Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Այս ցանկը պարունակում է այն անձանց ցուցակը, որոնք համապատասխանում են սահմանված նշանակալիության չափանիշներին (տես՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)), ովքեր մահացել են 2022 թվականի հունվարին։
Մահվան պատճառը նշվում է միայն բացառիկ դեպքերում (սպանություն, ինքնասպանություն, ճանապարհատրանսպորտային պատահար կամ դժբախտ պատահար)։ Մնացած դեպքերում դա չի նշվում։
Ակոպով Էդուարդ (76), խորհրդային և ռուսական հայազգի թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող, ԽՍՀՄ և Ռուսաստանի սցենարիստների միության (գիլդիա) նախագահ[1]։
Բուզինովա Մայա (92), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և նկարիչ-մուլտիպլիկատոր[2]։
Նաոր Միրյամ (74), իսրայելցի դատավոր, Իսրայելի Գերագույն դատարանի դատավոր (2003), Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (2011-2012), Իսրայելի Գերագույն դատարանի նախագահ (2015-2017)[8]։
Թհիթ Նյաթ Հան (95), վիետնամցի Զեն բուդդայական վանական, Դորդոնում (Ֆրանսիա) գտնվող Village des pruniers բուդդայական մեդիտացիոն կենտրոնի վանահայր, Զեն բուդդիզմի մասին մի շարք գրքերի հեղինակ[9]։
Անդերսոն Լուի (68), ամերիկացի սթենդափեր, կատակերգու, դերասան և հեռուստահաղորդավար[10]։
Լիցիտիս Արնիս (76), խորհրդային և լատվիացի թատրոնի և կինոյի դերասան[11]։
Ղարիբյան Ռուդիկ Ռաֆիկի (19), հայ զինծառայող, կրտսեր սերժանտ. զոհվել է մարտական գործողությունների ժամանակ՝ ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքի հարվածից[25]։
Մխիթարյան Արթուր Արտյոմի (19), հայ զինծառայող, շարքային. զոհվել է մարտական գործողությունների ժամանակ՝ ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքի հարվածից[27]։
Լաինա Ֆրանցիսկո (85), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղար (1981), Իսպանիայի անվտանգության գլխավոր տնօրեն (1980-1982), Լեոն նահանգի (1974-1976), Լաս Պալմաս նահանգի (1976-1977) և Սարագոսա նահանգի (1977-1980) քաղաքացիական նահանգապետ[30]։
Գորոդեցկի Ալեքսանդր[ru] (86), խորհրդային և ուկրաինացի շինարարական մեխանիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1984), Ռուսաստանի Ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[45]։
Զասսեև Ֆելիքս[ru] (75), խորհրդային պետական և քաղաքական գործիչ, Հարավային Օսիայի տարածաշրջանային գործադիր կոմիտեի նախագահ (1990)[46]։
Զելենեցկի Իգոր[ru] (91), խորհրդային և ռուս որմնանկարիչ[47]։
Լինի Վալենտին[ru] (115), ֆրանսիացի երկարակյաց[48]։
Լևանդովսկի Կազիմերժ[pl] (70), լեհ մարզիկ (ակադեմիական թիավարում), Օլիմպիական խաղերի մասնակից (1972) (մահվան մասին հայտարարվել է այս օրը)[49]։
Կուկսով Անատոլի[ru] (72), խորհրդային ֆուտբոլիստ, խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլային մարզիչ[50]։
Հերբստ Մարցին[pl] (84), լեհ բասկետբոլիստ և մարզիչ, Լեհաստանի բասկետբոլի հավաքականի խաղացող, Լեհաստանի չեմպիոն (1959), ինժեներ-ջրաբան, Նիգերիայի տրանսպորտի փոխնախարար-գլխավոր ջրաբան (1970-1979)[51]։
Հոբսոն Պերսի[en] (79), ավստրալացի թեթևատլետ մարզիկ (բարձրացատկ), Բրիտանական կայսրության չեմպիոն (1962), առաջին ավստրալացի աբորիգենը, ով դարձել է կայսրության չեմպիոն[52]։
Ֆորդհեմ Մաքս[en] (88), բրիտանացի ինժեներ և դիզայներ, կայուն դիզայնի առաջամարտիկ[59]։
Բեն-Պորատ Մորդեխայ[ru] (98), իսրայելցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր (1965-1984)[60]։
Բրանկով Պլամեն[en] (72), բուլղարացի ջրագնդակահար, ամառային օլիմպիական խաղերի մասնակից (1972)[61]։
Գավրիլովա Օլգա[ru] (64), խորհրդային թեթև ատլետ (նիզականետ), թեթև աթլետիկայի խորհրդային և ռուս մարզիչ[62]։
Գորոդնիչև Վլադիմիր[ru] (74), խորհրդային, ռուսական թատրոնի և կինոյի դերասան[63]։
