From Wikipedia, the free encyclopedia
Արժույթի նշան կամ խորհրդանշան, տառ, կցագիր, հիերոգլիֆ, վանկ, հատուկ նշան կամ խորհրդանշան, գրաֆեմաների և գրաֆիկական պարզ կրճատումների և հապավումների այլ տարատեսակներ, ինչպես նաև դրանց համադրություններ, որոնք օգտագործվում են դրամական միավորների նշանակումների կամ ստեղնաշարի միջոցով դրանց արագ մուտքագրման համար։ Արժութային նշան կարող է հանդիսանալ ամբողջական բառ։ Ինչպես նաև, «արժույթի նշանը» (անգլ.՝ Currency sign) յունիկոդ ստանդարտի կոնկրետ գրաֆեմայի անվանում է (¤), որը երբեմն օգտագործվում է որպես նման սիմվոլների ամբողջ խմբի խորհրդանիշ։
Արժույթի նշանը տպագրական նշանների խմբի անվանում է Յունիկոդ ստանդարտում, որ տեղակայված է 20A0-20CF տարածքում և ներառում է որոշ արժույթների նշաններ։ Այդ նշանների հետ միասին, որոնք մի քանի պատճառներով տեղափոխվել են ստանդարտների այլ խումբ, ձևավորում են արժույթների նշանների կատեգորիան, որում ներառվել են 53 գրաֆեմաներ՝ ըստ թողարկման 8֊րդ տարբերակի[1]՝ չնայած իրականում գոյություն ունեցող արժույթների նշաններն ավելի շատ են։
Հաճախ արժույթների նշանները յուրահատուկ են, նույն նշանը ծառայում է մի քանի արժույթներ ներկայացնելու համար։ Միաժամանակ, մի քանի դրամական միավորներ չունեն հատուկ խորհրդանիշներ, և դրանց համար օգտագործվում են պարզ կրճատումներ։ Անհրաժեշտ է նշել, որ կարճ գրելաձևերով տարբերակները կարող են տարբեր լինել՝ կախված լեզվից և երկրից։ Այլ կերպ ասած, արժույթի նշանները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պահանջվում է այս կամ այն դրամական միավորի կոնկրետ նույնականացում։ Դրանց օգտագործման հիմնական շրջանը ոչ մասնագիտացված տեքստերն են։ Հատուկ տեքստերում խորհուրդ է տրվում օգտագործել ISO 4217 ստանդարտի եռատառ կոդեր[2]։
Արժույթի նշանը նախ և առաջ առանձին գրաֆեմաներ են, որ ստեղծվում են կիրիլիցայի կամ լատինիցայի հիման վրա։ Դրանցից որոշները ի հայտ են եկել 17֊18֊րդ դարերում՝ գրի էվոլյուցիայի և տարբեր արժույթների կրճատ գրման արդյունքում։ Այդպիսի նշաններ են, օրինակ, դոլարի և ֆունտի նշանները, ինչպես նաև 17֊19֊րդ դարերի ռուբլու նշանը։ Նշանների մեկ այլ խումբ ի հայտ է եկել 20֊րդ դարի վերջին֊19֊րդ դարի սզկզբին՝ կառավարության լիազորված անդամների որոշմամբ։ Այդպիսի նշաններին են պատկանում, օրինակ եվրոն, հայկական դրամը, հնդկական ռուպին։
Արժույթների նշաններին են պատկանում նաև անունների կրճատ գրման այլ տարբերակներ․
