Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 40, 2023 թ.
From Wikipedia, the free encyclopedia
- ...սիլիկոզ մասնագիտական հիվանդության հոմանիշ բառը Օքսֆորդի բառարանում ընդգրկված ամենաերկար բառն է անգլերենում՝ 45 տառ, սակայն ոչ մի կապ չունի այդ հիվանդության հետ։
- ...Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում գտնվող այս շենքը (լուսանկարում) հեռախոսային կայանի կենտրոն է, սակայն նկարագրվել է որպես Ազգային անվտանգության գործակալության զանգվածային լրտեսության կենտրոնի հավանական գտնվելու վայր։
- ...Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում շատ բնակիչներ, լինելով ողջ, օրինական մահացած են դարձել՝ տեղի պաշտոնյաների խարդախության սխեմայի կիրառման պատճառով։ Այդպիսի մարդկանց պաշտպանելու նպատակով գործում է մի կազմակերպություն։
- ...անչափահասները ևս կարող են կողոպտել ծովային փոխադրամիջոցները։
- ...17-րդ դարում զենքից վիրավորվելու դեպքում դեղամիջոցը քսում էին ոչ թե վերքին, այլ այդ վիրավորումը հասցրած զենքին։
- ...մարդու մեջքի ստորին հատվածում երբեմն առկա խորշիկները (լուսանկարում) համարվում են գեղեցկության նշան ու ֆետիշիզմի օբյեկտ և արհեստականորեն ձևավորվում են պլաստիկ վիրահատության միջոցով։