք դասակարգված մրցակցուհիների՝ Վենուս Ուիլյամսին, Ամելի Մորեսմոյին և Լինդսեյ Դևենպորտին։ Նա նաև շահում է կարիերայում երկրորդ զուգախաղային մրցաշարը։ 2003 թվականը նրա համար նշանավորվում է զուգախաղում նոր հաջողություններով։ Լիզել Հուբերի (ՀԱՀ)հետ նա շահել է ևս երեք մրցաշարերի տիտղոսներ և ևս երկու անգամ խաղացել է եզրափակիչում, ինչպես նաև դուրս է գալիս կարիերայում երկրորդ քառորդ եզրափակիչ Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում։ Այդ նույն թվականին նա շահում է իր վերջին WTA մրցաշարը մենախաղում։ Մրցաշրջանի ընթացքում երկու անգամ նա բաց է թողնում հնարավորությունը վերադառնալու մենախաղի թենիսիտուհիների լավագույն տասնյակ, իսկ 2004 թվականի սկզբին, զույգով Հուբերի հետ հերթական եզրափակիչից հետո, բարձրանում է զուգախաղի կարիերայում բարձրագույն հորիզոնական՝ վարկանիշային 13-րդ հորիզոնական։
Աթենքի Օլիմպիական խաղերում Մալեևան երրորդ անգամ ներկայացնում է Բուլղարիան, այժմ միայն մենախաղում և այս անգամ պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում։ Նույն թվականի փետրվարին, հանդիսանալով աշխարհի 31-րդ ռակետ, նա I մակարդակի Ճապոնիայի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Աի Սուգիյամաին, եզրափակիչում նրան պարտության է մատնել Լինդսեյ Դևենպորտը՝ աշխարհի 6-րդ ռակետը։ Այդ նույն մրցաշարում նա, Ելենա Լիխովցևայի հետ զույգով, նյունպես հասնում է եզրափակիչ։ 2005 թվականի սկզբին Մալեևան, կրկին Լիխովցևայի հետ, շահել է զուգախաղի իր վերջին մրցաշարը։ Պրոֆեսիոնալ թենիսում 16 տարվանից հետո նա դադարեցրել է մրցաշարերին մասնակցությունները 2005 թվականի հոկտեմբերին։ Մրցաշարերում վերջին մասնակցությունը կայացել է Ցյուրիխում, որտեղ նա Պատի Շնայդերին զիջել է իր պրոֆեսիոնալ թենիսիստուհու կարիերայի 729-րդ խաղում։
2010 թվականի սեպտեմբերի վերջին Մալեևան մտել է Բուլղարիայի ազգային առաջնության մասնակիցների ցանկի մեջ։ Մագդալենան շահել է այդ մրցաշարը (հարկ է նշել, որ մրցաշարում մասնակցություն չի ունեցել Բուլղարիայի այդ տարիների միակ մրցունակ թենիսիստուհին՝ Ցվետանա Պիրոնկովան)[3]։
Պատմություն |
Մեծ Սաղավարտ |
WTA Ամփոփիչ մրցաշար |
I մակարդակ |
II մակարդակ |
III մակարդակ |
IV և V մակարդակներ |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1992 հուլիսի 26 | Սան Մարինոյի բաց առաջնություն | Գրունտ | Ֆեդերիկա Բոնսինիորի | 7–63, 6–4 |
2. | 1994 սեպտեմբերի 25 | Moscow Ladies Open, Մոսկվա, Ռուսաստան |
Գորգ | Սանդրա Չեկինի | 7–5, 6–1 |
3. | 1994 հոկտեմբերի 9 | Barilla Indoors, Ցյուրիխ, Շվեյցարիա |
Գորգ | Նատաշա Զվերևա | 7–5, 3–6, 6–4 |
4. | 1995 փետրվարի 12 | Չիկագո, ԱՄՆ | Գորգ | Լիզա Ռեյմոնդ | 7–5, 7–6 |
