Դեկանի սարահարթ
From Wikipedia, the free encyclopedia
Դեկանի սարահարթ կամ Դեկան (սանսկրիտ՝ दक्षिण), սարահարթ Հնդկաստանում, Հնդստան թերակղզում՝ Արևելյան և Արևմտյան Գաթերի միջև։ Տարածությունը շուրջ 1 միլիոն կմ2, բարձրությունը արևմուտքում 600-900 մ, արևելքում՝ 300-500։ Խոշոր քաղաքներն են Բենգուլուրուն, Պունան և Հայդարաբադը։