Գետնամուշկանմաններ, գետնամուշկեր (լատին․՝ Lycopodióphyta), բարձրակարգ սպորավոր բույսերի տիպ։

Գետնամուշկանմաններ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Գետնամուշկանմաններ (Lycopodiophyta)
D.H.Scott, 1900

Տարածում

Տարածված են եղել դեռևս դևոնյան և քարածխի շրջանում։ Մեծ մասամբ եղել են փայտացողուն բույսեր։ Պահպանվել է միայն 4 ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Բարձրությունը 30 սմ-ից չի անցնում։ Ցողունը սողացող է։ Տերևները բարակ են, հարթ և պարուրաձև դասավորված։ Ցողունի գագաթին գտնվում են սպորոֆիլները՝ հավաքված սպորանգիումում։ Վերջիններում առաջանում են սպորները։ Գետնամուշկանմաններին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Սպորոֆիտը առաջացնում է սպորներ, որոնք աճելով տալիս են գամետոֆիտ։

Գամետոֆիտի վրա գոյանում են սեռական օրգաններ, որտեղ առաջանում են ձվաբջիջներ ու սպերմատոզոիդներ։ Վերջիններիս բեղմնավորումից առաջացած սաղմը սնունդ է ստանում գամետոֆիտից։

Դասակարգում

Lycopodiophyta
Lycopodiopsida

Lycopodiales

Drepanophycales 

Isoetopsida

Selaginellales

Lepidodendrales 

Pleuromeiales 

Isoetales

Գրականություն

  • Плауновидные // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : в 30 т. / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24 Thumb
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամուշկանմաններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամուշկանմաններ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.