From Wikipedia, the free encyclopedia
Թոդ Էնդրյու Վուդբրիջ (անգլ.՝ Todd Andrew Woodbridge, ծնվել է 1971 թվականի ապրիլի 2-ին, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և հեռուստամեկնաբան։ Զուգախաղի ականավոր վարպետ։ Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ, կարիերային Մեծ Սաղավարտի տիրակալ տղամարդկանց զուգախաղում և խառը զուգախաղում, Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի ոսկե մեդալակիր (1996) զուգախաղում, ATP ամփոփիչ մրցաշարի կրկնակի հաղթող տղամարդկանց զուգախաղում (1992, 1996 թվականներ), Դևիսի գավաթի կրկնակի տիրակալ (1999, 2003 թվականներ) Ավստրալիայի հավաքականի կազմում, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ զուգախաղային վարկանիշում, Մեծ Սաղավարտի մենախաղի մեկ մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից (1997 թվականի Ուիմբլդոնի մրցաշար), ATP 85 մրցաշարերի հաղթող (ընդամենը երկու անգամ մենախաղում), Մեծ Սաղավարտի 26 մրցաշարերի հաղթող (որից 20-ը տղամարդկանց զուգախաղում, 6-ը՝ խառը զուգախաղում), Մեծ Սաղավարտի պատանեկական 7 մրցաշարերի հաղթող զուգախաղում, Մեծ Սաղավարտի մենախաղի պատանեկական 3 մրցաշարերի եզրափակիչի մասնակից։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Ծննդյան ամսաթիվ | 1971 թվական ապրիլի 2 |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Հասակ | 178 սմ |
Քաշ | 75 կգ |
Կարիերայի սկիզբ | 1988 թվական |
Կարիերայի ավարտ | 2005 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Պարգևավճար, USD | 10 095 245 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 244–236[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 19 (1997 թվականի հուլիսի 14) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4-րդ շրջան (1991, 1998) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (1992, 1996, 1998) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (1997) |
ԱՄՆ | 3-րդ շրջան (1991, 1994, 1995) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 782–260[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1992 թվականի հուլիսի 6) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1992, 1997, 2001) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2000) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1993-1997, 2000, 2002-2004) |
ԱՄՆ | Հաղթանակ (1995-1996, 2003) |
Ավարտել է կարիերան |
Թոդ Վուդբրիջթ հայտնի է որպես թենիսի պատմության մեջ զուգախաղի լավագույն վարպետներից մեկը։ Դեռևս պատանեկական տարիներին նրան հաջողվել է Մեծ Սաղավարտի ռեկորդային յոթ մրցաշարերում հաղթանակ տանել զուգախաղում (սակայն այդպես էլ չի հաջողվել շահել կարիերային Մեծ Սաղավարտը, քանի որ տիտղոսներով երեք մրցաշրջաններից յուրաքանչյուրը անհաջողությամբ են ավարտվել ԱՄՆ բաց առաջնությունում)։ Արդեն լինելով պրոֆեսիոնալ թենիսիստ, նա մի քանի անգամ կարողացել է վերագրանցել զուգախաղային համագործակցություններում ATP հիմնական մրցաշարերի տիտղոսների ռեկորդները, արդյունքում իր հաղթանակների քանակը հասցնելով 83 տիտղոսի։ ATP մրցաշարերում իր առաջին եզրափակիչ նա դուրս է եկել 1988 թվականին, իսկ առաջին հաղթանակը տոնել է 1990 թվականին, իսկ իր վերջին մրցաշարը նա հաղթել է 2005 թվականին, իր հայրենի Սիդնեյում (Մահեշ Բհուպատիի հետ)։
