ռուս էստրադային երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Յուլիա Ստանիսլավի Սավիչևա (ռուս.՝ Ю́лия Станисла́вовна Са́вичева, փետրվարի 14, 1987[1], Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի շրջանավարտ, 2004 թվականի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակից, դերասանուհի։
Յուլիա Սավիչևա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Юлия Савичева |
Ի ծնե անուն | Յուլիա Ստանիսլավի Սավիչևա Ю́лия Станисла́вовна Са́вичева |
Ծնվել է | փետրվարի 14, 1987[1] (37 տարեկան) Կուրգան |
Երկիր | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | փոփ, փոփ-ռոք |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | «Близнецы» |
Կապված | Մաքսիմ Ֆադեև |
Պարգևներ | |
Կայք | savicheva.ru |
Ստորագրություն | |
Yulia Savicheva Վիքիպահեստում |
Յուլիա Սավիչևան ծնվել է 1987 թվականի փետրվարի 14-ին, երաժիշտի ընտանիքում։ Մայրը՝ Սվետլանա Անատոլիի Սավիչևան, ավարտել է երաժշտական ուսումնարանը դաշնամուրի դասարանում և տասներկու տարի դասավանդել է երաժշտական դպրոցում։ 5 տարեկանից Յուլիան որպես մենակատարուհի ելույթ է ունենում «Սվետլյաչոկ» պարարվեստի համույթում։ Նրա առաջին ելույթը տեղի է ունենում 4 տարեկան հասակում, երբ նա Կուրգանում, բեմի վրա, հանդես է գալիս Մաքսիմ Ֆադևի «Կոնվոյ» ռոք-խմբի հետ միասին, որտեղ, որպես հարվածային գործիքների երաժիշտ, հանդես էր գալիս նրա հայրը՝ Ստանիսլավ Բորիսի Սավիչևը[2]։
Հետագայում խումբը, որում ելույթ էր ունենում նրա հայրը, հրավիրվում է Մոսկվա և Սավիչևների ընտանիքը 1994 թվականի տեղափոխվում է ապրելու մայրաքաղաք։ Մոսկվայում երաժիշտների փորձերի դահլիճ է հանդիսանում «ՄԱԻ» (Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտ) Մշակույթի տանը։ Յուլիայի մայրը աշխատանքի է տեղավորվում նույն մշակույթի տանը, որպես մանկական բաժանմունքի վարիչ։
«ՄԱԻ» Մշակույթի տանը Յուլիան գլխավոր դերն է կատարում Մշակույթի տան ամանորյա ներկայացումներում և մեծահասակ դերասաններին հավասար ստանում է իր առաջին աշխատավարձը։ Յաթամյա երեխան զուգակցում էր փորձերը թատրոնում, ուսումը դպրոցում, պարապմունքները «Ժուրավուշկա» պարարվեստի խմբում։ Պարահանդեսային պարերի դասավանդող Լ. Ազադանովայի հրավերով Յուլիան տեղափոխվում է նրա խումբ։ Պարընկերոջ հետ զույգով նրանք երկու անգամ դառնում են Մոսկվայի չեմպիոն իրենց դասակարգում։
