Ուտար Պրադեշ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ուտար Պրադեշ (հինդի՝ उत्तर प्रदेश. բառացի թարգմանած՝ նշանակում է «Հյուսիսային տարածաշրջան». ուրդու՝ اتر پردیش; անգլ.՝ Uttar Pradesh), նահանգ Հնդկաստանի հյուսիսում, Գանգեսի և նրա վտակ Ջամնայի ավազանում։ Տարածությունը 294 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 110,9 միլիոն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Լաքհնաու։ Նահանգի մակերևույթի մոտ 4/5-ը գրավում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրը, մնացած մասը՝ Հիմալայները։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Հաճախակի են երաշտները, ամառային հեղեղումները։ Ուտար Պրադեշը հողագործական շրջան է։ Գլխավոր ոռոգիչ կառույցներն են Վերինգանգեսյան ու Ստորինգանգեսյան և Սարդայի ջրանցքները։ Մշակում են բրինձ, ցորեն, ընդավորներ, գարի, կորեկազգիներ, կարտոֆիլ, շաքարեղեգ, ձիթաբույսեր, բամբակենի, ջութ։ Արդյունաբերության հիմքը գյուղատնտեսական հումքի վերամշակումն է։ Կարևոր ճյուղերն են սննդի (գլխավորապես շաքարի, տալիս է Հնդկաստանում շաքարեղեգից ստացվող շաքարի ավելի քան 1/2-ը), կաշվի-կոշիկի, տեքստիլ արդյունաբերությունը։ Կան թղթի, ծխախոտի, ճշգրիտ սարքերի, էլեկտրասարքավորումների (կառուցվել է ԽՍՀՄ աջակցությամբ) ձեռնարկություններ, մեխանիկական և երկաթուղային արհեստանոցներ։ Տարածված է տնայնագործական արտադրությունը և գեղարվեստական արհեստագործությունը։ Գանգեսի և Գհագհրայի վրա կա նավարկություն։
| |||
Երկիր | Հնդկաստան | ||
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ | ||
Մտնում է | Հնդկաստան | ||
Վարչկենտրոն | Լաքհնաու | ||
Օրենսդրական մարմին | Uttar Pradesh Legislature? | ||
Պաշտոնական լեզուներ | հինդի և Ուրդու | ||
Բնակչություն | ▲199 812 341 մարդ (2011)[1] | ||
Տարածք | 243 290 կմ² | ||
Հիմնադրված է | հունվարի 26, 1950 թ. | ||
Սահմանակցում է | Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հարյանա, Ռաջասթան, Մադհյա Պրադեշ, Չհատիսգարխ, Ջարկխանդ, Բիհար, Seti Zone?, Ուտարկխանդ, Արևմտյան շրջան, Միջին արևմտյան տարածաշրջան և Հիմաչալ-Պրադեշ | ||
ISO 3166-2 կոդ | IN-UP | ||
Ավտոմոբիլային կոդ | UP | ||
Անվանված է | հյուսիս | ||
up.gov.in | |||
Ուտար Պրադեշը համարվում է հնդկական մշակույթի օրրանը: 8-րդ դարից եղել է մուսուլմանական տիրապետության ներքո: 16-18-րդ դարերում Մեծ մեղոլների կայսրության կենտրոնն էր: 1857 թվականին դարձել է անգլիցի գաղութարարների դեմ բռնկված սիփայական ապստամբության գլխավոր օջախներից մեկը[2]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.