Երբեմն (օրինակ՝ Excel, Lotus, Gnumeric էլեկտրոնային աղյուսակներում[3]) որպես նշան օգտագործվում է եռատառ կոդ (USD՝ ամերիկյան դոլար, RUB՝ ռուսական ռուբլի)։ Այլ աղբյուրներում կարելի է հանդիպել պետության երկտառ կոդի և արժութային նշանի համադրությանը (US$՝ ամերիկյան դոլար, TT՝ Տրինիդադ և Տոբագոյի դոլար, HK$՝ Հոնկոնգի դոլար)։
Որոշ արժույթներ ունեն տարբեր կրճատումներ եզակի և հոգնակի թվերի համար։ Այդպիսիք են, օրինակ, լոտին և լիլանգենին։ Հոգնակի թվում դրանք դառնում են համապատասխանաբար մալոտի և էմալանգենի։ Նման այլ նշաններ ներկայացված են ստորև․
Պետություն | Անվանումը հայերենով | Անվանումը անգլերենով | Նշանը եզակի թվի համար |
Նշանը հոգնակի թվի համար | ||
---|---|---|---|---|---|---|
Եզ․ թիվ | Հոգ․ թիվ | Եզ․ թիվ | Հոգ․ թիվ | |||
Աֆղանստան | Աֆղանի | Աֆղանիներ | Afghani | Afghani | Af | Afs |
Նեպալ | Ռուպիա | Ռուպիաներ | Rupee | Rupees | Re | Rs |
Իսպանիա | Պեսետա | Պեսետաներ | իսպ.՝ Peseta | իսպ.՝ Pesetas | Pta | Ptas |
Քենիա | Շիլինգ | Շիլինգներ | Shilling | Shillings | KSh | KShs |
Լեսոթո | Լոտի | Մալոտի | Loti | Maloti | L | M |
Էսվատինի | Լիլիանգենի | Էմիլանգենի | Lilangeni | Emalangeni | L | E |
Չնայած նրան, որ արժույթների նշանները լայնորեն կիրառվում են թղթադրամների և մետաղադրամների վրա, թերթում գործնական և անձնական հաղորդակցության մեջ, գովազդում, գնապիտակների վրա՝ դրանք այնուամենայնիվ միանշանակ չեն։ Սա հատկապես վերաբերում է դոլարի նշանին ($), որը գործնականում կարող է խորհրդանշել մի քանի տասնյակ արժույթներ։ Դրա համար ըստ անհրաժեշտության օգտագործվում են ISO 4217 ստանդարտի եռատառ հապավումներ։
Խորհրդանիշ | Յունիկոդ[4] | |
---|---|---|
Գրաֆեմա | Դիրք | |
Արժույթի խորհրդանիշ | ¤ | 00A4 |
Դոլարի խորհրդանիշ | $ () | 0024 |
Իեն/Յուան֊ի խորհրդանիշ | ¥ (Ұ)[5] | 00A5 |
Ռիալի խորհրդանիշ | ريال) ﷼) | FDFC |
Հնդկական ռուպիի խորհրդանիշ | ₨ (Rs или Rp)[6] | 20A8 |
Ֆլորինայի խորհրդանիշ | ƒ | 0192 |
Ֆրանկի խորհրդանիշ | ₣ (F, Fr)[7] | 20A3 |
Ֆունտի խորհրդանիշ | £ (₤) | 00A3 (20A4) |
Յուանի հիերոգլիֆ | 圓 | 5713 |
Ցանկացած արժույթի նշանն իրենից ներկայացնում է շրջան, որից իրար նկատմամբ 90° աստիճանի տակ դուրս են գալիս չորս ճառագայթներ (¤)՝ կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ այս կամ այն համակարգչային տառատեսակներում հասանելի չէ կամ բացակայում է կոնկրետ արժույթի նշանը։ Օրինակ՝ 2,50 ¤֊ը հասկանում ենք որպես երկուս ու կես ինչ֊որ դրամական միավոր, որը կարելի է որոշել միայն համատեքստից ելնելով։ Նշանը առաջին անգամ օգտագործվել է 1972 թվականին ISO 646֊ում։
Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը սահմանում է հետևյալ կանոնները.