5. | 1995 սեպտեմբերի 24 | Moscow Ladies Open (2) Մոսկվա, Ռուսաստան |
Գորգ | Ելենա Մակարովա | 6–4, 6–2 |
6 | 1995 նոյեմբերի 5 | Bank of the West Classic, Օքլենդ, ԱՄՆ |
Գորգ | Աի Սուգիյամա | 6–3, 6–4 |
7. | 1999 նոյեմբերի 21 | Volvo Women’s Open, Պատայա, Թաիլանդ |
Հարդ | Աննա Կրեմեր | 4–6, 6–1, 6–2 |
8. | 2001 ապրիլի 22 | Colortex Budapest Grand Prix, Հունգարիա |
Գրունտ | Աննա Կրեմեր | 3–6, 6–2, 6–4 |
9. | 2002 հոկտեմբերի 6 | Կրեմլի գավաթ, Մոսկվա, Ռուսաստան |
Գորգ | Լինդսեյ Դևենպորտ | 5–7, 6–3, 7–6 |
10. | 2003 հունիսի 15 | DFS Classic, Бирмингем, Великобритания | Խոտածածկ | Սինոբու Ասագոե | 6–1, 6–4 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1991 ապրիլի 22 | Խորվաթիայի բաց առաջնություն, Բոլ, Խորվաթիա |
Գրունտ | Սանդրա Չեկինի | 4–6, 6–3, 5–7 |
2. | 1993 հունվարի 4 | Բրիսբեն, Ավստրալիա | Հարդ | Կոչիտա Մարտինես | 3–6, 4–6 |
3. | 1995 մարտի 27 | Հիլթոն Հեդ Այլենդ, ԱՄՆ | Գրունտ | Կոչիտա Մարտինես | 1–6, 1–6 |
4. | 1995 մայիսի 15 | Գերմանիայի բաց առաջնություն, Բերլին |
Գրունտ | Արանչա Սանչես-Վիկարիո | 4–6, 1–6 |
5. | 1995 սեպտեմբերի 25 | Լայպցիգի գավաթ Լայպցիգ, Գերմանիա |
Գորգ | Անկե Հուբեր | առանց խաղի |
6. | 1996 մայիսի 20 | Իսպանիայի բաց առաջնություն, Մադրիդ, Իսպանիա |
Գրունտ | Յանա Նովոտնա | 6–4, 4–6, 3–6 |
7. | 200 սեպտեմբերի 25 | SEAT Open, Լյուքսեմբուրգ |
Գորգ | Ջենիֆեր Կապրիատի | 6–4, 1–6, 4–6 |
8. | 2001 փետրվարի 12 | Նիս, Ֆրանսիա | Գորգ | Ամելի Մորեսմո | 2–6, 0–6 |
9. | 2001 սեպտեմբերի 24 | Sparkassen Cup, Լայպցիգ, Գերմանիա(2) |
Գորգ(i) | Կիմ Կլեյստերս | 1–6, 1–6 |
10. | 2002 հոկտեմբերի 21 | SEAT Open, Լյուքսեմբուրգ (2) |
Հարդ (I) | Կիմ Կլեյստերս | 1–6, 2–6 |
11. | 2004 փետրվարի 3 | Toray Pan Pacific Open, Տոկիո, Ճապոնիա |
Գորգ | Լինդսեյ Դևենպորտ | 4–6, 1–6 |
Հաղթանակ — Պատմություն |
---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0) |
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0) |
Մակարդակ I (1–1) |
Մակարդակ II (2–1) |
Մակարդակ III (1–3) |
Մակարդակ IV (0–0) |
Մակարդակ V (1–0) |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
1. | 1991 ապրիլի 22 | Խորվաթիայի բաց առաջնություն, Բոլ, Խորվաթիա |
Գրունտ | Լաուրա Գոլարսա | Լաուրա Գարոնե Սանդրա Չեկինի |
առանց խաղի |
2. | 2002 փետրվարի 11 | Proximus Diamond Games, Անտվերպեն, Բելգիա |
Գորգ | Պատի Շնայդեր | Նատալի Դեշի Մեյլեն Տու |
6–3, 6–73, 6–3 |
3. | 2003 մարտի 19 | NASDAQ-100 Open, Մայամի, ԱՄՆ |
Հարդ | Լիզել Հուբեր | Սինոբու Ասագոե Նանա Սմիթ |
6–4, 3–6, 7–5 |
4. | 2003 ապրիլի 28 | J&S Cup, Վարշավա, Լեհաստան |