Եվս մեկ ռեկորդ տղամարդկանց զուգախաղում համատեղությամբ պատկանում է Վուդբրիջին և նրա բազմամյա խաղընկեր Մարկ Վուդֆորդին՝ նրանք միասին հաղթանակ են տարել 61 մրցաշարերում։ «Վուդիս»-ը (անգլ.՝ Woodies), ինչպես նրանց կնքել էին երկրպագուները և լրագրողները, աշխարհի սակավաթիվ զույգերից մեկն է, ով նվաճել է, այսպես կոչված, «կարիերային» Մեծ Սաղավարտը, տարբեր տարիներին հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում, ինչպես նաև Օլիմպիական չամպիոնը տիտղոսը այդ նույն դասակարգում։ Ընդհանուր առմամբ, Վուդբրիջի և Վուդֆորդի հաշվին կան այդ մրցաշարի զուգախաղի երկու մեդալ՝ «ոսկի» Ատլանտայում (այդ նվաճման համար նրանք արժանացել են «Ավստրալիայի Շքանշան» մեդալի[2]) և «արծաթ» Սիդնեյում (պարտվել են Սեբաստիեն Լարո-Դանիել Նեստոր կանադական զույգին)։ Վուդբրիջը և Վուդֆորդը հինգ անգամ ճանաչվել են ATP տարվա լավագույն զույգ։ 2010 թվականին Բոբ և Մայքլ Բրայանները նույնպես կարողացել են հասնել 61 համատեղ հաղթած մրցաշարերի արդյունքին[3], իսկ ավելի ուշ զգալիորեն բարելավել են այն։
Զգալի հաջողությունների Վուդբրիջը հասել է նաև 2000 թվականին Վուդֆորդի թենիսից հեռանալուց հետո։ Իր նոր խաղընկեր Յոնաս Բյորկմանի հետ միասին նա չորս տարվա ընթացքում հաղթանակ է տարել 14 մրցաշարերում, այդ թվում Մեծ Սաղավարտի հինգ մրցաշարում (նրանցից երեքը Ուիմբլդոնում, այդ մրցաշարում իր անձնական հաղթանակների արդյունքը հասցնելով ռեկորդային իննի)։
Վուդբրիջը հաջող է ելույթ ունեցել նաև խառը զուգախաղում, որտեղ նա նույնպես նվաճել է կարիերային Մեծ Սաղավարտը՝ տարբեր խաղընկերուհիների հետ։ Ընդհանուր առմամբ, Վուդբրիջը 14 անգամ խաղացել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի խառը զուգախաղի եզրափակիչներում և տոնել է վեց հաղթանակ (այդ թվում երեք անգամ ԱՄՆ բաց առաջնությունում)։ Հետաքրքիր է, որ երկու անգամ Մեծ Սաղավարտի խառը զուգախաղի եզրափակիչներում նա հանդիպել է տղամարդկանց զուգախաղի իր խաղընկեր Մարկ Վուդֆորդի հետ (հաշիվը՝ 1-1)։
Վուդբրիջը Ավստրալիայի հավաքականի կազմում երկու անգամ տիրել է Դևիսի գավաթին, ընդ որում դա արել է տարբեր խաղընկերների հետ՝ 1999 թվականին Մարկ Վուդֆորդի հետ, իսկ 2003 թվականին Ուեյն Արտուրի հետ։ Ընդհանուր հաշվարկով, նա հավաքականի կազմում անց է կացրել 32 խաղ զուգախաղում (25 հաղթանակ և 7 պարտություն) և 9 խաղ մենախաղում (5 հաղթանակ, 4 պարտություն)։ 1996 թվականին Ճապոնիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ նա ավստրալիացիներին բերել է երեք միավոր, հաղթանակ տանելով և զուգախաղի, և մենախաղի երկու հանդիպումներում։ Վուդբրիջը նաև եկու անգամ հանդես է եկել Ավստրալիայի հավաքականի կազմում ATP թիմային աշխարհի առաջնությունում։ 1997 թվականին նրա մասնակցությամբ հավաքականը դուրս է եկել այդ մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջել է իսպանացիներին 3-0 հաշվով։
Չնայած նրան, որ Վուդբրիջը հիմնական ուշադրությունը հատկացրել էր զուգախաղում ելույթներին, նրա հաշվին կան 9 եզրափակիչներ ATP մենախաղի մրցաշարերում, այդ թվում եզրափակիչ ATP Super 9 շարքի մրցաշարում (Տորոնտո, 1996 թվականին, պարտվել է Ուեյն Ֆերեյրային 2-6, 4-6 հաշվով) և երկու հաղթանակ АТР 250 շարքի մրցաշարերում (1995 և 1997 թվականներին)։ 1997 թվականին նա հասել է իր համար բարձրագույն՝ 19-րդ, հորիզոնականին մենախաղի թենիսիտների վարկանիշային աղյուսակում, դուրս գալով Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ (առաջին շրջանում հաղթել է 2-րդ դասակարգված Մայքլ Չանգին, պարտվել է 1-ին դասակարգված Փիթ Սամփրասին)։
