From Wikipedia, the free encyclopedia
Տելուգու լեզուն (ինքնանվանումը՝ తెలుగు), դրավիդյան լեզուներից մեկը։ Տարածված է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ և Տելանգանա նահանգներում, որտեղ պաշտոնական կարգավիճակ ունի, ինչպես նաև տելեգու ազգության էական սփյուռք ունեցող Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի մի շարք պետություններում, Ֆիջի կղզում և Մավրիկիոսի Հանրապետությունում։ Այն հարավային Հնդկաստանի ազգային և ամենից ավելի զարգացած լեզուներից մեկն է, խոսողների թիվը հասնում է մոտ 75 միլիոնի։
Տելուգու (լեզու) | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Դրավիդյան լեզուներ[1] |
Երկրներ | Հնդկաստան[2] |
Խոսողների քանակ | 82 000 000 մարդ (2019)[3] |
Գրերի համակարգ | Տելուգու |
IETF | te |
ԳՕՍՏ 7.75–97 | тел 675 |
ISO 639-1 | te |
ISO 639-2 | tel |
ISO 639-3 | tel |
Telugu language Վիքիպահեստում |
Տելուգուն հին գրավոր լեզու է, նրա հնագույն հիշատակությունները թվագրվում են մ.թ. 5 -րդ դարի վերջ և 7-րդ դարի սկիզբ։ Տելուգու լեզվով գրականությունն ավելի ուշ է ձևավորվել, քան այլ դրավիդյան լեզուներով։ Տելեգու լեզվով գրական ավանդույթները ձևավորվել են 9-11-րդ դարերում, վերացել են հինդուիզմի հաստատումից հետո, հիմնադիրներից են եղել բանաստեղծ Նանայա Բխատտան՝ 11-րդ դար, Տիկանգան, Երապրագադան՝ 13-րդ դար։ Նրանք այս լեզվով ստեղծել են հին հնդկական դասական էպոսը՝ «Մահաբհարաթա», որը տելեգու լեզվով խոսող ժողովրդի անվանում է։ Բացառիկ ստեղծագործություններ գրվել են 14-րդ դարում, իսկ գրական լեզվական նորմերը ձևավորվել են 15-16-րդ դարերում՝ սանսկրիտ լեզվի և պրակրիտ լեզվի ազդեցությամբ։
Ինչպես մյուս հին գրավոր դրավիդյան լեզուներում, տելուգու լեզվի գրական և խոսակցական բանավոր ձևերն իրարից շատ են տարբերվում։ Սակայն բխատկի շարժման քարոզիչների պոեզիայում՝ 12—13-րդ դարերում, կիրառվել է խոսակցական լեզուն, իսկ 19-րդ դարում առաջացել է մի շարժում, որի առաջնորդն է եղել գրող Գուրազադա Ապպարաոն, որն իր առաջ խնդիր էր դրել ստեղծել նոր, խոսակցականին մոտ գրական լեզու։ 20-րդ դարում նոր գրական լեզուն գեղարվեստական գրականության և զանգվածային լրատվամիջոցներում գերակա տեղ է զբաղեցրել։ 1968 թվականից սկսում է գործել տելուգու ակադեմիան, որը ստեղծում է նոր գրական լեզվի՝ «վյավախարիկա» քերականական նորմերը, իսկ հին գրքային լեզուն՝ «գրանտխիկան» պահպանվել է միայն սահմանափակ ոլորտներում, մասնավորապես պոեզիայում։
Տելուգուի առաջին քերականությունը՝ Շաբդաչինտամանին («բառերի թալիսման») կազմվել է Նանայա Բխատայի կողմից 11-րդ դարում, տելուգուի ուսումնասիրության ժամանակակից փուլը սկսվել է 19-րդ դարում (քերականությունը Չ.Պ. Բրաունի)։ 1832 թվականին երեխաների համար կազմվել է հանրագիտարան՝ Պեդա Բալաշիկշա, որոնք պարունակում են տելուգու լեզվի մասին հիմնական գիտելիքներ։ Բացի եվրոպացի գիտնականներից, տելուգուն ուսումնասիրվում է նաև հնդիկ գիտնականների կողմից՝ Հայդարաբադ, Տիրուպատի և Վիշակխապատտանամ քաղաքների համալսարաններում։
Լեզվական կառուցվածքով տելուգուն մոտիկ է «համադրավիդյան չափանիշներին»։ Հնչյունակազմությամբ նման է կաննադա լեզվին (հնում նրանց նմանությունն ավելի շատ էր)։ Ձևաբանորեն տելուգուին բնորոշ է գոյականների իգական սեռի բացակայությունը (եզակի թվում տարբերակվում են տղամարդկային և ոչ տղամարդկային սեռ), սրանով տելուգուն նման է հյուսիսային դրավիդյան լեզուներին։ Հին տելուգուի դեպքում հոլովներն առավել պարզ էին (կար չորս հոլով)։ Ինչպես շատ դրավիդյան լեզուներում տարբերվում է («մենք ձեզ հետ») և («մենք առանց ձեզ») 1-ին դեմքի հոգնակի թվի ձևը։ Երկու ժամանակային ձև է առկա՝ ներկա-ապառնին և հասարակ անցյալը, եղանակային ձևերը (սահմանական, հրամայական, ենթադրական և պայմանական) ավելի շատ են, քան այլ դրավիդյան լեզուներում։
Կիրառվում է վանկային այբբենական մատենագրություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.