Գրունտ | Լիզել Հուբեր | Ելենի Դանիլիդու Ֆրանչեսկա Սկիավոնե |
3–6, 6–4, 6–2 |
5. | 2005 հունվարի 2 | Գոլդ Կոստ, Քվինսլենդ, Ավստրալիա | Հարդ | Ելենա Լիխովցևա | Մարիա Ելենա Կամերին Սիլվիա Ֆարինա Էլիա |
6–3, 5–7, 6–1 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
1. | 1993 փետրվարի 8 | Ասիայի բաց առաջնություն, Օսակա, Ճապոնիա |
Գորգ | Մանուելա Մալեևա | Լարիսա Սավչենկո-Նեյլանդ Յանա Նովոտնա |
1–6, 3–6 |
2. | 1993 ապրիլի 19 | Իսպանիայի բաց առաջնություն, Բարսելոնա, Իսպանիա |
Գրունտ | Մանուելա Մալեևա | Կոնչիտա Մարտինես Արանչա Սանչես-Վիկարիո |
6–4, 1–6, 0–6 |
3. | 2002 հունիսի 17 | Ordina Open, Հերտոգենբոս, Նիդերլանդներ |
Խոտածածկ | Բյանկա Լամադե | Քեթրին Բարկլայ Ռեյց Մարտինա Մյուլեր |
4–6, 5–7 |
4. | 2004 հունվարի 4 | Uncle Tobys Հարդcourts, Գոլդ Կոստ, Քվինսլենդ, Ավստրալիա |
Հարդ | Լիզել Հուբեր | Սվետլանա Կուզնեցովա Ելենա Լիխովցևա |
3–6, 4–6 |
5. | 2004 փետրվարի 3 | Toray Pan Pacific Open, Տոկիո, Ճապոնիա |
Գորգ | Ելենա Լիխովցևա | Կառա Բլեք Ռենե Ստաբս |
0–6, 1–6 |
Պատմություն |
---|
$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$15,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Պատմություն |
---|
$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$15,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Մագդալենա Մալեևան Բուլղարիայի հավախականի կազմում Ֆեդերացիայի գավաթում նորամուտել է 1991 թվականին։ Այդ պահից ի վեր նա ունի հաղթանակների և պարտությունների մենախաղի 18-8 և զուգախաղի 9-9 հարաբերակցություն (ընդհանուր առմամբ՝ 27-17)։
Մրցաշար | Փուլ | Ամսաթիվ | Մրցակից | Ծածկույթ | Հակառակորդ | Հ/Պ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
1991 Համաշխարհային I խումբ | ՇՓ1 | 1991 հուլիսի 22 | Հարդ | Պետրա Շմիդտ | Հ | 6–1, 6–2 | |
ՇՓ2 | 1991 հուլիսի 24 | Ջենիֆեր Կապրիատի | Պ | 5–7, 2–6 | |||
1992 Համաշխարհային I խումբ | ՇՓ1 | 1992 հուլիսի 14 | Գրունտ | Ռեյչել ՄակԿվիլան | Հ | 7–6(7–4), 6–2 | |
ՍԱՓ | 1992 հուլիսի 16 | Ռուքսանդրա Դրագոմիր | Հ | 6–0, 6–1 | |||
1993 Համաշխարհային I խումբ | ՇՓ1 | 1993 հուլիսի 19 | Գրունտ | Պարկ Սուն Հի | Հ | 6–0, 6–4 | |
ՇՓ2 | 1993 հուլիսի 21 | Ֆլորենսիա Լաբաթ | Հ | 6–4, 5–7, 6–3 | |||
1994 Համաշխարհային I խումբ | ՇՓ1 | 1994 հուլիսի 19 | Գրունտ | Իվա Մաջոլի | Պ | 6–3, 4–6, 4–6 | |
ՇՓ2 | 1994 հուլիսի 21 | Յայուկ Բասուկի | Հ | 6–3, 6–3 | |||
1/4 | 1994 հուլիսի 22 | Մարի Պիրս | Հ | 6–7(6–8), 6–4, 6–4 | |||
1995 Համաշխարհային I խումբ | 1/4 | 1995 ապրիլի 22 | Գորգ(I) | Կոնչիտա Մարտինես | Պ | 2–6, 4–6 | |
1995 ապրիլի 23 | Արանչա Սանչես-Վիկարիո | Հ | 6–3, 6–3 | ||||
