From Wikipedia, the free encyclopedia
Մահացած մարդկանց ասոցիացիա կամ Մահացած մարդկանց Ուտար Պրադեշի ասոցիացիա ( հինդի՝ उत्तर प्रदेश मृतक संघ), ոչ կառավարական կազմակերպություն, հնդկական ճնշման խումբ, որը հիմնված է Ազամգարհում, Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում։ Նրա աշխատանքի նպատակն է պաշտպանել Հնդկաստանի քաղաքացիների իրավունքները, որոնց կոռումպացված իշխանությունները՝ կաշառք ստանալու դիմաց գրանցել են որպես մահացած՝ իրենց հողերը ժառանգներին անօրինական փոխանցելու համար։
Ուտար Պրադեշ նահանգը երկրի ամենախիտ բնակեցվածներից մեկն է՝ ավելի քան 200 միլիոն մարդ։ Տեղի պաշտոնյաները խարդախության սխեմա են կիրառել՝ հողամասի սեփականատիրոջ համար կեղծ մահվան վկայական է տրվել, որից հետո նրա հատկացումը փոխանցվել է կաշառակեր հարազատներին։ Նման սխեմայի զանգվածային կիրառման արդյունքում նահանգի շատ բնակիչներ օրինական մահացած են դարձել, ինչը նշանակում է, որ նրանք կորցրել են բոլոր քաղաքացիական իրավունքները։ «Իրավական մահվան» վերացման գործընթացը խոչընդոտվել է բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտների պատճառով։
1976 թվականին 20-ամյա Լալ Բիհարիի Ազամգարհի բանկից վարկ ստանալու դիմումը մերժել են՝ պատճառաբանելով, որ նա պաշտոնապես մահացած է։ Շուտով նա իմացել է, որ իր հորեղբայրը 300 ռուփիով կաշառել է պետական պաշտոնյային, որպեսզի իր եղբորորդուն մահացած ճանաչեն, որ ժառանգի Լալ Բիհարիի նախնիների մոտ 1 ակր հողամասը։ Այնուհետև Լալ Բիհարին կորցրել է իր տունը[1][2]։
Լալ Բիհարիին իրավաբանը ասել է որ նման դեպքերը շատ են տարածված, և որ նրա մահը չեղյալ համարելը տարիներ կպահանջի։ Իրավական գործընթացին թափ հաղորդելու համար Լալ Բիհարին փորձել է մի շարք ձևերով հանրության ուշադրությունը հրավիրել գործի վրա՝ փոխել է իր անունը Լալ Բիհարի Միրտակի (մրիտակը հինդի «մեռած» բառն է)։ Բիհարին նաև վիրավորել է ոստիկաններին և պետական պաշտոնյաներին, բրոշյուրներ նետելով նրանց վրա, փորձել է նրանց ներքաշել ծեծկռտուքի մեջ և առևանգել իր հորեղբոր երեխային՝ հրապուրելով նրանց ձերբակալել իրեն[1]։ Ձերբակալելով նրան՝ ոստիկաններն ու պաշտոնյաները կընդունենին, որ նա ապրում է։ Չնայած նրան, որ նա մահացած է համարվել, նրա «այրի կնոջը» զրկել են սոցիալական նպաստից[1]։ Նա նաև վիճարկել է Հնդկաստանի ընդհանուր ընտրությունները Ռաջիվ Գանդիի և Վիշվանաթ Պրատապ Սինգհի դեմ։ Մեկ այլ փորձ, որ նա արեց, իր համար ծաղրական հուղարկավորություն կազմակերպելն էր[3]։
Լալ Բիհարին գրեթե 20 տարի պայքարել է ողջ համարվելու իր իրավունքի համար՝ 1976- ից 1994 թվականներին։ 1994 թվականին Ազամարգի շրջանի դատավոր Հաուսլա Պրասադ Վերման հայտարարել է, որ նա կրկին ողջ է։ Բիհարին, այնուամենայնիվ, թույլ է տվեց իր հորեղբորը շարունակել մշակել իրենից գողացած հողը[4]։
Այս ջանքերով նա գրավել է հազարավոր «մահացած» քաղաքացիների ուշադրությունը Ուտար Պրադեշում։ Բիհարին այս մարդկանց միավորել է Ուտար Պրադեշի մահացած մարդկանց ասոցիացիայում։ Նա 1999 թվականին խոստովանել է, որ չգիտի, թե քանի հոգի է խմբում, և այն, որ կազմակերպությունը միջոցներ չունի[5]։2003 թվականին «մահացածների» իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա աշխատանքը արժանացել է Իգնոբելյան մրցանակի[6]։.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.