From Wikipedia, the free encyclopedia
Օքսիտաներեն (պրովանսալերեն[10], օքս.՝ occitan, óucitan, արտասանվում է [u(t)siˈtaⁿ, u(t)siˈtɔ, ukʃiˈtɔ], նաև օքս.՝ Lenga d'òc, [ˈleŋɡɔ ˈðɔ(k)], ֆր.՝ occitan, langue d’oc), Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիայի բուն բնակչության և Իսպանիային ու Իտալիային սահմանակից շրջանների լեզու։ Անվանման տարբերակներից են՝ պրովանսալերեն (provençal, proençal), լիմուզեներեն (lemozì), օք լեզու (lenga d'oc), ռոմաներեն (roman), տրուբադուրների լեզու[11]։ Որոշ ռոմանագետներ օքսիտաներենը տեղադրում են գալլիա-ռոմանական ենթախմբի մեջ, իսկ որոշներներն էլ (Ա. Կուն, Գ. Ռոլֆս, Վ. Գարսիա դե Դիեգո) ռոմանական լեզուների մեջ զատում են առանձին պիրենեյան խումբ, որի մեջ մտնում են օքսիտաներենը, կատալաներենը, գասկոներենը և արագոներենը[12]։ Մի մասն էլ օքսիտաներենը համարում է հնդեվրոպական լեզուների ռոմանական խմբի լեզու, որի կազմում կատալաներենի հետ ձևավորում է օքսիտա-ռոմանական ենթախումբը։ Հանդես է գալիս մի շարք բարբառներով և խոսվածքներով, որոնք ստորաբաժանվում են հյուսիսային և հարավային խմբերի։
Օքսիտաներեն | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Օքսիտանո֊ռոմանական լեզուներ և Gallo-Romance? |
Մասն է | Ֆրանսիայի տարածաշրջանային լեզուներ[1], languages of Catalonia?, Իտալիայի լեզուներ և languages of Occitania? |
Երկրներ | Ֆրանսիա[2], Իտալիա[3], Իսպանիա[4] և Մոնակո[5] |
Խոսողների քանակ | 542 000 մարդ (2020)[6][7], 110 000 մարդ (2012)[7][8], 526 000 մարդ (2002)[9] և 30 000 մարդ (2030)[8] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն, classical norm of Occitan?, Mistralian norm? և Norme bonnaudienne? |
IETF | oc |
ISO 639-1 | oc |
ISO 639-2 | oci |
ISO 639-3 | oci |
Օքսիտաներենի տարածվածության տարածքները | |
Occitan language Վիքիպահեստում |
Ներկայումս օքսիտաներենը առօրյա կյանքում կիրառում են ավելի քան երկու միլիոն մարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.