1998 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՇՓ | 1998 ապրիլի 14 | Գրունտ | Ռալուկա Սանդու | Պ | 1–6, 3–6 | |
1998 ապրիլի 15 | Մարիան դե Սուորդ | Պ | 1–6, 5–7 | ||||
1998 ապրիլի 16 | Ելենա Կրուտկո | Պ | 6–7(2–7), 6–1, 1–6 | ||||
2002 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՇՓ | 2002 ապրիլի 24 | Գրունտ | Անջելա Կարդոսո | Հ | 6–0, 6–0 | |
2002 ապրիլի 25 | Սալոմե Դևիձե | Հ | 6–1, 6–3 | ||||
2002 ապրիլի 26 | Կայա Կանեպի | Հ | 6–4, 6–2 | ||||
ՎԱՓ | 2002 ապրիլի 27 | Յուլիա Բեյգելզիմեր | Պ | 3–6, 4–6 | |||
2003 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՇՓ | 2003 ապրիլի 21 | Գրունտ | Մարգալիտա Չակնաշվիլի | Հ | 6–3, 6–1 | |
2003 ապրիլի 23 | Ելենա Յանկովիչ | Հ | 6–2, 3–6, 6–2 | ||||
2003 ապրիլի 24 | Աննա Սմաշնովա | Հ | 7–5, 6–4 | ||||
2005 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՇՓ | 2005 ապրիլի 20 | Գրունտ | Նատալի Գրանդին | Հ | 6–4, 6–3 | |
2005 ապրիլի 21 | Ժոֆիա Գուբաչի | Հ | 7–6(7–4), 6–2 | ||||
ՎԱՓ | 2005 ապրիլի 23 | Միխաելա Կրայչեկ | Հ | 4–6, 6–3, 6–2 | |||
2005 Համաշխարհային II խումբ փլեյ-օֆֆ | ՓՕ | 2005 հուլիսի 9 | Հարդ (I) | Աիկո Նակամուրա | Հ | 3–6, 6–4, 6–3 | |
2005 հուլիսի 10 | Ակիկո Մորիգամի | Պ | 6–7(3–7), 3–6 |
Մրցաշար | Փուլ | Ամսաթիվ | Խաղընկեր | Մրցակից | Ծածկույթ | Հակառակորդներ | Հ/Պ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1991 Համաշխարհային I խումբ | Ո1 | 1991 հուլիսի 22 | Կատերինա Մալեևա | Հարդ | Վիրագ Կսուրգո Ագնեշ Գի |
Հ | 6–1, 6–2 | |
Ո2 | 1991 հուլիսի 24 | Կատերինա Մալեևա | Ջիջի Ֆերնանդես Զինա Գարիսոն |
Պ | 2–6, 1–6 | |||
1992 Համաշխարհային I խումբ | Ո1 | 1992 հուլիսի 14 | Կատերինա Մալեևա | Հարդ | Նիկոլ Բրադկե Ռենե Ստաբս |
Պ | 2–6, 1–6 | |
ՍԱՓ | 1992 հուլիսի 16 | Ելենա Պամպուլովա | Ռուքսանդրա Դրագոմիր Իրինա Սպիրլեա |
Պ | 6–7(5–7), 2–6 | |||
1993 Համաշխարհային I խումբ | Ո2 | 1993 հուլիսի 21 | Կատերինա Մալեևա | Գրունտ | Ինես Գորոչատեգու Պատրիսիա Տարաբինի |
Պ | 7–5, 4–6, 2–6 | |
1994 Համաշխարհային I խումբ | Ո1 | 1994 հուլիսի 19 | Կատերինա Մալեևա | Գրունտ | Իվա Մաջոլի Մայա Մուրիչ |
Հ | 6–2, 6–3 | |
1/4 | 22 July 1994 | Կատերինա Մալեևա | Ժյուլի Ալար Նատալի Տոզիա |
Պ | 2–6, 6–3, 2–6 | |||
1995 Համաշխարհային I խումբ | 1/4 | 1995 ապրիլի 23 | Կատերինա Մալեևա | Գորգ(I) | Նեուս Ավիլա Բոնաստր Վիրխինիա Ռուանո Պասկուալ |
Հ | 6–0, 6–1 | |
2002 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՇՓ | 2002 ապրիլի 24 | Դեսիսլավա Տոպալովա | Գրունտ | Անժելա Կարդոսո Անա Կատարինա Նոգուերա |
Հ | 6–2, 7–5 | |