Թոֆա Բաշիր[en] (74), Նիգերիացի քաղաքական գործիչ, Ազգային ժողովի պատգամավոր (1977-1979)[64]։
Թուխտաև Սայդիահրոլ[ru] (79), խորհրդային և ուզբեկ անօրգանական քիմիկոս, Ուզբեկստանի ԳԱ ակադեմիկոս (2000)[65]։
Ժիվկովիչ Վլադան[sr] (80), հարավսլավացի և սերբ կինոդերասան[66]։
Ժուրկովսկի Անջեյ[pl] (65), լեհ ինժեներ և երկաթուղային տրանսպորտի ոլորտի մենեջեր, PKP Intercity-ի նախագահ (2001-2005), Երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի ղեկավար և հիմնադիր (2006-2021)[67]։
Լանֆրանչի Մարիո[en] (94) իտալացի կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ռեժիսոր և սցենարիստ[68]։
Լիսիչենկո Լիդիա[ru] (94), խորհրդային և ուկրաինացի բանասեր, բանասիրական գիտությունների դոկտոր (1979)[70]։
Լոգան Ջադ[en] (62), ամերիկացի մուրճ նետող, չորս օլիմպիական խաղերի մասնակից (1984, 1988, 1992, 2000)[71]։
Լոյ Զբիգնիև[pl] (76), լեհ մականախաղորդ, Օլիմպիական խաղերի մասնակից (1972)[72]։
Կոպեց Վիտոլդ[pl] (63), լեհ դերասան, ռեժիսոր, մանկավարժ[73]։
Մալդիս Ադամ (89), խորհրդային և բելառուս գրականագետ, գրաքննադատ, հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ, Բանասիրական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1990), ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1965)[74]։
Յարանցև Վլադիմիր[ru] (71), խորհրդային, ռուս պատմաբան[77]։
Նեբոլսին Սերգեյ[ru] (81), խորհրդային և ռուս գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր[78]։
Չերնիշև Իվան[ru] (81), խորհրդային և ռուս նկարիչ[79]։
Պապախրիստոս Կոսմաս[ru] (76), Հույն ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Էտոլիայի և Ակարնանիայի մետրոպոլիտ (2005-ից)[80]։
Պետրով Վլադիմիր[ru] (84), խորհրդային և ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, մշակութաբան և ֆիզիկոս, փիլիսոփայության դոկտոր (1993), պրոֆեսոր (1995), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1968)[81]։
Պոնոմարև Վյաչեսլավ[ru] (83), խորհրդային և ռուս իրավապահ մարմինների գործիչ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգա-Վյատկա գոտու ներքին զորքերի պետ, Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի առաջին տեղակալ[82]։
Սանեև Վիկտոր (76), խորհրդային թեթև ատլետ, օլիմպիական խաղերի եռացատկի եռակի չեմպիոն (1968, 1972, 1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1968)[83]։
Ուոլպերտ Ջեյ[en] (79), ամերիկացի պրոդյուսեր և սցենարիստ[84]։
Օկորոկով Եվգենի[ru] (62), խորհրդային մարզիկ (թեթև աթլետ), հեռահար վազքի, կրոս-քանթրիի և մարաթոնի մասնագետ[85]։
Օստասենկո-Բոգդանով Իգոր[ru] (72), ֆրանսիացի հեռուստահաղորդավար, պրոդյուսեր, Բոգդանով եղբայրներից մեկը[86]։
Նիկուլիցե Իոն[ro] (82), խորհրդային և մոլդովացի հնագետ և պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոլդովական պետական համալսարանի պատմական համալսարանի դեկան[97]։
Նջոնջո Չարլզ[en] (101), քենիայի իրավաբան և պետական գործիչ, արդարադատության նախարար (1978-1982)[98]։
Շեխտեր Իգոր[ru] (103), խորհրդային և ռուս լեզվաբան, օտար լեզուներ սովորելու սեփական մեթոդի ստեղծող[99]։
Ռոմանյուկ Անատոլի[uk] (73), ուկրաինացի դերասան, Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2008)[100]։
Աբութալիբով Ռամիզ[ru] (84), խորհրդային և ադրբեջանցի պատմաբան և դիվանագետ[101]։
Բիչկով Միխայիլ[ru] (71), խորհրդային և ռուս թատրոնի և կինոյի դերասան[102]։
Ցզիցուն Չժու (70), չինա-հոնկոնգյան ռադիոհաղորդավար և ձայնային դերասան[112]։
Օբի Էնթոնի (69), նիգերիայի պետական գործիչ, Օսուն նահանգի ռազմական կառավարիչ (1996-1998)[113]։
Ֆորտե Ֆրանչեսկո (92), իտալացի քաղաքական գործիչ, եվրոպական ինտեգրման հարցերով նախարար (1983-1985), ֆինանսների նախարար (1982-1983), Պատգամավորների պալատի անդամ (1979-1987), սենատոր (1987-1994)[114]։