HTML5
From Wikipedia, the free encyclopedia
HTML5 (անգլ.՝ HyperText Markup Language, version 5), գերտեքստի նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի ստեղծման և ներկայացման համար։ Այն HTML-ի 5-րդ և ներկայիս տարբերակն է։
Տեսակ | ֆայլի ֆորմատ, նշագրման լեզու, W3C Recommendation? և specification edition? |
---|---|
Առաջացել է | հոկտեմբերի 28, 2014[1] |
Ստեղծող | Համացանցի կոնսորցիում |
Ընդլայնումներ | .html և .htm |
Համացանցի տվյալների տեսակ | text/html |
Հիմքի վրա է | SGML |
Ստանդարտացման մարմին | Համացանցի կոնսորցիում |
Կայք | html.spec.whatwg.org/multipage/(անգլ.) |
HTML5 Վիքիպահեստում |
Այն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին[2][3], նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների աջակցման մակարդակի բարձրացման նպատակով։
Համացանցում երկար ժամանակ օգտագործվում էր HTML 4.01, XHTML 1.0 և XHTML 1.1 ստանդարտները։
HTML5-ում առկա է բազում նոր շարահյուսական առանձնահատկություններ։ Օրինակ՝ <video>
, <audio>
և <canvas>
, ինչպես նաև SVG և մաթեմատիկական ֆորմուլաներ օգտագործելու հնարավորությունը։ Այս նորարարությունները ստեղծվել են ցանցում գրաֆիկական և մուլտիմեդիայի օբյեկտների ստեղծման և կիրառման նպատակով։ Մյուս բոլոր էլեմենտները, ինչպիսիք են <section>
, <article>
, <header>
և <nav>
, մշակվել են այն բանի համար, որ հարստացվի վեբ էջի բովանդակությունը։ Նոր ատրիբուտները ստեղծվել են նույն այդ նպատակով, չնայած որ որոշները հեռացվել են։ Որոշ էլեմենտներ, օրինակ <a>
, <menu>
և <cite>
, փոփոխությունների են ենթարկվել, վերափոխվել, ստանդարտացվել։ API-ը և DOM-ը դարձան HTML5-ի հիմնական մասերը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի նոր էլեմենտներ, որոնք, գործածական չեն եղել HTML4.01 ծրագրի կոդում.
<article>, <aside>, <audio>, <canvas>, <command>, <datalist>, <details>, <embed>, <figcaption>, <figure>, <footer>, <header>, <hgroup>, <keygen>, <main>, <mark>, <meter>, <nav>, <output>, <progress>, <rp>, <rt>, <ruby>, <section>, <source>, <summary>, <time>, <video>, <wbr>[4]
|