Լատինական Ամերիկայում և անգլալեզու երկրներում նշանն առավել հաճախ օգտագործվում է թվանշանից առաջ (օրինակ՝ $50, £50), իսկ եվրոպական երկրների մեծամասնությունում, Ասիայում և Աֆրիկայում՝ թվանշանից հետո (50 р., 50 zł)։ Ֆրանսիայում և պորտուգալախոս երկրներում նշանը կարող է բաժանել հիմնական և տասնորդական մասերը (2$50 կամ 2₣50)։ Այս ավանդույթը պահպանվել է նաև ազգային արժույթները համավրոպականի վերածեուց հետո։ Անգլալեզու երկրներում դոլարի նշանը գրվում է թվից առաջ ($10), իսկ ցենտինը՝ հետո (10¢)։ Երբեմն նշանը գրվում է ցուցչային տեսքով։ Այդպիսի ժամանակակից արժույթներ են, օրինակ, վիետնամական դոնգը (2₫)։ Այս տարբերակը հաճախ օգտագործվում է նաև դիզայներական նպատակներով։
Առավել հաճախ տասնորդական մասը բաժանելու համար օգտագործվում է կետ կամ ստորակտ։ Սակայն բաժանորդի դեր կարող են տանել նաև այլ նշաններ․ արաբական երկրներում օգտագործվում է մոմայե, անգլերեն գրականության մեջ հանդիպում է ինտերպունկտ (կետ տողի մեջտեղում), Իսպանիայում այդ նպատակին է ծառայում երկու կետը, Ֆրանսիայում և պորտուգալախոս երկրներում՝ արժույթի նշանը։ Տանզանիայում, Սիերա Լեոնեում և որոշ այլ երկրներում՝ կոտորակի նշանը (/)։ Վերջինս հատուկ է նաև Անգլիայի դրամական համակարգին[8]։ Գրվածքի այս ձևը նաև բնորոշ է եղել Անգլիայի փողային համակարգին հաշվման տասնորդական համակարգի ընդունումից առաջ[9]։
Լեզու | Օրինակ | Լեզու | Օրինակ | Լեզու | Օրինակ | Լեզու | Օրինակ |
---|---|---|---|---|---|---|---|
Ալբաներեն | 3,14 € | Անգլերեն | €3.14 | Հայերեն | 3,14 € | Բուլղարերեն | 3,14 € |
Վալերեն | €3.14 | Հունգարերեն | 3,14 € | Հունարեն | 3,14 €[10], € 3.14[11] | Վրացերեն | 3,14 € |
Իռլանդերեն | €3.14 | Իսպաներեն | 3,14 € | Իտալերեն | 3,14 € | Կատալոներեն | 3,14 € |
Կոռներեն | €3.14 | Լատվերեն | 3,14 € | Լիտվերեն | 3,14 € | Մակեդոներեն | 3,14 € |
Մալթայերեն | €3.14 | Գերմաներեն | € 3,14[12], 3,14 €[13] | Նիդեռլանդերեն | € 3,14 | Լեհերեն | 3,14 € |
Պորտուգաերեն | 3,14 € | Ռոմաներեն | 3,14 € | Ռումիներեն | 3,14 € | Ռուսերեն | 3,14 € |
Սերբերեն | 3,14 € | Սլովակերեն | 3,14 € | Սլովեներեն | 3,14 € | Թուրքերեն | 3,14 € |
Ուկրաիներեն | 3,14 € | Ֆարերերեն | €3,14 | Ֆիններեն | 3,14 € | Ֆրանսերեն | 3,14 € |
Խորվաթերեն | 3,14 € | Չեխերեն | 3,14 € | Շվեդերեն | 3,14 €[14] | Էստոներեն | 3,14 € |
Դոլարի նշանը ("$"), հավանաբար լատինամերիկյան ծագում ունի, սակայն դա հաստատված չէ։ Գոյություն ունեն տարբեր վարկածներ, որ բարձրացվել են դրամագետների և հետազոտողների կողմից։
Եվրոպական գումարի նշանը կամ գրաֆիկական խորհրդանիշը՝ "€", դարձել է Եվրոպայի մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված տասը տարբերակների մրցույթի արդյունքում։ Նշանի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հունական էփսիլիոն տառը, այն վերաբերում է նաև Եվրոպա բառի առաջին տառին, իսկ երկու զուգահեռ գծերը խորհրդանշում են եվրոյի կայունությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.