հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Ջիմ Պետրոսի Թորոսյան (ապրիլի 18, 1926[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունվարի 5, 2014[3], Երևան, Հայաստան[4]), հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ (1971-1981)։
Ջիմ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1926[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հունվարի 5, 2014[3] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1949)[1] |
Աշխատավայր | Երևաննախագիծ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Ստեփան Շահումյանի կիսանդրի, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, Միքայել Նալբանդյանի հուշարձան, Պարույր Սևակի հուշարձան, Եղիշե Չարենցի հուշարձան, Նաիրի Զարյանի կիսանդրի, Երևանի քաղաքապետարան, Երևանի պատմության թանգարան և Կասկադ համալիր |
Պարգևներ | |
Անդամություն | International Academy of Architecture?, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիա և ԽՍՀՄ ճարտարապետների միություն |
Ջիմ Թորոսյան Վիքիդարանում | |
Jim Torosian Վիքիպահեստում |
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգո Մուրադյանի ամուսինը։
1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954 թվականին Մոսկվայում ավարտել է ԽՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1954 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թվականից՝ պրոֆեսոր)։ 1962-1964 թվականներին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1989-1990 թվականներին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։
ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։
Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։
Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), Հայաստանի Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։
Արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Պողոսյան մրցանակի դափնեկիր (2009)[5]։
2006 թվականին Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով[6]
Բնակվել է Երևան քաղաքում, Մարշալ Բաղրամյան պողոտային կից Ալիխանյան փողոցի թիվ 12 շենքում, որը նախագծվել է իր և ճարտարապետ Էդիկ Պապյանի կողմից։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1976, 1996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (1983, 1997), Լենինգրադում (1983)[7]։
Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։
2016 թվականին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ճարտարապետի 90–ամյակին նվիրված բացվել է «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց խորագրով» ցուցահանդես[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.