![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Dimples_of_Venus_while_seated_%2528with_arrows%2529.jpg/640px-Dimples_of_Venus_while_seated_%2528with_arrows%2529.jpg&w=640&q=50)
Վեներայի փոսիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Վեներայի փոսիկներ[1] կամ գոտկային փոսիկներ[2], սագիտալ սիմետրիկ խորշեր, որոնք երբեմն տեսանելի են մարդու մեջքի ստորին հատվածում[3]։ Դրանք գտնվում են անմիջապես սրբոսկրազստային հոդերի վերևում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Dimples_of_Venus_while_seated_%28with_arrows%29.jpg/640px-Dimples_of_Venus_while_seated_%28with_arrows%29.jpg)
«Վեներայի փոսիկներ» տերմինը ոչ ֆորմալ է, սակայն ծառայում է որպես պատմականորեն ընդունված անուն բժշկական միջավայրում սրբանային հոդերի մակերեսային տեղագրության համար։ Այս խորշերը առաջանում են կարճ կապանովներով, որոնք տարածվում են վերին շերտի և մաշկի միջև։ Դրա երկարությունը և ձգվելու ունակությունը որոշվում են գենետիկ գործոններով[4]։
Կան նաև մաշկի այլ կապաններ, որոնք ձգվում են մարմնի խորքից դեպի մակերես, ինչպիսիք են «Կուպերի կապանները», որոնք առկա են կրծքավանդակում և գտնվում են հիմնական ֆասիայի և կրծքավանդակի մաշկի միջև[5]։
Համարվում են գեղեցկության նշան և ֆետիշիզմի օբյեկտ[6], որն արտացոլում է նրանց անվանումը՝ հռոմեական գեղեցկության Վեներա աստվածուհու անունից։ 2017 թվականին նշվել է պլաստիկ վիրաբուժության միջոցով Վեներայի փոսերի արհեստական ձևավորման նորաձևության տարածումը[7][8]։