Հայդարաբադ (պետություն)
հնդկական իշխանական պետություն / From Wikipedia, the free encyclopedia
Հայդարաբադ պետություն (անգլ.՝ Hyderabad State, Hyderabad Deccan ( արտասանություն)), հայտնի է նաև որպես Հայդարաբադ Դեկան[1], Բրիտանական Հնդկաստանի կազմում եղած ամենամեծ (212 հազ. կմ²) և ամենահեղինակավոր իշխանական պետություն (21 համազարկ), 18 մլն-ից ավել բնակչությամբ (1951), որը գտնվել է Հնդկաստանի հարավ-կենտրոնական մասում՝ Դեկանի սարահարթի կենտրոնական մասում՝ Հայդարաբադ մայրաքաղաքով։ Պետության տարածքն այժմ բաժանված է Թելանգանա նահանգի, Հայդարաբադ-Կառնատակա տարածաշրջանը՝ Կառնատակա և Մարաթվահա մարզը Մահարաշթրա նահանգների միջև։
| |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան | ||||
Կարգավիճակ |
| ||||
Մտնում է | Հնդկաստանի Թելանգանա Կառնատակա Մահարաշթրա | ||||
Ներառում է | Դեկանի սարահարթի կենտրոնական մաս | ||||
Վարչկենտրոն | Աուրանգաբադ (1724–1763) Հայդարաբադ(1763–1948) | ||||
Նիզամ |
| ||||
Վարչապետ |
| ||||
Պաշտոնական լեզուներ | Ուրդու, տելուգու, պարսկերեն, մարաթհի և կաննադա | ||||
Բնակչություն (1941) | 16.600.000 | ||||
Կրոնական կազմ | հինդուիզմ (85 %) իսլամ (10 %) | ||||
Տարածք | 214.187 | ||||
Հիմնադրված է | 1724 թ. | ||||
Նախորդ | Մեծ Մողոլների կայսրություն Մարատհական կայսրություն | ||||
Հեռախոսային կոդ | 040 | ||||
Հայդարաբադ իշխանական պետությունը ձևավորվել է Մեծ Մողոլների կայսրության անկման ընթացքում, 1724 թվականին։ Այն ղեկավարել է իսլամադավան Նիզամը, որն ի սկզբանե՝ նախքան պետության անկախանալը եղել է Դեկանի Մողոլական մարզպետը[2]։ Նիզամի իշխանությունը փոխանցվել է ժառանգաբար (1724-1948 թվականներին) և պատկանել է Ասաֆ Ջահ դինաստիային։
Հայդարաբադն աստիճանաբար դարձել է Բրիտանական գերակայության առաջին իշխանական պետությունը, որն առաջինն էր, որ Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության հետ կնքեց սուբսիդար դաշինք համաձայնագիր։ Հնդկաստանի անկախությունից հետո Հայդարաբադ պետությունը նոր Հնդկաստանի միության հետ ստորագրել է համաձայնագիր (standstill agreement), շարունակելով նախորդ բոլոր պայմանավորվածությունները, բացառությամբ հնդկական զորքերի տեղաշարժման և իրավունք չունենալով արտաքին քաղաքականություն վարել և ինքնապաշտանություն իրականացնել։
1857 թվականին Սիպայների ապստամբության ժամանակ Հայդարաբադը չի աջակցել ապստամբներին, որի համար Բրիտանական կառավարության կողմից արժանացել է «Հավատարիմ դաշնակից» պատվավոր կարգավիճակի։
Ռազմատենչ ռազակարների աճին զուգընթաց, 1948 թվականի սեպտեմբերին Հնդկական Միությունն անհրաժեշտ համարեց Հնդկական զորքերով ներխուժել պետություն՝ իրականացնելով «Պոլո օպերացիան» և Նիզամին ստիպեց հրաժարական տալ[3]։ Հետագայում Հայդարաբադի նիզամը ստորագրեց Հնդկաստանին միանալու փաստաթուղթ[4]։