Լոռու մարզի լեռնաշղթա From Wikipedia, the free encyclopedia
Հալաբի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու մարզում, Փամբակ և Աղստև գետերի միջև։ Միջին բարձրությունը 2600 մ է, առավելագույնը՝ 3016 մ (Բովաքար լեռ)։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից ու գրանոդիորիտներից։ Աղեղնաձև է, ուռուցիկ մասը՝ դեպի հարավ։ Բնորոշ է կտրտված էրոզիոն ռելիեֆը, շրջված սինկլինալային, անհամաչափ կառուցվածքը։ Հյուսիսային լանջերն անտառապատ են՝ կտրտված Ալարեքս, Մարց և Հաղպատ գետերի V-աձև հովիտներով, հարավային լանջերն անտառազուրկ՝ ծածկված սելավաբեր հովտաձորակային ցանցով։ Գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում։ Բազումի և Հալաբի լեռնաշղթաները բաժանում է Գայլաձորի կիրճը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։ |
Հալաբի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3016 մետր |
Մեծագույն գագաթ | Բովաքար |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.