Հոլանդերեն կամ նիդերլանդերեն[2] (ինքնանուն՝ Nederlands), հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Հոլանդերենը պետական լեզու է Նիդերլանդներում, Բելգիայում (Ֆլանդրիայում), Արուբայում, Կյուրասաոյում և Սուրինամում։

Արագ փաստեր Հոլանդերեն / Նիդերլանդերեն Nederlands, Տեսակ ...
Հոլանդերեն / Նիդերլանդերեն
Nederlands
Thumb
Հայաստանը լեռնային երկիր է Հարավային Կովկասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասստորինֆրանկյան լեզուներ
ԵրկրներՆիդերլանդներ Նիդերլանդներ
Բելգիա Բելգիա
Սուրինամ Սուրինամ
Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
Արուբա Արուբա
Պաշտոնական կարգավիճակՆիդերլանդներ Նիդերլանդներ

Բելգիա Բելգիա

Սուրինամ
Կախյալ տարածքներ
Նիդերլանդներ Նիդերլանդներ

Խոսողների քանակ23 100 000 մարդ (2019)[1]
Վերահսկող կազմակերպությունՆիդերլանդական լեզվական միություն
Լեզվակիրների թիվը22 մլն․ (2005)
Ռեյտինգ37—48
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFnl
ԳՕՍՏ 7.75–97495
ISO 639-1nl
ISO 639-2dut (B); nld (T)
ISO 639-3nld

Thumb
Նիդերլանդներենի տարածվածությունը աշխարհում

Thumb
Նիդերլանդներենի տարածվածությունը Եվրոպայում
 Dutch language Վիքիպահեստում
Փակել

Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ հոլանդերենը 48-րդն է։

Բնութագիր

Հոլանդերենն ազգակից է անգլերենին և գերմաներենին և լեզվաբանական հատկանիշներով գտնվում է երկուսի միջև։ Սակայն, բացի նրանից, որ հոլանդերենը չի ենթարկվել վերին գերմաներենի հնչյունափոխությանը, այն գերմաներենից տարբերվում է նաև հոլովների սակավությամբ (ինչպես անգլերենը), գերմաներեն ումլաութի գրեթե բացակայությամբ և զգալիորեն ավելի կանոնավոր ձևաբանությամբ։

Ժամանակակից հոլանդերենն սկզբում ուներ երեք գոյականական սեռ, որոնցից երկուսը՝ արականը և իգականը, մեծ մասամբ համընկնում են (ստանում են նույն՝ de որոշիչ հոդը)։ Որպես հետևանք՝ գոյականական սեռը շատ ավելի քիչ քերական դեր է խաղում հոլանդերենում, քան գերմաներենում։

Գլխավոր նախադասություններում նախադասության անդամները սովորաբար ունեն SVO (ենթակա֊ստորոգյալ֊ուղիղ խնդիր) շարադասություն, որը հարցական և երկրորդական նախադասություններում կարող է դառնալ շրջուն (SOV)։

Հոլանդերենի բառապաշարը մեծ մասամբ ժառանգված է գերմանական լեզվաընտանիքից․ գերմանական ծագման բառերի քանակը ավելի զգալի է, քան ռոմանական ազդեցության ենթարկված անգլերենում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.