Ռեժիսոր Ռ. Ա. Պոլեյկոն առաջարկություն է անում Յուլիային խաղալու գլխավոր դերը Քրիստոս Փրկիչ տաճարի ամանորյա ներկայացումներին։ Հաջորդ տարի նրան կրկին առաջարկում են մասնակցություն ուենալ Քրիստոս Փրկիչ տաճարի ամանորյա ներկայացումներին, նա խաղում է գլխավոր դերը «Ձյունամրրիկ» ներկայացման մեջ և մասնակցություն է ունենում 40 բեմադրությունների։ Փոքրիկ Յուլիային, ում հայրը հարվածային գործիքներ էր նվագում Մաքսիմ Ֆադեևի «Կոնվոյ» խմբում, հրավիրում են երգչուհի Լինդայի առաջին ալբոմի ձայնագրություններին։ Յուլիան արտասանում է ներածական տեքստը Լինդայի «Այդպես արա» երգում[3]։ Բացի այդ, փոքրիկ դերասանուհին երգչուհու հետ նկարահանվում է նույն երգի տեսահոլովակում։ Նաև Սավիչևային կարելի է նշմարել Լինդայի «Մարիխուանա» երգի տեսահոլովակում։ 8 տարեկան հասակում Յուլիան աշխատում էր Լինդայի հետ մանկական բեկ-վոկալում, նկարահանվում է նրա մի քանի հոլովակներում։
Հանրակթական դպրոցը Յուլիան ավարտում է համարյա գերազանցությամբ, ընդամենը երեք «չորսով»՝ հանրահաշվից, ֆիզիկայից և երկրաչափությունից[4]։
2003 թվականին Յուլիայի մոտ սկսվում է նոր շրջան ստեղծագործական կյանքում, նա դառնում է «Աստղերի ֆաբրիկա 2» հեռուստատեսային նախագծի մասնակից, Սավիչևայի հայրենակից՝ կուրգանցի, Մաքսիմ Ֆադեևի ղեկավարությամբ։ Սավիչևան անցնում է ընտրական բոլոր փուլերը և ընկնում է եզրափակիչի հինգ մասնակիցների մեջ (Յուլիա Սավիչևա, Մարիա Ռժևսկայա, Պոլինա Գագարինա, Ելենա Տերլեևա, Ելենա Տեմնիկովա)։ Յուլիան չի զբաղեցնում առաջին հորիզոնականը և նույնիսկ չի ընկնում առաջատար եռյակի մեջ։ Հեռուստանախագծից հետո Սավիչևայի կարիերան դասավորվում է բավականին հաջող։ Նրա «Նավեր» («Корабли») և «Բարձր» («Высоко») երգերը՝ երգված նախագծի ընթացքում և հաջորդ «Ներիր սիրո համար» («Прости за любовь») երգը մեծ ժողովրդականություն են վայելում և դա Յուլիային բերում է հանրաճանաչություն և նրա արվեստի առաջին երկրպագուներ։ «Բարձր» երգով նա առաջին անգամ ընկնում է «Տարվա երգ 2003» փառատոնի եզրափակիչի մասնակիցների մեջ։
2004 թվականը Սավիչևայի համար դառնում է մեկնարկային միջազգային բեմահարթակներում։ Սկյբում Յուլիան մասնակցում է «World Best» մրցույթին, որտաղ նա ներկայացնում էր Ռուսաստանը և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ 2004 թվականի մայիսին նա դառնում է Ռուսաստանի ներկայացուցիչը Թուրքիայում կայացած «Եվրատեսիլ 2004» մրցույթում՝ անգլալեզու «Believe me» («Հավատա ինձ») երգով։ «Եվրատեսիլ»-ում Սավիչևան բարձր արդյունքներ ցույց չի տալիս՝ 11-րդ հորիզոնական, սակայն դա չի խանգարում նրան շարունակելու աշխատանքները նորամուտային ալբոմի վրա։
«Եվրատեսիլ»-ից հատո Յուլիայի մոտ սկսվում է համերգային շրջագայություն Ռուսաստանով՝ «Փոթորիկ Ձեր քաղաքում» («Ураган в вашем городе!») անվանումով։ Սավիչևան շրջագայում է Ռուսաստանի շատ քաղաքներով և նրա մոտ հայտնվում են շատ երկրվագուներ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաև գավառում։ Մրցույթը Սավիչևային ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակցելու համաշխարհային նշանակության մրցույթում, այլ նաև դառնում է հզոր խթան նրա տաղանդի զարգացման համար։
2005 թվականի մարտի 29-ին Յուլիան թողարկում է «Բարձր» նորամուտային ալբոմը «Մոնոլիտ» լեյբլի տակ։ Նրա մեջ ընդգրկվում են 11 ստեղծագործություն՝ տարբեր ըստ տրամադրության, ոճի, ռիթմի։ Տրեկների մեծամասնությունը ձայնագրվում է «Total» խմբի (Մաքս Ֆադևեի խնամակալներ) նախկին երաժիշտների հետ։ «Եվրատեսիլ»-ում ձաքողման պատճառով տեղի է ունենում երգչուհու հանրաճանաչության անկում։ Սակայն «Կանգ» («Стоп») երգի տեսահոլովակը վերականգնում է Յուլիայի հեղինակությունը։
Արդեն 2005 թվականի աշնանը Սավիչևան թողարկում է «Եթե սրտում է ապրում է սերը» («Если в сердце живёт любовь») երգը՝ «Մի ծնվիր գեղեցիկ» («Не родись красивой») սերիալի սաունդտրեկը։ Երգի թողարկումից անմիջապես հետո նա ընկնում է «Ռուսկոյե ռադիո»-յի «Զոլոտոյ Գրամոֆոն» հիթ-շքերթը, որտեղ արժանանում է ոսկե մրցանակների և մասնակցություն է ունենում Կրեմլում կայացած մրցանակների հանձնման տասներորդ հոբելյանական արարողությանը։ Շուտով թողարկվում է տվյալ ստեղծագործության տեսահոլովակը, ընդ որում չորս տարբեր մեկնաբանությամբ։
Դրան զոււգահեռ երգչուհին ակտիվորեն շրջագայում է ԱՊՀ երկրներով։ Աշխատանքի արդյունք է հանդիսանում «Եթե սրտում է ապրում է սերը» մաքսի-սինգլը, որի մեջ են ներառվում նույնանուն երգը և «Բարձր» ալբոմի երգերի «կենդանի» տարբերակները։ Իսկ Ամանորին մոտ, նույն սերիալում, կայանում է Սավիչևայի նոր երգի պրեմիերան՝ «Ինչպես են քո գործերը» («Как твои дела?»), որի համար Յուլիան հետագայում արժանանում է «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակի։
2006 թվականի ապրիլին Յուլիան ներկայացնում է նոր երգ՝ «Ողջույն» («Привет»), որից հետո թողարկվում է «Մագնիտ» («Магнит») երկրորդ ալբոմը, թողարկված 2006 թվականի հունիսին։ Սավիչևայի համար երգերի մեծամասնությունը գրել է Անաստասիա Մաքսիմովան։ Ալբոմը դրականորեն է ընդունվում ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից և դառնում է 2006 թվականի բեսթսելերներից մեկը։ «Ողջույն» սինգլը դառնում է ռուսական ռադիո հիթ-շքերթների պատմության մեջ ամենամեծ ռադիո-հիթը, որը առաջին հորոզոնականում պահպանում է իր դիրքերը 10 շաբաթվա ընթացքում[5]։ Սավիչևան շարունակում է թողարկել տեսահոլովակներ և շատ շրջագայել։
Դրան զուգահեռ պատրաստվում է նոր ալբոմի ձայնագրությունը։ 2006 թվականի սեպտեմբերի 21-ին Յուլիան հաղթանակ է տանում «MTV Russia Music Awards 2006» մրցանակաբաշխությունում, «Տարվա կատարող» անվանակարգում։ Նույն թվականի դեկտեմբերին Սավիչևան արժանանում է «Նոր երգեր գլխավորի մասին» («Новые песни о главном») հեռուստափառատոնի մրցանակին, նրա «Ողջույն» երգը լավագույնն է համարվում անցնող տարում։
2007 թվականին թողարկվում է «Ոչ մի կերպ» («Никак») սինգլը, որը դառնում է Սավիչևայի կողմից հերթական հիթը, որ մասնակցում է «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչ։
2008 թվականի փետրվարի 14-ին, իր ծննդյան 21-րդ տարեդարձին, Յուլիան ներկայացնում է «Օրիգամի» («Оригами») նոր ալբոմը։ Ալբոմի մեջ ընդգրկվում են 10 նոր երգեր և մեկ ռեմիքս։ Վաճառքի առաջին իսկ օրերից ալբոմը հանրաճանաչություն է ձեռք բերում ունկնդիրների մոտ։ «Ձմեռ» («Зима»), «Սեր-Մոսկվա» («Любовь-Москва») և «Ատոմային պայթյուն» («Ядерный взрыв») երգերը մտնում են բոլոր հնարավոր հիթ-շքերթները և զբաղեցնում են բարձր դիրքեր[6]։
Այդ տարուկմ երգչուհին նորամուտն է նշում որպես հեղինակ, գրելով տեքստ «Օրիգամի» ալբոմի երկու երգի համար՝ «Աստղերից բարձր» («Выше звезд») և «Մյուս օրը» («Послезавтра»)։ Նաև Սավիչևան կատարում է Ա. Ուկուպնիկի երաժշտությամբ «Նետ» («Стрела») երգը, որըа մտնում է «Ինդիգո» (2008 թվական) ֆիլմի սաունդտրեկների մեջ։
Հուլիս 25-ին ավարտվում են «Առաջին սեր. ահա այսպիսի երաժշտուըթյուն» երիտասարդական մյուզիքլի նկարահանումները, որտեղ Յուլիան խաղում է գլխավոր դերը (Տանյա)։ Մյուզիքլի արտադրությամբ զբաղվում էր СТС հեռուստաալիքը, ամերիկյան պրոդյուսեր Բարի Ռոզենբուշի (High School Musical, «Շատ վախենալու կինո 2») հետ համագործակցությամբ։ Ֆիլմի առաջնախաղը նշանակվում է 2009 թվականի մարտի 3-ին։
2008 թվականի եթերաշրջանում Սավիչևան դառնում է «Ռոսիա» հեռուստաալիքի «Աստղային սառույց» նախագծի մասնակից, որտեղ գեղասահքի նրա զուգընկերն է դառնում Ֆրանսիայի չեմպիոն Ժերոմ Բլանշարը։ Գեղասահքի նրա մակարդակը նախագծի ավարտին մոտ սկսում է բավականին լավանալ և Յուլիան սկսում է կատարել ավելիբարդ հնարքներ։ Մակայն մարզումների ժամանակ Յուլիան ձգում է որովայնի ստորին մկանները և չի կարողանում շարունակել մասնակցությունը նախագծում՝ գեղեցիկ հրաժեշտ տալով հանդիսականներին։ Շոուի գալա-համերգին Յուլիա Սավիչևա-Ժերոմ Բլանշար զույգը արժանանում է Ալլա Պուգաչովայի հատուկ մրցանակին։
2009 թվականի մարտի 5-ին վարձույթ է դուրս գալիս «Առաջին սեր» ֆիլմը՝ Սավիչևայի հետ գլխավոր դերում։
2009 թվականի գարնանը երգչուհին սկսոմւ է մասնակցել «Պարեր աստղերի հետ» նոր պարային նախագծին։ Դրանք պարեր են մանրահատակի վրա և Յուլիան, քանի որ ամբողջ մանկությունը զբաղվել էր պարերով, հաջող ելույթներ է ունենում և առաջին իսկ ծրագրերից զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2009 թվականի հունիսին Սավիչևան, իր պարընկեր Եվգենի Պապունաիշվիլու հետ, հաղթանակ են տանում «Պարեր աստղերի հետ» նախագծում։
Դեկտեմբերին «Goodbye, սեր» («Goodbye, любовь») սինգլը, գրված Սավիչևայի կողմից, արժանանում է «Տարվա երգ 2009» մրցանակին։
