Ճապոներեն
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոներեն (ճապ.՝ 日本語 - նիհոնգո), արևելաասիական կամ ալտայական ճապոնական լեզու։ Մարդկանց կողմից վիճելի է համարվում որևէ լեզվաընտանիքի պատկանելը։ Ճապոներենը մայրենի լեզու է 147 միլիոն մարդու՝ գլխավորապես Ճապոնիայում ապրողների համար։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ խոսողների թվով 8-րդն է։ Ճապոներենը պաշտոնական լեզու է Ճապոնիայում։
Ճապոներեն 日本語 | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | ճապոնական լեզուներ |
Երկրներ | Ճապոնիա Գուամ Թայվան Հյուսիսային Կորեա Հարավային Կորեա Պերու Ավստրալիա |
Պաշտոնական կարգավիճակ | Ճապոնիա Պալաու, Անգուր |
Խոսողների քանակ | 141 մլն |
Վերահսկող կազմակերպություն | Kokugo Shingikai?, Council for Cultural Affairs?, Ministry of Education, Culture, Sports, Science and Technology? և Agency for Cultural Affairs? |
Լեզվակիրների թիվը | 141-147 մլն․ |
Ռեյտինգ | 9 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | Ճապոնառյուկյուական լեզուներ |
Գրերի համակարգ | կանձի, կանա |
IETF | ja |
ԳՕՍՏ 7.75–97 | Ճապո 870 |
ISO 639-1 | ja |
ISO 639-2 | jpn |
ISO 639-3 | jpn |
ISO 639-5 | jpx |
Japanese language Վիքիպահեստում |
Քիչ բան է հայտնի ճապոներենի նախապատմության կամ Ճապոնիայում առաջին անգամ նրա հայտնվելու մասին։ 3-րդ դարի չինական փաստաթղթերը հաղորդում են մի քանի ճապոնական բառ, սակայն ամբողջական տեքստեր հայտնի չեն մինչև 8-րդ դարը։ Հեյան ժամանակաշրջանում (794-1185 թվականներ) չինարենը զգալի ազդեցություն ունեցավ Հին ճապոներենի բառապաշարի և հնչյունաբանության վրա։ Ուշ միջնադարի ճապոներենը (1185-1600 թվականներ) կրեց բնորոշ գծերի այնպիսի փոփոխություններ, որոնք այն ավելի մոտեցրեցին մեր օրերի լեզվին։ Այդ ժամանակներում հայտնվեցին եվրոպական առաջին փոխառված բառերը։ 1853 թվականին Ճապոնիայի ինքնամեկուսացման ավարտից հետո, զգալիորեն մեծացավ եվրոպական լեզուներից արվող փոխառությունների ներհոսքը։ Մասնավորապես, անգլերենից փոխառված բառերը դարձան սովորական։
Ճապոներենը Չինարենի հետ ունի ծագումնաբանական ընդհանրություններ ու մոտիկ կապեր, սակայն իր գրենական համակարգում ունի չինական հիերոգլիֆների կամ կանջիի (漢字) լայն գործածություն։ Բառապաշարի միջին և մի խոշոր բաժին նույնպես բերված է չինարենից։ Կանջիի հետ միասին ճապոներենի գրենական համակարգում գործածվում են երկու վանկակազմական գրանշաններ՝ հիրագանան (ひらがな կամ 平仮名) և կատականան (カタカナ կամ 片仮名)։ Լատիներենի գրերի գործածությունը սահմանափակ է, դա արվում է հիմնականում փոխառնված հապավումների դեպքում։ Թվային համակարգում գործածվում են առավելապես արաբական թվանշանները։
Այլազգիների կողմից ճապոներենի ուսումնասիրությունը ցածր մակարդակի վրա էր մինչև 1980-ական թվականների տնտեսական վերելքը։ Դրանից հետո ճապոնական մշակույթի տարածմանը զուգահեռ ճապոներեն սովորողների քանակն աշխարհում հասավ միլիոնների։