Մաքսիմ Ֆադեև
ռուս երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր,ռեժիսոր, հիմնադիր կատարող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մաքսիմ Ալեքսանդրի Ֆադեև (մայիսի 6, 1968, Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)` ռուս երաժշտական պրոդյուսեր, երգահան, գործիքավորող, ռեժիսոր։ Ռուսաստանի հանրաճանաչ և հաջողակ երաժշտական պրոդյուսերներից մեկը[1]։
Remove ads
Remove ads
Կենսագրություն
Մանկություն և կարիերա
Մաքսիմ Ֆադեևը ծնվել է 1968 թվականի մայիսի 6-ին Կուրգան քաղաքում, մի կողմից գնչու է, մյուս կողմից ռուս։ Հինգ տարեկանից Մաքսիմը հաճախում էր երաժշտական դպրոց։ 12-13 տարեկան հասակում սովորում է նվագել բաս-կիթառի վրա։ 15 տարեկանում ընդունվել է երաժշտական քոլեջ միանգամից երկու ուղղությամբ՝ երգչախմբային- դիրիժոր և ֆորտեպիանո։ Աստիճանաբար սովորում է նվագել նաև ակուստիկ կիթառ։
17 տարեկան հասակում սպորտային դահլիճում մարզումներից հետո սրտի արատի սրացման պատճառով (միջնապատի խնդիրներ) հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում ։ Վիրահատության ժամանակ Մաքսը կլինիկական մահ է տանում, և բժիշկը սկսեց ձեռքով սրտի ուղղակի մերսում կատարում, որից հետո Մաքսին հաջողվում է կյանքի բերել։ Վիրահատությունը անց է կացվել Նովոսիբիրսկ քաղաքում[2]։
Այդ պատահարից հետո Ֆադեևը սկսում է երգեր գրել։ Առաջինը կոչվում էր «Պարիր ջարդված ապակու վրա»։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսում է մտածել իր ապագա երաժշտական կարիերայի մասին։ Պատանի ժամանակ սկսում է նվագել տեղական երաժշտական նվագախմբում, հետո որպես բեկ-վոկալիստ երգում «Կոնվոյ» նվագախմբում։ Առաջնորդի հետ տարաձայնությունների պատճառով նա հեռանում է խմբից և որոշ ժամանակ անց նույնպես դառնում է առաջնորդ։ Մաքսիմին խնդրում են վերադառնալ, բայց արդեն որպես մենակատար։
1989 թվականին նրան ուղարկում են մասնակցելու «Յուրմալա-89» մրցույթին։ Մրցույթը վերանվանվում է «Յալտա-90», որտեղ Մաքսիմը գրավում է 3-րդ հորիզոնականը և պարգևատրվում 500 ռուբլով[3]։ Աստիճանաբար Մաքսի տաղանդը սկսում է իրեն հաջողություն բերել երաժշտական բնագավառում։ Նա ստանում է երգերի պատվերներ գովազդի և այլի համար։
Շոումեն Սերգեյ Կռիլովը հրավիրում է Ֆադեևին Մոսկվա, աջակցում խոստանալով նրան։ Որոշ ժամանակ ապրելով Օմսկում և Եկատերինբուրգում, 1993 թվականին Մաքսը տեղափոխվում է մայրաքաղաք, որտեղ ձայնագրության ստուդիայում տեղավորվում է որպես գործիքավորող։ Մաքսիմի խոսքերով, երբ նա սկսեց ապրել Մոսկվայում, հասկացավ, որ չի զարգացնելու երգի կարիերան, որովհետև բոլոր իր փորձերը հայտնվելու ռադիոկայանում կամ հեռուստատեսությունում իր երաժշտական նյութով, չէր հաջողվում։
Լինդա, Գերմանիա
