Արտոնագիր
From Wikipedia, the free encyclopedia
Արտոնագիր (լատին․՝ liсentia «իրավունք»), որոշակի գործողություններ կատարելու իրավունքի թույլտվություն, որը կարող է վավերացվել (հաստատվել) համանուն փաստաթղթով։ Գործնականում արտոնագիր կրճատ անվանում են նաև արտոնագրման պայմանագրերը (համաձայնագրերը), որոնք նախատեսում են մասնավոր իրավունքի արտոնագրերի տրամադրում[1][2], օրինակ՝ շինարարության արտոնագիր (թույլտվություն)։
Արտոնագրում՝ արտոնագիր տալու գործընթաց։
Արտոնագրող՝ արտոնագրված համաձայնագրի կողմ, որը մյուս կողմին` լիցենզիատին, տրամադրում է արտոնագրի օբյեկտից օգտվելու իրավունք (գյուտ, տեխնոլոգիա, տեխնիկական փորձ և արդյունաբերական կամ մտավոր սեփականության այլ ձևեր)։
Թույլատրագրյալ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը ստացել է գործունեության որոշակի տեսակ իրականացնելու արտոնագիր։
Արտոնագրի պայմաններ՝ արտոնագրի վավերության պայմաններ։
Լիցենզիատ (Ֆրանսիայում)՝ քոլեջներում դասավանդելու իրավունք։