Սելջուկյան սուլթանություն
From Wikipedia, the free encyclopedia
Սելջուկյան սուլթանություն (Թուրքերեն։ Büyük Selçuklu İmparatorluğu) 'կամ Սելջուկյան կայսրություն, միջնադարյան պետություն Մերձավոր Արևելքում 1037-1194 թվականներին։ Հիմնադրել է Ռուքն ալ-Դին Տուղրիլ բեկ իբն Սելջուկը 1037 թվականին։ Երկիրը կառավարել է Սելջուկյանների թյուրք-օղուզական տոհմը[1][2]։ Տարածքը կազմել է առավելագույնը 3 900 000 քառ. կմ՝ Ալփ-Արսլան սուլթանի (1063-1072) և նրա որդի Մալիքշահի օրոք (1072-1092)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նիշապուր (1037-1043) Ռեյ (1043-1051) Սպահան (1051-1118) Համադան (արմ.) (1118-1194) Մերվ(արլ.) (1118-1153) | |||
Լեզու | արաբերեն պարսկերեն | |||
Ազգություն | պարսիկներ, թյուրքեր, հայեր, հույներ, ասորիներ, վրացիներ | |||
Կրոն | Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Պետության գլուխ | սուլթանություն | |||
Օրենսդրություն | Սելջուկյաններ | |||
Պատմություն | ||||
- 1055 | Տուղրիլ բեկի թագադրումը որպես սուլթան | |||
- 1071 | Մանազկերտի ճակատամարտ | |||
- 1077 | Իկոնիայի սուլթանության հիմնում | |||
- 1098 | Խաչակրաց առաջին արշավանք | |||
- 1118 | Կայսրության տրոհում | |||
- 1171 | Այյուբյան սուլթանության կազմավորում |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Նիշապուրը, ապա Ռեյը։ 1051 թվականին, երբ իսլամի հոգևոր առաջնորդ, Բաղդադի խալիֆ ալ-Կաիմը (1031-1075) ճանաչոււմ է Տուղրիլ բեկի իրավունքները որպես «արևելքի ու արևմուտքի տիրակալ», նա մայրաքաղաքը տեղափոխում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոն Սպահան։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Բյուզանդական կայսրությունը և Արաբական խալիֆայությունը, ներառել է Միջին Ասիայի տափաստաններից մինչև Միջերկրական ծով ընկած Իրանը, Հայկական լեռնաշխարհը ու Բարեբեր մահիկի մի շարք երկրներ։
12-րդ դարում խաչակրաց արշավանքների, ինչպես նաև՝ Վրաց թագավորության ու Բյուզանդական կայսրության հարվածների պատճառով սուլթանությունը սկսում է թուլանալ։ Երկրում սկսվում են գահակալական կռիվներ, և այն 1118 թվականին բաժանվում է երկու խոշոր և մի քանի մանր պետությունների։ Միջագետքում ու Իրանում ձևավորվում է արևմտյան մասը՝ Համադան մայրաքաղաքով, իսկ Միջին Ասիայի, Աֆղանստանի ու Խորասանի տարածքներում ձևավորվում է արևելյան պետությունը՝ Մերվ մայրաքաղաքով։ Ձևավորված փոքր պետություններից առավել նշանավոր էր Իկոնիայի սուլթանությունը, որը, բյուզանդական (արևելահռոմեական) տարածքներում ձևավորված լինելու պատճառով կոչվում էր նաև «Ռումի սուլթանություն»։
Սելջուկյան սուլթանությունը իսլամադավան Արևելքի հզորագույն պետությունն էր, որն իր դրոշի ներքո համախմբել էր թուլացած Արաբական խալիֆայության արևելյան հատվածի բոլոր նախկին ենթակա երկրները։