1993 թվականին Ֆադեևին զանգահարում է Ֆյոդոր Բոնդարչուկը, և առաջարկեց լսել մի աղջկա, ով երազում էր շոու-բիզնեսում կարիերայի մասին։ 1993 թվականին սկսվում է Ֆադեևի և երգչուհի Սվետլանա Գեյմանի համագործակցությունը, ով հետագայում հայտնի դարձավ որպես Լինդա։ Նրանց համագործակցությունը շարունակվեց մինչև 1999 թվականը և մեծ հաջողություն գրանցեց։ Մաքսը դարձավ հանրաճանաչ։ Հանդիսատեսի ռեկորդային թվաքանակը ամբողջ ռուսական շոու-բիզնեսի մեջ՝ 400.000 հանդիսատես հավաքեց 1997 թվականի սեպտեմբերի 1-ին Կիև քաղաքում կայացած Մաքսիմ Ֆադեևի և Լինդայի համատեղ համերգը[4]։ Ֆադեևի հետ համագործակցության ժամանակ 1994 թվականից մինչև 1998 թվականը Լինդան ինը անգամ ստացել է «Տարվա երգչուհի» տիտղոսը։
Այս պրոյեկտի ժամանակ նա գնում է Գերմանիա և այնտեղ երաժշտություն գրում ֆիլմի համար։ Նա երաժշտություններ է ստեղծում հինգ ֆիլմի և «Oil Plant»նվագախմբի համար։ Դրանից հետո գնում է Չեխիա, և երգ է գրում «Տրիումֆ» ռուսական ֆիլմի համար, ստեղծում «Total» և «Монокини» նվագախմբերը։
2003 թվական Վերադառնում է Ռուսաստան, «Фабрика Звезд», Գլյուկոզա
2002 թվականին Առաջին ալիքի գլխավորը՝ Կոնստանտին Էրնստը հրավիրում է Մաքսիմին դառնալ «Фабрика Звезд-2» երաժշտական հեռուստահաղորդում՝ որպեսպրոդյուսեր։ 2002 թվականի վերջին լույս է տեսնում նրա նոր նախագծի՝ Գլյուկոզայի նոր երգը՝ «Ненавижу» անվանմամբ։ 2011 թվականի մարտին Առաջին ալիքը հայտարում է նոր հաղորդման՝ «Фабрика Звезд. Возвращение» մեկնարկի մասին[5]։
Նախագծում իրենց պրոդյուսերների հետ միասին ելույթ են ունենում «Фабрика Звезд»-ի բոլոր հայտնի շրջանավարտները, սակայն Մաքսիմը հրաժարվում է ելույթ ունենալ։ Հրաժարվում է նաև Ալլա Պուգաչովան, որի հետ Մաքսիմը համագործակցել է «Фабрика Звезд-5»-ում։ Նա մեկնաբանում է, որ չի կարող աշխատել առանց Մաքսիմ Ֆադեևի, և քանի որ նա չի մասնակցում, Պուգաչովան նույնպես չի մասնակցի։
Պրոդյուսերական կենտրոն
2003 թվականին Մաքս Ֆադեևը ստեղծում է իր սեփական պրոդյուսերական կենտրոնը։ 2004 թվականին դառնում է «Фабрика звезд-5» հեռուստահաղորդման պրոդյուսերը։ 2006 թվականին ստեղծվում է իգական եռյակ «Serebro» անվանմամբ, որի մենակատարը «Фабрика звёзд-2»-ի մասնակից Ելենան է։
2007 թվականին եռյակը զբաղեցրել է 3-րդ կարգը «Եվրատեսիլ» մրցույթում։ Իսկ 2009 թվականի ապրիլին լույս է տեսնում «ОпиумRoz» ալբոմը, որի բոլորր երգերը գրված են Ֆադեևի կողմից, Մաքսիմի կողմից են նկարահանվել նաև խմբի բոլոր տեսահոլովակները։
2007 թվականին Մաքսիմ Ֆադեևը Գլուկոզայի հետ համատեղ ստեղծում է «Глюкоза продакшн» ընկերությունը, որը նույն թվականին 3D ֆորմատով սկսում է նկարահանել «SAVVA» անիմացիոն ֆիլմը[6]։
Մուլտֆիլմ «Савва. Сердце воина»
2007 թվականին հենվելով Մաքսիմ Ֆադեևի «Savva» գրքի վրա, «Глюкоза Продакшн» ընկերությունը սկսում է իր աշխատանքները «Savva» անիմացիոն ֆիլմի վրա։ Հայտնի է, որ գլխավոր հերոսի նախապատկերը Մաքսիմ Ֆադեևի տղան է՝ Սավվա Ֆադեևը։
Մաքսիմ Ֆադեևը համարվում է մուլտֆիլմի ամբողջ երաժշտության հեղինակը և ռեժիսորը։ 2014 թվականին հայտարարվում է մուլտֆիլմի թարմեցված անունը՝ «Савва. Сердце воина»[7]: 2015 թվականի ապրիլի 16-ին Մաքսիմ Ֆադեևը ներկայացնում է իր նոր երգը՝ «Breach the Line» անվանմամբ, որը հետագայում դառնում է մուլտֆիլմի սաունդթրեքի մի մասը[8][9]։
Հեռուստատեսության նախագիծը
2014 թվականի փետրվարին կայանում է հեռուստատեսական շոու՝ «Голос. Дети»-ն, որտեղ Մաքսիմը ժյուրիներից մեկն էր։ Հանդիսատեսների քվեարկության արդյունքում Մաքսիմ Ֆադեևի թիմի Ալիսա Կոժիկինան դարձել է հաղթող 58,2% ձայնով։ 2014 թվականին Ալիսան ներկայացրել է Ռուսաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում «Dreamer» երգով, գրված Մաքսիմ Ֆադեևի և Օլգա Սերյաբկինայի կողմից գրավելով 5-րդ հորիզոնականը։ Մաքսիմը ստեղծում է «3G» խումբը իր թիմի մասնակիցներից՝ Դարինա Իվանովնա, Իրինա Մոռոզովա և Աննա Եգորովա։ 2014 թ. սեպտեմբերի 12-ին լույս է տեսնում խմբի առաջին տեսահոլովակը «Звонки» անվանումով։ 2015 թ. փետրվարի 13-ին Առաջին հեռուստաընկերությունով մեկնարկում է «Голос. Дети» շոուի երկրորդ եթերաշրջանը, որտեղ Ֆադեևի սանը՝ Սաբինա Մուստաևան դառնում է հաղթող[10][11]։
Remove ads
Ընտանիք
• Հայրը՝ Ալեքսանդր Ֆադեև, երգահան, արվեստի վաստակավոր գործիչ, Կուրգանսկի և Շադրինսկոյի դրամատիկ թատրոնների ավելի քան քսան ներկայացումների երաժշտությունների հեղինակ[12]։ Դրանց թվում են՝ «За Уральскою грядой», «Шадринский гусь», «А зори здесь тихие…», նաև մանկական ներկայացումների, որոնց թվում են՝ «Музыкальная табакерка», «Спящая красавица», «Гадкий утёнок»: «Метель» օպերայի երաժշտության հեղինակն է[13]։
• Մայրը՝ Սվետլանա Ֆադեևա, հայտնի է որպես երգչուհի։
• Եղբայրը՝ Արտյոմ Ֆադեև, ռուս երգահան և պրոդյուսեր։ Կատյա Լելի, Գլյուկոզայի, և «Monokini» խմբի երգերի հեղինակ։ 2009 թվականին Արտյոմը երգ է գրել մանկական մյուզիքլի համար։
• Կինը՝ Նատալյա։
• Որդին՝ Սավվա
Remove ads
Ռեժիսուրա
Remove ads
Պարգևատրությունները
Remove ads
Սկավառակագրություն
Պրոդյուսեր
Գործիքավորող
Remove ads
Պրոյեկտները
Ընթացիկ պրոյեկտներ
• «Serebro»
• «Глюк'oza»
• Օլյգա Սերյաբկինա
• Յուլիա Սավիչևա
• Նարգիզ Զակիռովա
• «Մաքսիմ Ֆադեևի մանկական ձայները»
• խումբ՝ «4G»
• Սաշա Ժեմչուգովա
• Իգոր Պիդժակով
• Օլեգ Մայամի
2014 թվականի փետրվարին Մաքսիմ Ֆադեևը դարձավ մանկական պրոյեկտի՝ «Голос. Дети»-ի դաստիարակներից մեկը, Պելագեայի և Դիմա Բիլանի հետ միասին։
Էկս-Պրոյեկտները
- «Voron»
- Кука (Ելենա Կուկարսկայա)
- Դարյա Կլյուշնիկովա
- Լինդա
- «Total»
- «Monokini»
- Իռակլի
- Պիեր Նարցիս
- Լորա
- «Կոնվոյ»
- «Перцы»
- Վիկտորյա Իլյինսկայա
- «Фабрика звёзд-2»
- «Фабрика звёзд-5»
- Միտյա Ֆոմին
- Իրինա Եպիֆանովա
- Կատյա Լել
- KIT-I
- Ալեքսեյ Սուլիմա
- Մարիա Ռժևսկայա
- «Oil Plant»
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads