From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի տարածքում հարթավայրային վայրերը բավականին հազվադեպ են։ Առավել հաճախ դրանք ներկայացված են գոգահովիտներով և հրաբխային սարահարթերով։ Հայաստանի հարթավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է նրա տարածքի 4720 կմ² կամ 15,5 %-ը, որից մոտ 3300 կմ² (70%) Արարատյան դաշտի մասն է կազմում, 1425 կմ² -ին (30%)՝ հանրապետության մյուս բոլոր հարթավայրերը։
Ստորև ներկայացված են Հայաստանի հարթավայրերն ու դրանց գտնվելու վայրերը.
Անվանում | Պատկեր | Տեղագրություն | Տարածք ≈ (կմ²) |
---|---|---|---|
Արարատյան դաշտ | Արագածոտնի մարզի հարավ, Արմավիրի մարզ, Կոտայքի մարզի կենտրոնական հատվածի արևմուտք, Արարատի մարզի արևմուտք։ | 3300[1] | |
Շիրակի դաշտ | Շիրակի մարզի հարավային հատված, գոգահովիտը հարավային հատվածից շրջապատված է Շիրակի լեռնաշղթայով, արևելքից՝ Փամբակի լեռնաշղթայով, հարավ-արևելքից՝ Արագած լեռով։ | 600 | |
Լոռվա սարահարթ | Լոռու մարզի հյուսիս-արևմուտք, գոգահովիտը արևմուտքից շրջապատված է Ջավախքի լեռնաշղթայով, հարավից՝ Բազումի լեռնաշղթայով, արևելքից՝ Վիրահայոց լեռնաշղթայով։ | 325 | |
Մասրիկի դաշտ | Գեղարքունիքի մարզի հարավ-արևելք։ Հարթավայրը գտնվում է Սևանա լճից հարավ-արևելք։ | 300 | |
Ապարանի դաշտ | Արագածոտնի մարզի կենտրոնական մաս։ Գոգահովիտը արևմուտքից շրջապատված է Արագած լեռով, արևելքից՝ Ծաղկունյանց լեռնաշղթայով, հարավից՝ Արա լեռով։ | 80 | |
Շինուհայրի հարթավայր | Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Սարահարթը գտնվում է Գորիս քաղաքի մոտակայքում։ | 35 | |
Փամբակի գոգավորություն | Լոռու մարզի հարավ-արևմուտք։ Գոգահովիտը շրջապատված է լեռնաշղթաներով (հյուսիսից՝ Շիրակի լեռնաշղթայով)։ | 31 | |
Աշոցքի սարահարթ | Շիրակի մարզի հյուսիս, Աշոցք գյուղի մոտակայքում | 25 | |
Աղստևի գոգահովիտ | Լոռու մարզի հարավ-արևելք։ Գոգահովիտը հյուսիսից շրջապատված է Հալաբի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթայով | 10 | |
Վանաձորի գոգահովիտ | Լոռու մարզի հարավ-արևմուտք։ Գոգահովիտը հարավից շրջապատված է Բազումի, հյուսիսից՝ Փամբակի լեռնաշղթայով | 8 | |
Արտաշեսյան հարթավայր | Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Հարթավայրը գտնվում է Գորիս քաղաքի մոտակայքում։ | 6 | |
Սիսիանի հարթավայր | Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Քաղաքի տարածքում է գտնվում Սիսիան քաղաքը | 4,5 | |
Նաև Հայաստանում հարթավայրային վայրերը տեղակայված են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.