From Wikipedia, the free encyclopedia
Սիսիանի հարթավայր, կամ Սիսիանի գոգահովիտ, հարթավայր Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1600 մետր բացարձակ բարձրության վրա։
Հարթավայրում է գտնվում Սիսիան քաղաքը, որտեղով անցնում է Որոտան գետը։ Հարթավայրից արևմուտք գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթան, իսկ արևելքից՝ Կյուպրասարի։ 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում Տոլորսի ջրամբարը։ Հարթավայրի տարածքը 4,5 կմ²[1][2]։
Հարթավայրում կլիման բարեխառն ցամաքային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը 6,6 °C, նվազագույն ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -37 °C։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 365 մմ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.