հայ գործարար From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Հրանտի Վարդանյան (հունիսի 11, 1973[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գործարար, բարերար[3], «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր և ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր[4][5]։ Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ[6]։
Միքայել Հրանտի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | 1973 հունիսի 11 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, (1995) |
Մասնագիտություն | գործարար |
Աշխատավայր | Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամ |
Ծնողներ | հայր՝ Հրանտ Վարդանյան, |
Պարգևներ և մրցանակներ | Մխիթար Գոշի մեդալ[1] |
Գործարար Հրանտ Վարդանյանի որդին։
Միքայել Վարդանյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 11-ին Երևանում։ 1995 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[7]։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1992-1995 թվականներին աշխատել է Երևանի «Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ում[8], որպես տնտեսագետ, իսկ 2002-2003 թվականներին եղել է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն։
Հրանտ Վարդանյանի մահից հետո հոլդինգի ղեկավարությունը ստանձնել են Միքայել և Կարեն Վարդանյան եղբայրները[9]։
Սքվոշ խաղի մեծ երկրպագու է։ 2011 թվականին հիմնադրել է «Գրանդ Սպորտ» սպորտային-առողջարանային համալիրը, որտեղ այդ թվում ստեղծվել են նաև Հայաստանում սքվոշի կորտեր։ Երկրում այդ սպորտաձևի զարգացման համար Միքայել Վարդանյանը հրավիրել է լավագույն մարզիչներին, ինչպես նաև կազմակերպում է ազգային և միջազգային մրցաշարեր[10]։
Միքայել Վարդանյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[4][5]։
2003 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ցուցակով թիվ 113 ընտրատեղամասից ընտրվել է պատգամավոր։ Որպես պատգամավոր եղել է Ազգային ժողովի «Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[4]։
2007 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում որպես անկուսակցական թիվ 040 ընտրատեղամասից ընտրվել է պատգամավոր։ Որպես պատգամավոր եղել է Ազգային ժողովի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի» և «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[5]։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Միքայել Վարդանյանը մշտապես Հայաստանի կարիքավոր ընտանիքներին օգնություն է ցուցաբերում. հաշմանդամներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավոր զինծառայողներին։ Նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մշակույթի, առողջապահության և սպորտի ոլորտներին։
Հոր մահից հետո եղբոր Կարենի հետ շարունակել է ֆինանսավորել Մասիս քաղաքի Սուրբ Թադևոս եկեղեցու և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը[11][12]։
2018 թվականին եղբոր հետ 120 մլն դրամ են հատկացրել հայրենիքի պաշտպանների Վերականգնողական կենտրոնին[13]։
2019 թվականի մայիսի 10-ին բացվել է Վարդանյան եղբայրների նվիրված «Երևանի 2800-ամյակի Այգին» 5 մլն 300 հազար $ արժողությամբ, որը նաև անվանում են «Վարդանյանների այգի»։ Այգու խնամքը և պահպանումը մոտակա 99 տարիներին կիրականացվի «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի միջոցներով[14]։
2019 թվականին Տավուշի մարզի զոհված զինծառայողների 63 ընտանիքներին 1 մլն դրամի օգնություն է հատկացրել[15]։ Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին և մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանին 43 մլն դրամ ընդհանուր արժողությամբ սպորտային սարքավորումներ է նվիրել[16]։ Եղբոր հետ «Գրանտ Հոլդինգի» աշխատակիցների համար 17 հարկանի բնակելի շենք է կառուցել, նրանց ինքնարժեքով և առանց կանխավճարի 12 տարով տրամադրելով անտոկոս վարկ[17]։
2020 թվականին 93 միլիոն դրամ է հատկացրել Երևանի սոցիալապես անապահով ընտանիքների բոլոր 468 երեխաներին[18]։ Նույն տարում Վարդանյան եղբայրները 200 մլն դրամ են հատկացրել Հայաստանի հազար բուժաշխատողներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար, ինչպես նաև 100 մլն դրամ են փոխանցել գանձապետական հաշվին կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար[19]։
2021 թվականին Երևանի հատուկ ուսումնական կենտրոնին 182 նոր լսողական ապարատ և 2 ավտոբուս է նվիրել[20]։ Բայցի այդ, Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են հատկացրել Հայաստանում անպտղության դեմ պայքարի ծրագրի համար[21]։
2022 թվականին հաշմանդամ երեխաներ ունեցող 348 մայրերին հատկացրել է 300 հազարական դրամ ֆինանսական աջակցություն[22]։ Համալսարանական հիվանդանոցի նոր մասնաշենքի վերանորոգման համար հատկացրել է 120 մլն դրամ[23]։ Նաև Վարդանյան եղբայրները 2020 թվականին ֆինանսավորել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշահամալիրի 136 մլն դրամ արժեցած վերակառուցումը, որը գտնվում էր վթարային վիճակում[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.