![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/1920_Jagadish_Chandra_Bose.jpg/640px-1920_Jagadish_Chandra_Bose.jpg&w=640&q=50)
Ջագադիշ Բոս
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ջագադիշ Չանդրա Բոս կամ Բոշու, Բոզե, Բոշե ( բենգալերեն՝ জগদীশ চন্দ্র বসু, նոյեմբերի 30, 1858(1858-11-30)[1][2][3][…], Բիկրամփուր, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան - նոյեմբերի 23, 1937(1937-11-23)[1][4][2][…], Giridih, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4]), բենգալացի հանրագիտարանային գիտնական՝ ֆիզիկոս, կենսաբան, կենսաֆիզիկոս, բուսաբան, հնագետ և գիտաֆանտաստիկ գրող[5]։ Նա ռադիոյի և միկրոալիքային օպտիկայի ուսումնասիրության հիմնադիրներից մեկն է, զգալի ներդրում է ունեցել բույսերի գիտության մեջ, Հնդկական թերակղզում հիմնել է փորձարարական գիտության հիմնադրամներ[6]։ Նա համարվում է ռադիոյի[7] ստեղծողներից մեկը և Բենգալյան գիտաֆանտաստիկայի հայրը։ 1904 թվականին Բոսը հինդուներից առաջինն էր, ով ստացավ ԱՄՆ արտոնագիր։
Ջագադիշ Բոս բենգալերեն՝ জগদীশ চন্দ্র বসু | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1858(1858-11-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիկրամփուր, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան |
Մահացել է | նոյեմբերի 23, 1937(1937-11-23)[1][4][2][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Giridih, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Քրիստի քոլեջ, Լոնդոնի համալսարանի քոլեջ, St. Xavier's College?, Hare School?, Լոնդոնի համալսարան, St. Xavier's Collegiate School?, Դաքքայի համալսարանական քոլեջ, Mymensingh Zilla School? և Pabna Zilla School, Pabna? |
Երկեր | Abyakta? |
Մասնագիտություն | բուսաբան, համալսարանի դասախոս, ֆիզիկոս, հնագետ, գրող և քիմիկոս |
Աշխատավայր | Նախագահական համալսարան, Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի համալսարան |
Ամուսին | Abala Bose? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Բենգալումի բրիտանական իշխանության ծնունդի ժամանակ Բոսը ավարտել է Կալկաթայի նախագահական քոլեջը։ Այնուհետև նա բժշկություն է սովորել Լոնդոնի համալսարանում, բայց առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ավարտել իր հետազոտությունները։ Նա վերադարձավ Հնդկաստան և որպես ֆիզիկայի պրոֆեսոր աշխատանքի անցավ Կալկաթայի համալսարանի նախագահական քոլեջում։ Այնտեղ, չնայած ռասայական խտրականությանը, ֆինանսավորման և սարքավորումների բացակայությանը, Բոսը շարունակեց իր գիտական հետազոտությունները։ Նա հաջողությամբ իրականացրեց ազդանշանի անլար փոխանցում և առաջինն էր, ով օգտագործեց կիսահաղորդչային անցումներ ռադիոազդանշանները հայտնաբերելու համար։ Սակայն, փոխանակ փորձի գյուտից շահույթ ստանալ, Բոսը հրատարակեց իր աշխատանքը՝ թույլ տալով այլ հետազոտողների զարգացնել իր գաղափարները։ Հետագայում նա սիրողական հետազոտություններ է անցկացրել բույսերի ֆիզիոլոգիայի ոլորտում[8]։ Նա օգտագործեց իր սեփական գյուտը՝ կրեսկոգրաֆը, որպեսզի չափի տարբեր խթանիչների դեպքում՝ բույսերի պատասխանը և այսպիսով, գիտականորեն ապացուցեց բույսերի և կենդանիների հյուսվածքների միջև զուգահեռությունը։ Չնայած Բոսը արտոնագրեց իր գյուտերից մեկը իր գործընկերների ճնշման տակ, հայտնի էր իր արտոնագրման մերժումը։
Այժմ, նրա մահից շատ տասնամյակներ անց, նրա ներդրումը ժամանակակից գիտության մեջ ընդունված է համընդհանուր։