Ինդոս-Գանգեսյան հարթավայր
From Wikipedia, the free encyclopedia
Ինդոս-գանգեսյան հարթավայր, ալյուվիալ բերրի հարթավայր Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի տերիտորիաներում[1]։ Գտնվում է Հիմալայների և Դեկանի սարահարթի միջև։ Երկարությունը մոտ 3 հազ. կմ է, լայնությունը՝ 250-350 կմ, մակերեսը՝ 0,70 միլիոն կմ2։ Ալպյան նախալեռնային ճկվածք է՝ լցված Հիմալայների մերձակա լանջերի քայքայված նյութերով, ծածկված ալյուվիալ բերվածքներով։ Համարվում է մարդկային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկը։ Հարթավայրում գտնվող խոշորագույն բնակավայրերն են Դելին, Կալկաթան (Հնդկաստան), Կարաչին, Լահորը (Պակիստան)[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.