From Wikipedia, the free encyclopedia
Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis (/ˌnjuːmənoʊˌʌltrəˌmaɪkrəˈskɒpɪkˌsɪlɪkoʊvɒlˌkeɪnoʊˌkoʊniˈoʊsɪs/ ( )[1]), 45 տառից կազմված բառ, որը 1935 թվականին հորինել է Ազգային գլուխկոտրուկների լիգայի այն ժամանակվա նախագահ Էվերեթ Սմիթը։ Այն երբեմն օգտագործվել է որպես սիլիկոզ մասնագիտական հիվանդության հոմանիշ, բայց, ըստ էության, այդ բառը ոչ մի կապ չպետք է ունեցած լինի սիլիկոզի հետ, քանի որ սիլիկոզը կապված չէ հրաբխային փոշու արդյունահանման հետ, և սիլիկոզ չի հայտնաբերվել բյուրեղային սիլիցիումով հարուստ հրաբխային փոշիներով տարածքում բնակվող պոպուլյացիաներում։
Այն անգլերենի ամենաերկար բառն է, որը հրապարակվել է Oxford Dictionaries հայտնի բառարանում։ Այդ բառարանը սահմանել է այն որպես «արհեստականորեն ստեղծված երկար բառ, որը վերաբերում է թոքերի հիվանդությանը և որն առաջանում է շատ մանր մոխրի և ավազի փոշու ներշնչմամբ»[2]։
Հրաբխային բյուրեղային սիլիցիումի վերաբերյալ կլինիկական և թունաբանական հետազոտությունները գրեթե ապացույցներ չեն գտել սիլիկոզ կամ այլ պնևմոկոնիոզներ առաջացնելու նրա կարողության վերաբերյալ։
Երկրաքիմիական վերլուծությունները ցույց են տվել, որ հրաբխային ծագման սիլիցիումի բյուրեղներն իրենց բյուրեղավանդակում ունեն բնորոշ գործոններ, որոնք այն ավելի քիչ վնասակար են դարձնում՝ ի տարբերություն այլ ծագման սիլիցիումի բյուրեղների[3][4]։
Սիլիկոզը թոքերի մասնագիտական հիվանդության ձև է, որն առաջանում է բյուրեղային սիլիցիումի փոշու ներշնչման հետևանքով և դրսևորվում է բորբոքումով և սպիներով՝ թոքերի վերին բլթերում հանգուցավոր ախտահարման տեսքով։ Այն պնևմոկոնիոզի տեսակ է, և Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ի արևելքում հայտնի է որպես «սև թոք»։
Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis բառը անգլերեն ամենաերկար բառն է։ Բառը կարող է բացատրվել հետևյալ կերպ․
Այս բառը գլուխկոտրուկների ազգային լիգայի (N. P. L.) ամենօրյա հանդիպման ժամանակ ստեղծել է նրա նախագահ Էվերեթ Մ. Սմիթը։ 1935 թվականի փետրվարի 23-ին բառը հայտնվել է New York Herald Tribune-ի հրապարակված հոդվածում՝ «Գլուխկոտրուկների սիրահարներն այստեղ բացում են 103-րդ նստաշրջանը՝ ճանաչելով 45 տառանոց բառը» վերնագրով[5]:
— մեջբերում New York Herald Tribune թերթից[5][6]։
Չնայած այն սահմանվել է որպես պնևմոկոնիոզի ընդլայնում, չի եղել որևէ գիտական ապացույց նմանատիպ հիվանդության վերաբերյալ, որը կապված է եղել հրաբխային սիլիցիումի մասնիկների ազդեցության հետ[7]։
Հետագայում այդ բառը օգտագործվել է Ֆրենկ Սքալիի «Bedside Manna» հանելուկների գրքում, որից հետո լիգայի անդամները քարոզարշավ են իրականացրել բառը հիմնական բառարաններում ներառելու համար։
45 տառից բաղկացած այս բառը, որը կոչվում է «p45», առաջին անգամ հայտնվել է 1939 թվականին՝ Merriam-Webster New International Dictionary, Second Edition հավելվածում[8]։
Համացանցի հիշատակումները պնևմոնոուլտրամիկրոսկոպիկ սիլիկոհրաբխուկոնիոզի կամ սիլիկոզի մասին ճշգրիտ չեն, թե իբրև այն առաջանում է «թոքերի լորձաթաղանթի՝ սուր մասնիկներով պատռումից՝ տուժածի մոտ առաջացնելով օդի արտահոսք թոքերից և միևնույն ժամանակ արյունահոսություն դրանց խոռոչից[9]։ Այն չափի մասնիկները, որոնք կարող են ներթափանցել թոքեր (<10 մկմ տրամագծով) մեղմորեն նստում են թոքերի լորձաթաղանթի վրա, այլ ոչ թե կտրում կամ քայքայում են մակերեսը։
«Սիմփսոնների» դրվագներից մեկում Աբրահամ Սիմփսոնի կերպարը (որին հնչյունավորել է Դեն Կաստելլանետան), այդ բառը արտասանել է ճիշտ և համապատասխան համատեքստում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.