Հապավում
From Wikipedia, the free encyclopedia
Հապավումները երեք տեսակ են լինում` տառային, մասային և բառային։
- տառային (գրվում է յուրաքանչյուր բառի առաջին տառը, օրինակ՝ ԶԼՄ-զանգվածային լրատվական միջոց)
- վանկային (գրվում է յուրաքանչյուր բառի որևէ վանկը, օրինակ՝ ուսմասվար-ուսումնական մասի վարող)
- խառը (կարող է գրվել և՛ բառը կամ բառի վանկը, և՛ տառային հապավումը, օրինակ՝ Սևանհէկ)
Տառային հապավման օրինակ է ՀՈւԽ հապավումը, որն առաջացել է Համակարգչային ուսուցողական խաղեր բառերի առաջին տառերից։ ԿԳՆ՝ Կրթության և գիտության նախարարություն, ԲՈՀ՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողով, բուհ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, ԿԱԻ՝ Կրթության Ազգային Ինստիտուտ, ՀՀ՝ Հայաստանի Հանրապետություն և ԼՂՀ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախ։