Սիլիկոզ (լատին․՝ silex, — կայծքար), հիվանդություն, որն առաջանում է սիլիցիումի ազատ երկօքսիդ պարունակող փոշու երկարատև շնչումից։ Մասնագիտությամբ պայմանավորված հիվանդություն է. առավել հաճախ հիվանդանում են լեռնահանքային, ճենապակու-հախճապակու, մետաղագործական, մեքենաշինական արդյունաբերության աշխատողները։ Փոշեգարությունների խմբի առավել ծանր ընթացող հիվանդություն է, հաճախ զուգակցվում է տուբերկուլոզային պրոցեսի (սիլիկոտուբերկուլոզ) և այլ բարդությունների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |
Արագ փաստեր Սիլիկոզ, Տեսակ ...
Փակել