ՎԱՓ | 2002 ապրիլի 27 | Դեսիսլավա Տոպալովա | Յուլիա Բեյգելզիմեր Ալյոնա Բոնդարենկո |
Պ | 4–6, 0–6 | |||
2003 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՈՓ | 2003 ապրիլի 21 | Դեսիսլավա Տոպալովա | Գրունտ | Մարգալիտա Չակնաշվիլի Թինատին Կավլաշվիլի |
Հ | 6–1, 6–2 | |
2003 ապրիլի 23 | Դեսիսլավա Տոպալովա | Կատարինա Միսիչ Դրագանա Զարիչ |
Պ | 3–6, 6–3, 0–6 | ||||
2003 ապրիլի 24 | Դեսիսիլավա Տոպալովա | Ցիպորա Օբզիլեր Աննա Սմաշնովա |
Պ | 7–6(7–3), 3–6, 3–6 | ||||
2005 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՈՓ | 2005 ապրիլի 20 | Սեսիլ Կարատանչևա | Գրունտ | Լիզան Դու Պլեսիս Ալիսիա Պիլայ |
Հ | 6–3, 6–2 | |
2005 ապրիլի 21 | Սեսիլ Կարատանչևա | Վիրագ Նեմեթ Ագնեշ Սզավայ |
Պ | 6–4, 3–6, 1–6 | ||||
2011 Եվրոպա/Աֆրիկա I խումբ | ՈՓ | 2011 փետրվարի 2 | Ցվետանա Պիրոնկովա | Հարդ | Կլաուդիա Յանս Իգնաշիկ Ալիսիա Ռոսոլսկա |
Հ | 6–1, 6–3 | |
2011 փետրվարի 3 | Ցվետանա Պիրոնկովա | Աննա Կրեմեր Կլաուդին Շաուլ |
Հ | 6–2, 7–5 | ||||
2011 փետրվարի 4 | Դիա Եվտիմովա | Վալերիա Պատյուկ Կերեն Շլոմո |
Հ | 6–3, 6–4 |
Մրցաշար | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | ՀՄ | Հ-Պ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | Ո2 | 4 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 0 / 12 | 17–12 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | Ո1 | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 1 շրջան | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 0 / 15 | 20–15 |
Ուիմբլդոն | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | 3 շրջան | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 0 / 13 | 21–13 |
ԱՄՆ բաց առաջնություն | Ո1 | 1 շրջան | 2 շրջան | 1/4 | 4 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 0 / 14 | 20–14 |
ՀՄ | 0 / 0 | 0 / 3 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 3 | 0 / 1 | 0 / 1 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 4 | 0 / 54 | 78–54 |
Տարվա վերջի վարկանիշ | 216 | 73 | 38 | 20 | 16 | 11 | 6 | 19 | 36 | 115 | 89 | 22 | 16 | 14 | 30 | 25 | 52 |
2010 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ Մագդալենա Մալեևայի արդյունքները այլ թենիսիստուհիների հետ, ովքեր եղել են Թոփ 10-ում[4]։ Թենիսիտուհիները, ովքեր եղել են աշխարհի թիվ 1 ռակետներ, նշված են թավատառ։
2004 թվականի հուլիսին Մագդալենա Մալեևան ամուսնացել է վաղեմի ընկեր Լյուբոմիր Նոկովի հետ։ Ունի երկու զավակ՝ Յուլիան ծնվել է 2007 թվականի հունիսին, իսկ Մարկոն՝ 2008 թվականի դեկտեմբերին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Մալեևա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.