2010 թվականի փետրվարի վերջին, «Т9» խմբի հետ համատեղ, տեղի է ունենում «Նավեր» երգի տեսահոլովակի ներկայացումը։ Ըստ որոշ գնահատականների, հոլովակը հանդիսանում է լավագույնը Սավիչևայի երաժշտական կարիերայի ընթացքում։
2010 թվականի մայիսի վերջին երգչուհին հանդիսատեսին է ներկայացնում «Մոսկվա-Վլադիվոստոկ» («Москва-Владивосток») նոոր տրեկը, որի հեղինակներն են հանդիսանում Մաքսիմ Ֆադեևը և Օլգա Սերյաբկինան։ Այդ երգը տարբերվում է Յուլիայի նախորդ երգերից նոր, մեր ժամանակներում հանրահայտ, «էլեկտրոնային» հնչողությամբ։
Շուտով «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգը հայտնվում է էկրաններին, որպես հոլովակ, որը օգնում է նրան դառնալու 2010 թվական ամռան ռուսական հիթը և, որպես արդյունք, զբաղեցնում է առաջատար դիրքեր երկրի հիթ-շքերթներում։
2010 թվականի նոյեմբերին Սավիչևան ներկայացնում է իր նոր աշխատանքը՝ «Ասա ինձ, ինչ է սերը» («Скажи мне, что такое любовь») անվանումով։ Տրեկը շարունակում է երգչուհու արվեստում պարային ուղղվածությունը և դառնում է «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգի յուրօրինակ զարգացումը։
2011 թվականի փետրվարին երկրի երաժշտական հեռուստաալիքներում հայտնվում է Յուլիայի հոլովակը «Ասա ինձ, ինչ է սերը» երգի հիման վրա։ Հոլովակի նկարահանումները զբաղեցնում են չորս օր և դառնում են ոչ միայն ամենամասշտաբայինը և երկարատևը, այլ նաև, ամենաանկեղծը երգչուհու կարիերայում։ Քանի որ երգչուհին խաղում է պրոֆեսիոնալ պարուհու, հատուկ նկարահանումների համար նա ստիպված էր զբաղվել պարուսույցի հետ։ Մարտին, ռեփեռ Ջիգանի հետ, թողարկում են «Բաց թող» («Отпусти») սինգլը, որը համապատասխանում է երկրպագուների և ունկնդիրների ճաշակին, իսկ մարտի 20-ին, ELLO ալիքում, կայանում է հոլովակի պրեմիերան։ Հոլովակը հանրաճանաչություն է ձեռք բերում համացանցում, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այն հավաքում է մեկ միլիոն դիտում Youtube-ում և դառնում է Ռուսաստանի երաժշտական տեսագրությունների առաջատարը։ Յուլիայի և Ջիգանի համատեղ աշխատանքը արդյունք է տալիս։ Չորս շաբաթ երգը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը «Ռուսկոյե Ռադիո»-ի երկրի գլխավոր հիթ-շքերթներում, երգիչները դառնում են «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակի դափնեկիրներ, որը կայանում է նոյեմբերի 26-ին, Կրեմլում։ 2012 թվականի մարտին կայանում է «Յուլիա» («Юлия») նոր երգի պրեմիերան, իսկ հունիսին թողարկվում է այդ երգի հոլովակը։ Իոսիֆ Կոբզոնի հետ միասին ձայնագրում է «Անհավասար ամուսնություն» ֆիլմի սաունդտրեկը։
2012 թվականին Սավիչևան մասնակցություն է ունենում «Ռոսիա» հեռուստաալիքի «Երգչախմբերի մարտ» նախագծում, աշխատելով Վոլգոգրադի թիմի հետ[7]։
