Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1980-ին, ի պատիվ հայ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/131 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1976 |
Գտնվում է | Գրիգոր Լուսավորչի փողոցում |
Բարձրություն | 8,6 մ |
Քանդակագործ(ներ) | Արա Շիրազ |
Ճարտարապետ(ներ) | Ջիմ Թորոսյան |
Հիմնադրում | 1976 |
Նյութ | գրանիտ, բազալտ |
Շինարարության ավարտ | նոյեմբերի 25, 1980 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է[1]։
Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի Մյասնիկյանի հիշատակին 1936 թվականի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը. «Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»[1]։
1976 թվականի փետրվարի 10-ին Երևանում տեղադրվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը կառուցելու մասին հուշաքար։
Հուշարձանի բացումը կայացել է 1980 թվականի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ 60-ամյակի տոնակատարության օրերին, Կարմիր բանակի (այժմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի) փողոցում[1][2]։
2020-2022 թվականներին, Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, իրականացվել են վթարային կարգավիճակում գտնվող հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.