Քիմիկոս
գիտնական / From Wikipedia, the free encyclopedia
Քիմիկոս, գիտնական կամ մասնագետ, քիմիկոս բառն առաջացել է լատիներեն alchimista բառից (անգլ.՝ alchemy)[1] ով կրթություն է ստացել և մասնագիտացել քիմիայի ուսումնասիրության մեջ որպես գիտություն, ինչպես նաև ունի քիմիական նյութերի հետ աշխատելու հմտություններ։ Քիմիկոսներն ուսումնասիրում են մատերիայի կազմը և դրա հատկությունները։ Մանրակրկիտ նկարագրելով հատկությունները, նրանք ուսումնասիրում են նաև քանակական ցուցանիշներն ընդհուպ մինչև մոլեկուլի և ատոմի ու նրանց բաղադրիչների մակարդակով։ Քիմիկոսները մանրազնին կերպով որոշում են նյութի համամասնությունը, ռեակցիայի միջավայրը և այլ քիմիական հատկություններ։
Քիմիկոսներն օգտագործում են կուտակված գիտելիքներն ու փորձը`պարզելու անծանոթ նյութերի բաղադրությունն ու հատկությունները, վերարտադրելու և սինթեզելու մեծ քանակությամբ նոր, մարդու տնտեսական գործունեության համար օգտակար նյութեր, ինչպես նաև սինթեզելու նոր արհեստական նյութեր և լաբորատոր պայմաններում վերաստեղծելու բնության մեջ ընթացող օգտակար պրոցեսները։ Բացի այդ քիմիկոս գիտնականները կարող են մասնագիտանալ քիմիայի ավելի նեղ բնագավառներում որպես գիտություն։ Քիմիկոսների աշխատանքը հաճախ վերաբերվում է քիմիկ ինժեներների ոլորտին, որոնց հիմնական խնդիրն այն է, որ հմտորեն նախագծեն, կառուցեն, զարգացնեն առավել ծախսարդյունավետ խոշոր քիմիական գործարաններ, սերտորեն համագործակցեն արդյունաբերական ոլորտի քիմիկոսների հետ`նոր արտադրական պրոցեսների, ինչպես նաև քիմիական նյութերի արտադրության մեթոդների և դրանց հետ կապված արտադրանքի արդյունաբերական մասշտաբների մշակման համար։