2013 թվականին Սավիչևան մասնակցություն է ունենում «Առաջին Ալիք»-ի «Մեկը մեկի» («Один в один») նախագծում։ 2013 թվականի մայիսի 26-ի եզրափակիչում զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջնությունը զիջելով Ալեքսեյ Չումակովին։
2014 թվականի հունվարի 1-ին կայանում է Սավիչևայի նոր սինգլի պրեմիերան՝ «Հարսնացուն» («Невеста») անվանումով, իսկ հոլովակի պրեմիերան՝ մայիսի 14-ին։
2014 թվականի սեպտեմբերի 16-ին կայանում է «Սիրել այլևս ոչնչով» («Любить больше нечем») երգի պրեմիերան, որը Յուլիան ձայնագրում է ռեփեր Ջիգանի հետ համատեղ։ Հոլովակը թողարկվում է սեպտեմբերի 26-ին։ Նոյեմբերի 4-ին Սավիչոան ներկայացնում է «Անձնական…» («Личное…») անվանումով նոր ստուդիական ալբոմը։
2014 թվականի հոկտեմբերի 23-ին Յուլիա Սավիչևան ամուսնանում է երգահան Ալեքսանդր Արշավինի հետ, ում հետ նրան կապում են երկար տարիների հարաբերություններ[8]։
Թվական | Հոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2003 | «Բարձր» | Մաքսիմ Օսադչի, Մաքսիմ Ֆադեև | «Բարձր» |
2004 | «Ներիր սիրո համար» | ||
2005 | «Կանգ» | Մաքսիմ Ռոժկով | |
«Եթե սրտում ապրում է սերը» | Վլադ Օպելյանց | «Մագնիտ» | |
2006 | «Ողջույն» | Մաքսիմ Ռոժկով | |
2007 | «Мало» | ||
«Դա ճակատագիր է» (Անտոն Մակարսկու հետ համատեղ) | Մհեր Մկրտչյան | «Օրիգամի» | |
2008 | «Ձմեռ» | Ալեքսեյ Անդրիանով | |
2010 | «Նավեր (Т9-ի հետ համատեղ)» | Եվգենի Կուրիցին | «Սրտի բաբախյուն» |
«Մոսկվա-Վլադիվոստոկ» | Յուրի Կուրոխտին | ||
2011 | «Ասա ինձ, ինչ է սերը» | ||
«Բաց թող» (Ջիգանի հետ համատեղ) | Աշոտ Գևորգյան | ||
«Սրտի բաբախյուն» | Մաքսիմ Ֆադեև | ||
2012 | «Յուլիա» | ||
2013 | «Ես այնպես եմ քեզ սպասում» | ||
2014 | «Հարսնացու» | Եվգենի Կուրիցին | ТВА |
«Սիրել այլևս ոչնչով» (Ջիգանի հետ համատեղ) | Ստեպան Սիբիրյակով | ||
2015 | «Ներիր» | Ստանիսլավ Մորոզով |
Թվական | Անվանում | Հիթ-շքերթ[6] | Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Russian Airplay Chart|RUS | Moscow Airplay Top 100 | St.Petersburg Airplay Top 100 | Kiev Airplay Top 100 | Latvia[9] | Տարեկան ընդհանուր | |||
2004 | «Բարձր» | 1 | 2 | 7 | 2 | 5 | 3 | «Բարձր» |
«Ներիր սիրո համար» | 3 | 6 | - | - | 11 | 35 | ||
«Believe Me» | 9 | - | - | - | 20 | 47 | ||
«Նավեր» | 3 | 182 | - | - | - | 54 | ||
2005 | «Կանգ» | 6 | - | - | - | - | 84 | |
«Եթե սրտում ապրում է սերը» | 1 | 2 | 1 | 1 | 5 | 13(2005)/74(2006) | «Մագնիտ» | |
«Ինչպե՞ս են քո գործերը» | 1 | 2 | - | - | 10 | 11 | ||
2006 | «Ողջույն» | 1 | 1 | - | - | 21 | 4 | |
«Քիչ է» | 63 | - | - | - | - | - | ||
2007 | «Թեթև» | 21 | 51 | - | - | 17 | 148 | |
«Ոչ մի կերպ» | 3 | 6 | - | - | 14 | 31 | «Օրիգամի» | |
«Սեր-Մոսկվա» | 63 | - | - | - | 8 | - | ||
2008 | «Ձմեռ» | 18 | 29 | - | - | 27 | 155 | |
«Կես» | 44 | 74 | 99 | 30 | 10 | 150 | ||
