![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Wiki_Smartphones.jpg/640px-Wiki_Smartphones.jpg&w=640&q=50)
Դիտարկիչ
From Wikipedia, the free encyclopedia
Զննիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված տեղեկատվությունը վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար։
Ենթակատեգորիա | ծրագիր, HTTP client, Համակարգչային պլատֆորմ, browser ![]() | |
---|---|---|
Ստեղծում | 1990 ![]() | |
Կիրառությունը | Web navigation ![]() | |
Ստեղծել է | Թիմ Բերներս Լի ![]() | |
Թողարկման ամսաթիվ | 20 Դեկտեմբերի 1990 ![]() | |
Ստեղծման վայր | ՑԵՌՆ ![]() | |
Implementation of | Web API ![]() | |
ACM Classification Code (2012) | 10003302 ![]() | |
Հակառակը | Վեբ սերվեր ![]() |
Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային զննիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը։ Այժմյան ցանցային զննիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր։ Գրեթե բոլոր հայտնի ցանցային զննիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա (անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում)։
2019 թվականի մարտի տվյալներով ավելի քան 4.3 մլն մարդ օգտագործում է զննիչ, որը մոտավորապես կազմում է աշխարհի բնակչության 55%-ը[1]։ Ամենատարածված զննիչներն են Գուգլ Քրոմ-ը, Մոզիլլա Ֆայրֆոքս-ը, Սաֆարի-ն,Ինտերնետ Էքսփլորեր-ը և Microsoft Edge-ը։