2010 թվականին Վուդբրիջը և Վուդֆորդը ընդգրկվել են Թենիսի փառքի միջազգային սրահի ցուցակի մեջ[4]։
Թոդ և Նատաշա Վուդբրիջները ամուսնացել են 1995 թվականի ապրիլի 8-ին Մելբուրնում։ Նրանք ունեն երկու երեխաներ՝ Զառա և Բո։
Թվական | Մենախաղի վարկանիշ |
Զուգախաղի վարկանիշ |
2005 | 39 | |
2004 | 6 | |
2003 | 5 | |
2002 | 5 | |
2001 | 207 | 2 |
2000 | 187 | 2 |
1999 | 197 | 8 |
1998 | 65 | 5 |
1997 | 26 | 1 |
1996 | 36 | 1 |
1995 | 33 | 1 |
1994 | 90 | 5 |
1993 | 109 | 3 |
1992 | 54 | 2 |
1991 | 77 | 7 |
1990 | 50 | 25 |
1989 | 131 | 181 |
1988 | 239 | 89 |
1987 | 420 | 348 |
1986 | 526 | 751 |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ (34)Զուգախաղ 20 (16 հաղթանակ, 4 պարտություն)
Խառը զուգախաղ 14 (6 հաղթանակ, 8 պարտություն)
|
ATP մրցաշարերի եզրափակիչներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ATP մրցաշարերի եզրափակիչներ (125)Մենախաղ 9 (2–7)
Զուգախաղ 114 (83–31)
|
Թիմային մրցաշարերի եզրափակիչներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թիմային մրցաշարերի եզրաբակիչներ (5)Հաղթանակներ (2)
Պարտություններ (3)
|
Մրցաշար | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | ՀՄ | Հ–Պ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտ | ||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 2 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 0 / 14 | 18–14 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1 շրջան | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 10 | 11–10 |
Ուիմբլդոն | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | 3 շրջան | 2 շրջան | 1/2 | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 0 / 13 | 18–13 |
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 9 | 9–9 |
Հ–Պ | 1–3 | 2–2 | 3–4 | 8–4 | 4–4 | 5–4 | 3–2 | 5–4 | 5–4 | 9–4 | 7–4 | 1–3 | 2–2 | 1–2 | 0 / 46 | 56–46 |
ATP Մասթերս մրցաշարեր | ||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Ոչ Մասթերս մինչև 1990 |
ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 6 | 2–6 | |
Miami Masters Մայամի |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 5 | 4–5 | ||
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 1 | 0–1 | ||
Rome Masters Հռոմ |
A | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 2 | 0–2 | ||
Hamburg Masters Համբուրգ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 0 | 0–0 | ||
Canada Masters Կանադա |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | Ե | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 3 | 6–3 | ||
Cincinnati Masters Ցինցինատի |
1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 8 | 5–8 | ||
Madrid Open Ստոկհոլմ/ Էսսեն/ Շտուտգարտ |
1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 7 | 3–7 | ||
Paris Masters Փարիզ |
ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 5 | 3–5 | ||
Հ–Պ | N/A | 0–2 | 1–4 | 3–3 | 1–1 | 1–3 | 4–5 | 8–6 | 4–6 | 1–4 | 0–3 | 0–0 | 0–0 | 0 / 37 | 23–37 | |
Տարվա վերջի վարկանիշ | 213 | 131 | 50 | 77 | 54 | 109 | 90 | 33 | 36 | 26 | 65 | 197 | 187 | 207 |
