Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլ.՝ Microsoft Corporation), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկմամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։
Արագ փաստեր Մայքրոսոֆթ, Տեսակ ...
Մայքրոսոֆթ |
---|
|
|
Տեսակ | ծրագրային ապահովման ընկերություն, բիզնես ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն և հանրային ընկերություն |
---|
Հիմնադրված է | ապրիլի 4, 1975 |
---|
Հիմնադիր | Բիլ Գեյթս և Փոլ Ալեն |
---|
Վայր | Redmond, ԱՄՆ |
---|
Երկիր | ԱՄՆ[1] |
---|
Տնօրեն | Սատյա Նադելլա[2] |
---|
Արդյունաբերություն | տեխնոլոգիական արդյունաբերություն, ծրագրային ապահովման ընկերություն, ծրագրային ապահովման մշակում և Միջազգային ստանդարտ մասնաճյուղային դասակարգում |
---|
Ընդհանուր ակտիվներ | ▲334 մլրդ $ (հունիսի 30, 2021)[3] |
---|
Հասույթ | ▲212 մլրդ $ (2023)[4] |
---|
Աշխատողների թիվ | ▲221 000 մարդ (2022)[5] |
---|
Ստորաբաժանումներ | Microsoft Research? |
---|
Դուստր ընկերություններ | Microsoft Studios, Avanade?, Microsoft Algeria?, Microsoft India R & D?, Lionhead Studios?, Microsoft Mobile?, Microsoft Production Studios?, Rare (ընկերություն), Ensemble Studios, Microsoft Store?, ProClarity?, Danger, Inc.?, Perceptive Pixel?, GreenButton?, Microsoft Research Asia?, Sysinternals, Massive Incorporated?, Jellyfish.com?, Powerset?, Tellme Networks?, Visio Corporation?, aQuantive?, Turn 10 Studios, Fast Search & Transfer?, Digital Anvil?, Razorfish?, DATAllegro?, Microsoft Kids?, Microsoft Egypt?, Microsoft (Palestine)?, Microsoft (United Kingdom)?, Microsoft (Netherlands)?, Microsoft s.r.o.?, Microsoft (Ukraine)?, LinkedIn, Microsoft (France)?, Havok, Microsoft Ireland Research?, Microsoft Global Finance?, Microsoft Ireland Operations?, Microsoft Online?, Microsoft Operations?, Microsoft Regional Sales?, LinkedIn Ireland?, Microsoft Saudi?, Skype Technologies, Microsoft Japan?, Softomotive?[6], DreamWorks Interactive?, ZeniMax Media?, Microsoft Switzerland?, Microsoft Canada?, GitHub, Clipchamp Pty Ltd?[7] և Microsoft Morocco? |
---|
Սեփականատեր | The Vanguard Group[2], BlackRock[2] և Բիլ Գեյթս[2] |
---|
Կայք | microsoft.com(անգլ.) |
---|
Մասնակից է | OpenStreetMap Foundation?[8] և Business Software Alliance[9] |
---|
Բորսա | և SEHK: 4338[11] |
---|
Պորտալ | Portal:Microsoft? |
---|
Microsoft Վիքիպահեստում |
Փակել
Հիմնվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից, ովքեր այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։
Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին, երբ Փոլ Ալենը և Բիլ Գեյթսը, կարդալով 1975 թվականի հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թվականին ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։