Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ սաղավարտի մրցաշար (անգլ.՝ Grand Slam tournaments), թենիսի ամենամյա մրցաշար, որոնք հերթականությամբ անցկացվում են տարվա չորս եղանակներին։
Մրցաշարերում անցկացվում են հինգ հիմնական տարբեր կատեգորիաների մրցումներ։
Մեծ սաղավարտ մրցաշարի հիմնական չորս մրցաշարերն են
Ներկայումս Ավստրալիայի բաց առաջնությունը և ԱՄՆ-ի բաց առաջնությունը անցկացվում են կոշտ խաղահրապարակներում (կորտերում), Ֆրանսիայի բաց առաջնությունն անցկացվում է կավե խաղահրապարակներում, Ուիմբլդոնի մրցաշարն անցկացվում է խոտածածկ խաղահրապարակներում։
«Մեծ սաղավարտ» տերմինն առաջացել է թղթախաղում եղած բրիջ տերմինից (անգլ. bridge)։ Տերմինն առաջացել է 1933 թվականին, երբ ավստրալիացի Ջեկ Կրոուֆորդը հաղթել է առաջին երեք մրցաշարերում և հասել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ Ջոն Կիրան, որն այդ ժամանակ աշխատում էր Նյու Յորք Թայմս թերթում որպես սպորտային մեկնաբան և թղթախաղի վարպետ էր, թերթի իր սյունակում մրցաշարերը համեմատել է բրիջի հետ. «Եթե Կրոուֆորդը այսօր կարողանա հաղթել նաև այս մրցաշարը, ապա դա կլինի ավելի քան կորտում հաղթել Մեծ սաղավարտ»։ Կրոուֆորդը այնուամենայնիվ պարտվում է սակայն տերմինը այդպես էլ մնում է։
Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի 1938 թվականի, երբ Դոնալդ Բաջը հաղթել է բոլոր չորս մրցաշարերում, ամերիկացի գրող Էլիսոն Դանցինգը գրել է. «Ինչպես թղթախաղի՝ բրիջի վարպետ Բաջը «Մեծ սաղավարտ» նվաճեց մեկ օրացուցային տարում հաղթելով այդ մրցաշարերում»։
«Մեծ սաղավարտ» տիտղոսը պատկանում է այն թենիսիստ/թենիսիստուհուն, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում կկարողանա հաղթել բոլոր վերոնշյալ մրցաշարերում։ «Ոսկե Մեծ սաղավարտի» տիտղոսակիր է այն թենիսիտ/թենիսիստուհին, որը կկարողանա նվաճել բոլոր չորս «Մեծ սաղավարտի» տիտղոսները և Օլիմպիական ոսկե մեդալը։
Տղամարդիկ մենախաղեր
1938 թվական, ամերիկացի Դոնալդ Բաջ։
1962 և 1969 թվականներ, ավստրալիացի Ռոդ Լեյվեր։
Կանայք մենախաղեր
1953 թվական, ամերիկուհի Մոնիկա Քոնոլի։
1970 թվական, ավստրալուհի Մարգարիտ Սմիտ Կորտ։
1988 թվական գերմանուհի Շտեֆֆի Գրաֆ, ինչպես նաև Գրաֆը 1988 թվականին դարձավ Սեուլի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, այսպիսով արժանանալով նաև «Ոսկե Մեծ սաղավարտի» տիտղոսի։
Պատանեկան մրցաշարերում մեկ օրացուցային տարում «Մեծ սաղավարտ»ի տիտղոսի արժանացել է միայն շվեդ Ստեֆան Էդբերգը 1983 թվականին։
1951 թվական, Ֆրենկ Սեջման/Կեն Մակգրեգոր (Ավստրալիա)
1961 թվականին բրազիլուհի Մարինա Բուենո Քրիստին Տուրմեն Ջեյնսի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում ամերիկուհի Դարլեն Հարդի հետ։
1984 թվականինն Մարտինա Նավրատիլովա/Պեմ Շրայվեր զույգը։
1998 թվակլանին, շվեյցարուհի Մարտինա Հինգիսը խորվաթ Միրայան Լուչիչ Բարոնիի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում չեխ Յանա Նովոտնայի հետ։
1963 թվական, Մարգարիտ Սմիտ Կորտ և Կեն Ֆլեչեր (Ավստրալիա)։
1965 թվական, Մարգարիտ Սմիտ Կորտը Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել է ավստրալիացի Ջոն Նկումբայի հետ, Ռոլան Գարոսում ու Ուիմբլդոնում Կեն Ֆլեչերի, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունում ավստրալիացի Ֆրեդոմ Ստոլոնի հետ։
1967 թվական, ավստրալիացիներ Օուրեն Դևիդսոնը Լեսլի Թյորներ Բոուրի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում ամերիկացի Բիլի Ջին Քինգի հետ։
Կա նաև «Կարիերայի Մեծ սաղավարտ» տիտղոս հասկացությունը, որը շնորհվում է այն մարզիկին, որը իր կարիերայի տարբեր տարիներին կնվաճի չորս «Մեծ սաղավարտ» մրցաշարերի տիտղոսները։
Տղամարդկանց մենախաղեր
# | Թենիսիստ | Տարիք | Ավստրալիայի բաց առաջնություն | Ռոլան Գարոս | Ուիմբլդոնի մրցաշար | ԱՄՆ բաց առաջնություն |
---|---|---|---|---|---|---|
1 | Միացյալ ԹագավորությունՖրեդ Փերի | 26 | 1934 | 1935 | 1934 | 1933 |
2 | Դոն Բաջ | 23 | 1938 | 1938 | 1937 | 1937 |
3 | ԱվստրալիաՌոդ Լեյվեր | 24 | 1960 | 1962 | 1961 | 1962 |
4 | ԱվստրալիաՌոյ Էմերսոն | 27 | 1961 | 1963 | 1964 | 1961 |
5 | Անդրե Աղասի | 29 | 1995 | 1999 | 1992 | 1994 |
6 | ՇվեյցարիաՌոջեր Ֆեդերեր | 27 | 2004 | 2009 | 2003 | 2004 |
7 | ԻսպանիաՌաֆայել Նադալ | 24 | 2009 | 2005 | 2008 | 2010 |
Կանանց մենախաղեր
# | Թենիսիստ | Տարիք | Ավստրալիայի բաց առաջնություն | Ռոլան Գարոս | Ուիմբլդոնի մրցաշար | ԱՄՆ բաց առաջնություն |
---|---|---|---|---|---|---|
1 | Մարեն Քոնոլի | 18 | 1953 | 1953 | 1952 | 1951 |
2 | Դորիս Հարթ | 28 | 1949 | 1950 | 1951 | 1954 |
3 | Շիրլի Ֆրի Իլվին | 29 | 1957 | 1951 | 1956 | 1956 |
4 | ԱվստրալիաՄարգարիտ Սմիտ Կորտ | 20 | 1960 | 1962 | 1963 | 1962 |
5 | Բիլի Ջին Քինգ | 28 | 1968 | 1972 | 1966 | 1967 |
6 | Քրիս Էվերտ | 28 | 1982 | 1974 | 1974 | 1975 |
7 | Մարտինա Նավրատիլովա | 26 | 1981 | 1982 | 1978 | 1983 |
8 | ԳերմանիաՇտեֆֆի Գրաֆ | 19 | 1988 | 1987 | 1988 | 1988 |
9 | Սերենա Ուիլյամս | 21 | 2003 | 2002 | 2002 | 1999 |
10 | Մարիա Շարապովա | 25 | 2008 | 2012 | 2004 | 2006 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սաղավարտ (թենիս)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.