Սեռ (քերականական)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սեռ, քերականական կարգ, որը դասի կարգի մասնակի արտահայտությունն է և բնութագրում է գոյականները և բայերը։
Ձևական հատկանիշի հիման վրա գոյականները դասակարգվում են երեք սեռի՝ արական, իգական և չեզոք (գերմաներենում, ռուսերենում) կամ երկու սեռի՝ արական, իգական (ֆրանսերենում)։ Գոյականի սեռային տարբերակում ունեցող լեզուների մեծ մասում ածականները, դասական թվականները, որոշ դերանուններ, դերբայները և բայի խոնարհման որոշ ձևեր ունեն սեռային վերջավորություններ, որոնցով համաձայնում են գերադաս գոյականի հետ։ Այն լեզուներում, որոնցում գոյականների պատկանելիությունը այս կամ այն սեռին որոշվում է մասնիկներով կամ հիմքերով, սեռային տարբերակումը դրսևորվում է նաև հոլովման հարացույցում։ Գոյականների մեջ ընդհանուրը և մասնավորը նշող սեռերից մեկը անհատական սեռն է։ Այն կա, օրինակ, աֆրիկյան սահո, աֆար, բիլի լեզուներում։ Այսպես՝ բիլի լեզվում տվյալ տեսակից մեկ կամ մի քանի անհատներ առանձնացնելու համար բառին ավելացնում են համապատասխան ցուցիչ․ օրինակ՝ dimmū նշանակում է ընդհանրապես կատու, իսկ dimmū-ra` որևէ մասնավոր կատու[1]։
Անվանական սեռ ունեն ոչ բոլոր լեզուները։ Այն հատուկ է եղել հնդեվրոպական բոլոր լեզուներին, սակայն դրանց մի մասում, այդ թվում նաև հայերենում, այն չի պահպանվել (կան միայն առանձին վերապրուկային ձևեր)։ Հայերենի գոյականների համակարգում կա միայն բնական սեռային տարբերակում, որը կատարվում է կամ բառային միջոցներով (մաքի-խոյ, աղջիկ-տղա, երինջ-արջառ), կամ բառակազմական միջոցներով (աշակերտ-աշակերտուհի, ուսուցիչ-ուսուցչուհի)։
Բայական սեռը ցույց է տալիս գործողության անմիջական ոլորտի մեջ մտած առարկաների՝ գործողությունը կատարողի և գործողության առարկայի ենթակայական հարաբերությունները։ Անմիջական կապված լինելով լեզվի հաղորդակցային կողմի հետ՝ բայի սեռը պահանջում, թելադրում է շարահյուսական որոշակի կառուցվածք։ Բայական սեռերը ժամանակակից հայերենում հետևյալներն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.