Adobe Flash Player
From Wikipedia, the free encyclopedia
Adobe Flash Player (Shockwave Flash Ինտերնետ Էքսպլորեր-ում և Mozilla Firefox-ում)[1], ծրագիրն անվճար է և օգտագործվում է Adobe Flash-ի պլատֆորմում։ Ծրագիրը ներառում է մուլտիմեդիաի դիտումը, վիդեո և աուդիո ֆայլերի տարածում։ Կարող է հանդես գալ որպես Վեբ դիտարկիչի պլատֆորմ։ Բջջային հեռախոսները նույնպես իրենց մեջ կրում են այս ծրագիրը։ Flash Player-ը ստեղծվել է Macromedia-ի կողմից և Adobe Systems-ի մշակումից հետո ծրագիրը տարածվում է։
Տեսակ | մեդիափլեյեր, բրաուզերի ընդլայնում և մուլտիմեդիայի ֆրեյմվորք |
---|---|
Նախագծումը՝ | Adobe |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Windows, Լինուքս, մաքՕՍ և Chrome OS |
Առկա է | բրազիլիական պորտուգալերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, հոլանդերեն, լեհերեն, շվեդերեն, թուրքերեն, չեխերեն, ռուսերեն, ճապոներեն, կորեերեն և հյուսիսային չինարեն |
Լույս տեսավ՝ | 1999 |
Պլատֆորմ | Windows |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Small Web Format |
Արտոնագիր | freeware |
Կայք | adobe.com/products/flashplayer.html |
Adobe Flash Player Վիքիպահեստում |
Flash Player-ը ծրագրում է SWF ֆայլեր, որոնք կարող են ստեղծվել Adobe Animate-ի և Adobe Flash Professional-ի աշխատանքային գործիքներով, authoring tools, Adobe Flash Builder-ով կամ FlashDevelop-ի գործիքներով։ Flash Player-ի միջոցով կարելի է դիտել վեկտորներ, պատկերացանցային գրաֆիկներ, 3D գրաֆիկներ, վիդեո և աուդիո ֆայլեր ներկառուցված սցենարների լեզվով (ActionScript)։ ActionScript-ը հիմնված է ECMAScript-ի վրա և նման է JavaScript-ին։ Flash Player-ն ունի լայն լայն տարածում և համարվում է ինտերնետային էջերում տեղադրված խաղերի, անիմացիաների և գրաֆիկական ինտերֆեյսի (GUI- ների) ընդհանուր ձևաչափ։ Adobe-ը 2013 թվականին հայտարարել է, որ մեկ միլիարդ օգտատերերից 400 միլիոնը վեց շաբաթվա ընթացքում բեռնել է Adobe Flash Player-ի նոր տարբերակը[2]։
Flash Player-ը անվճար ծրագիր է, այդ իսկ պատճառով հասանելի է բոլորին։ Այս ծրագրից օգտվում են խոշոր վեբ բրաուզերներ և օպերացիոն համակարգեր, որոնցից են՝ Google Chrome-ը Windows 8-ի հետ միասին[3][4], իսկ ավելի ուշ Internet Explorer-ը և Edge[5][6][7]:
Flash Player-ը շատ է քննադատվել հեառախոսի մառդկոցի առագ սպառման համր, փակ համակարգ լինելու և մասամբ ոչ անվտանգ լինելու համար։ Flash Player-ը հատկապես շատ է քննադատել Էյփլի ստեղծող Սթիվ Ջոբսը։ Նա բաց նամակով հայտնել էր, որ հրաժարվում է այդ ծրագիրը իր IOS համակարգում տեղադրելուց։ Բնականաբար այս ծրագրից օգտվողների թիվը նվազեց, պատճառ հանդիսացան նաև ժամանակակից վեբ կայքերը որոնք կարող են կատարել այն նույն ֆունկցիաները որոնց ընդունակ է Flash Player-ը[8][9][10]։ 2017 թիվ հուլիսին, Adobe-ը հայտարարեց[11], որ կաջակցի Flash Player-ին, և կշարունակի օգտագործել HTML5-ի ստանդարտները[12][13]։ Հայտը համաձայնեցված է Էյփլի[14], Ֆեյսբուքի[15], Գուգլի[16], Մայքրոսոֆթի[17] և Mozilla-ի հետ[18]։