Remove ads

Սքվոշ (անգլ.՝ squash), խաղում են հատուկ դահլիճում։ Որպես կանոն այն խաղում են 2 հոգով, փափուկ փոքրիկ գնդակով, հատուկ ծածկով խաղադաշտում (կորտում)։ Խաղացողը գնդաթիով այնպիսի հաշվարկով է հարվածում գնդակին, որ այն հետ թռչելով պատից, դիպչի հակադիր պատին։ Երկրորդ խաղացողը պատասխան հարվածը հասցնում է գնդակին կա՛մ հետ թռչելիս, կա՛մ հատակին առաջին անգամ դիպչելուց հետո։ Թռչող գնդակը կարող է դիպչել բոլոր չորս պատերին։ Սա շատ եռանդուն խաղ է, որը պահանջում է արագ կողմնորոշում և գնդակին այնպես ուղղորդելու հմտություն, որ հակառակորդը չկարողանա պատասխան հարված կատարել։

Thumb
սքվոշի հարվածաթին և գնդակը
Thumb
սքվոշի կորտը

Խոշոր մրցախաղերում սքվոշի մարզադաշտի պատերը պատրաստում են թափանցիկ նյութից, որպեսզի հանդիսատեսը կարողանա դրսից դիտել խաղը։

Remove ads

Աղբյուրներ

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 316–317
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքվոշ» հոդվածին։


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads