Բույսեր (լատին․՝ Plantae կամ Vegetabilia), բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկը, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։ Բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։ Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք։ Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում։
Մանրամասն տեղեկատվություն ՞Բույսեր, Գիտական դասակարգում ...
Բույսեր |
---|
Բազմազան բույսեր |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Plantae
|
Բաժիններ |
- Ջրիմուռներ Algae
- Էվգլենյանջրիմուռներ Euglenophyta
- Պիկոբիլիֆիտովյան ջրիմուռներ Picobiliphyta
- Հետերոկոնտոֆիտներ Heterokontophyta
- Էվգլենյան ջրիմուռներ Euglenophyta
- Պիկոբիլիֆիտովյան ջրիմուռներ Picobiliphyta
- Հետերոկոնտոֆիտներ Heterokontophyta
- Արխեպլաստիդներ Archaeplastida
- Բարձրակարգ բույսեր Embryophytes
- Մամռանմաններ Bryophytes
- Լյարդային մամուռներ Marchantiophyta
- Անտոցերոտանմաններ Anthocerotophyta
- Մամուռներ կամ մամռանամններ Bryophyta
- Անոթակիր բույսեր Tracheophytes
- Պսիլոտանմաններ Psilotophyta
- Պտերանմաններ Pteridophyta
- Գետնամամռանմաններ Lycopodiophyta
- Ուժովնիկանմաններ Ophioglossophyta
- Ձիաձետանմաններ Equisetophyta
- Սերմնավոր բույսեր Spermatophytes
- Սերմնավոր պտերանմաններ Pteridospermatophyta†
- Գինկգոնմաններ Ginkgophyta
- Գնետոնմաններ Gnetophyta
- Փշատերևանմաններ Pinophyta
- Սագոյանմաններ Cycadophyta
- Ծածկասերմեր Magnoliophyta
|
|
Փակել