Մրցաշար | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | ՀՄ | Հ–Պ | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտ | ||||||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 1 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1/2 | Հ | 1 շրջան | 1/4 | 3 շրջան | 1 շրջան | Հ | Ե | 1/2 | 1/2 | Հ | 2 շրջան | 1/4 | 1/2 | 1/4 | 3 / 18 | 53–14 | ||
Ֆրանսիայի բաց առաջնություն | 3 շրջան | ՉՄ | 1/4 | 3 շրջան | 3 շրջան | 1/2 | 1/4 | 1 շրջան | 1/2 | Ե | 3 շրջան | 1 շրջան | Հ | 1/4 | 1/4 | 2 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 1 / 17 | 42–16 | ||
Ուիմբլդոն | 1 շրջան | Ո | 1/4 | 1/4 | 1/2 | Հ | Հ | Հ | Հ | Հ | Ե | 1/4 | Հ | 3 շրջան | Հ | Հ | Հ | 2 շրջան | 9 / 17 | 73–8 | ||
ԱՄՆ բաց առաջնություն | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1/2 | 1/2 | 3 շրջան | Ե | Հ | Հ | 1 շրջան | 3 շրջան | 1/4 | 2 շրջան | 3 շրջան | 1/2 | Հ | 3 շրջան | A | 3 / 17 | 47–14 | ||
Հ–Պ | 2–4 | 0–2 | 9–3 | 13–4 | 16–3 | 12–3 | 16–3 | 14–2 | 16–2 | 17–2 | 14–4 | 9–4 | 17–2 | 13–3 | 14–3 | 15–2 | 14–3 | 4–3 | 16 / 69 | 215–52 | ||
Տարվա ամփոփիչ մրցաշար | ||||||||||||||||||||||
Մասթերս գավաթ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | Հ | Ե | Ե | 1/2 | Հ | ԽՓ | ԽՓ | 1/2 | ՉՄ | ՉՄ | ՉԱ | ԽՓ | 1/2 | ՉՄ | 2 / 11 | 29–16 | ||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||||||||||||
Օլիմպիական խաղեր | ՉՄ | ՉԱ | 2 շրջան | ՉԱ | Հ | ՉԱ | Ե | ՉԱ | 2 շրջան | ՉԱ | 1 / 4 | 10–3 | ||||||||||
ATP Մասթերս մրցաշարեր | ||||||||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Ոչ Մասթերս մինչև 1990 |
ՉՄ | ՉՄ | 1/4 | ՉՄ | 1/4 | 1/2 | Հ | 1/2 | 2 շրջան | 2 շրջան | 1/4 | Ե | 1/2 | 1/2 | 1 շրջան | 1 շրջան | 1 / 13 | 20–12 | |||
Miami Masters Մայամի |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | Հ | Հ | Հ | 2 շրջան | 3 շրջան | Հ | Ե | 2 շրջան | 1/4 | Ե | 1/4 | 4 / 12 | 34–8 | ||||
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Ե | ՉՄ | ՉՄ | Հ | Հ | 2 շրջան | 1/4 | ՉՄ | 2 / 5 | 14–3 | ||||
Rome Masters Հռոմ |
ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | 1/2 | 0 / 6 | 3–6 | ||||
Hamburg Masters Համբուրգ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Հ | Հ | Ե | 1/4 | 1/2 | 1/4 | 2 / 6 | 17–4 | ||||
Canada Masters Կանադա |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 1/4 | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | Ե | ՉՄ | ՉՄ | 0 / 5 | 5–5 | ||||
Cincinnati Masters Ցինցինատի |
1/4 | 1 շրջան | Հ | ՉՄ | 1/2 | Հ | 1/4 | Հ | 1/4 | Ե | Հ | 1/2 | ՉՄ | 1/4 | Ե | ՉՄ | 4 / 13 | 33–9 | ||||
Madrid Open Մադրիդ (Շտուտգարտ) |
1 շրջան | 1 շրջան | Հ | Հ | Հ | 1/2 | 1/4 | Հ | 1/4 | 1/2 | ՉՄ | ՉՄ | 1/2 | 1/4 | ՉՄ | ՉՄ | 4 / 12 | 22–8 | ||||
Paris Masters Փարիզ |
1/4 | 1/4 | 2 շրջան | 1/4 | 1/2 | 1/2 | 1/2 | 2 շրջան | 1/4 | 1/4 | ՉՄ | 1/4 | 1/2 | 1/2 | Հ | ՉՄ | 1 / 14 | 21–13 | ||||
Հ–Պ | N/A | 4–3 | 1–4 | 9–3 | 5–1 | 9–5 | 13–3 | 14–4 | 15–3 | 6–7 | 8–6 | 17–1 | 22–5 | 15–5 | 12–8 | 15–6 | 4–4 | 18 / 86 | 169–68 | |||
Տարվա վերջի վարկանիշ | 89 | 181 | 25 | 7 | 2 | 3 | 5 | 1 | 1 | 1 | 5 | 8 | 2 | 2 | 5 | 5 | 6 | 39 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.