«Նաստյա» | 81 | - | - | 43 | - | - | «Սրտի բաբախյուն» | |
2009 | «Goodbye Սեր» | 8 | 5 | 8 | - | - | 48 | |
«Նավեր» (Feat T9) | 145 | - | - | - | - | - | ||
2010 | «Մոսկվա-Վլադիվոստոկ» | 1 | 3 | 2 | 1 | 2 | 9 | |
«Ասա ինձ, ինչ է սերը» | 55 | 92 | 82 | 27 | 10 | 182 | ||
2011 | «Բաց թող» (Feat Ջիգան) | 8 | 13 | 16 | 6 | 8 | 15 | |
«Սրտի բաբախյուն» | 64 | 137 | - | 11 | 11 | - | ||
2012 | «Յուլիա» | 9 | 32 | 14 | 9 | - | 27 | |
2013 | «Ես այնպես եմ քեզ սպասւմ» | 62 | 92 | 99 | 93 | - | - | |
2014 | «Հարսնացու» | 26 | 26 | 34 | 44 | - | - | «TBA» |
«Սիրել այլևս ոչնչով» (Feat Ջիգան) | 9 | 15 | 10 | - | - | - | ||
Թվական | Մրցանակ | Անվանակագված աշխատանք | Անվանակարգում | Արդյունք |
---|---|---|---|---|
2003 | Ոսկե Գրամոֆոն | Բարձր | Հաղթանակ | |
2004 | Ոսկե Գրամոֆոն | Ներիր սիրո համար | Հաղթանակ | |
2005 | Ոսկե Գրամոֆոն | Եթե սրտում ապրում է սերը | Հաղթանակ | |
2006 | MTV Russia Music Awards | Յուլիա Սավիչևա | Լավագույն կատարողուհի | Հաղթանակ |
Ոսկե Գրամոֆոն | Ինչպե՞ս են քո գործերը | Հաղթանակ | ||
Նոր երգեր գլխավորի մասին | Ողջույն | Տարվա լավագույն երգ | Հաղթանակ | |
2007 | Մուզ-ТВ մրցանակ | Յուլիա Սավիչևա | Լավագույն կատարողուհի | Առաջադրված |
Պոպովի մրցանակ | Եթե սրտում ապրում է սերը | Ռոդիոհիթ- կատարողուհի | Հաղթանակ | |
Պոպվի մրցանակ | Եթե սրտում ապրում է սերը, Ինչպես են քո գործերը, Ողջույն | Ռոդիոֆավորիտ - կատարողուհի | Հաղթանակ | |
Ոսկե Գրամոֆոն | Ոչ մի կերպ | Հաղթանակ | ||
2008 | Ոսկե Գրամոֆոն Ղազախստանում | Ձմեռ | Հաղթանակ | |
2009 | Herbal Essences Young Icons | Յուլիա Սավիչևա և Դմիտրի Բուրուկին (Առաջին սեր) | Տարվա դուետ կամ «Անձրևի համբույր» | Հաղթանակ |
Beauty Cinema Awards | Կոտրված սիրտ(Առաջին սեր) | Լավագույն երգ | Հաղթանակ | |
Տարվա երգ | Goodbye, սեր | Հաղթանակ | ||
2010 | Տարվա երգ | Մոսկվա-Վլադիվոստոկ | Հաղթանակ | |
2011 | Զոլոտոյ Գրամոֆոն Ուկրաինայում | Մոսկվա-Վլադիվոստոկ | Հաղթանակ | |
Fashion People Awards | Ջիգան և Յուլիա Սավիչևա | Fashion դուետ | Հաղթանակ | |
Ոսկե Գրամոֆոն | Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) | Հաղթանակ | ||
Տարվա երգ | Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) | Հաղթանակ | ||
Կարմիր աստղ | Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) | Լավագույն երգ | Հաղթանակ | |
2011 | OE Video Music Awards | Յուլիա Սավիչևա | Best Female Performance | Առաջադրված |
2012 | Մուզ-ТВ մրցանակ | Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) | Լավագույն դուետ | Առաջադրված |
2012 | Կարմիր աստղ | Յուլիա | Լավագույն երգ | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.