«Եվրատեսիլ 2013 երգի մրցույթը» եղել է Եվրատեսիլի հերթական 58-րդ մրցույթը։ Մրցույթը տեղի է ունենեցել շվեդական Մալմյո քաղաքում 2013 թվականի մայիսի 14 –ին, 16–ին և 18 -ին։ Շվեդիան հնարավորություն է ստացել հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2012 -ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում Շվեդիան ներկայացնող Լորինը իր «Euphoria» երգով հաղթեց՝ հավաքելով 372 միավոր։
Արագ փաստեր Ամսաթվեր, 1-ին կիսաեզրափակիչ ...
Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ "We Are One" «Մենք միասնական ենք» Ամսաթվեր 1-ին կիսաեզրափակիչ Մայիսի 14 , 2013 2-րդ կիսաեզրափակիչ Մայիսի 16 , 2013 Եզրափակիչ Մայիսի 18 , 2013 Հյուրընկալություն Անցկացման վայր Մալմյո Արենա , Մալմյո , Շվեդիա Հյուրընկալող հեռուստաալիք SVTՀաղորդավարներ Պետրա Մեդե Բացում 1-ին կիսաե. - Euphoria (Լորին)
2-րդ կիսաե. - Dance OrchestraԸնդմիջման ելույթ 1-ին կիսաե. - Kleerup
2-րդ կիսաե. - Դարին և Ագնես
Ֆինալ - We Write the StoryԳործադիր տնօրեն Յոն Օլա Սանդ Մասնակցություն Երկրների քանակ 39 Մասնակիցներ Էմմիլի դե Ֆորեսթ , Ֆարիդ Մամեդով , Զլատա Օգնևիչ , Մարգարետ Բերգեր , Դինա Գարիպովա , Կոզա Մոստրա , Մարկո Մենգոնի , Ջանլուկա Բեզզինա , Անուկ , ԲայԱլեքս , Ալյոնա Մուն , Ռոբերտո Բելլարոսա , Չեզար Օուատու , Ռոբին Շերնբերգ , Նոդիկո Թաթիշվիլի , Սոփո Գելովանի , Ալյոնա Լանսկայա , Էյտոուր Ինգի Գյունլյոյգսոն , Դորիանս , Բոնի Թայլեր , Բիրգիտ Իյգեմեէլ , Cascada , Անդրիուս Պոյավիս , Ամանդին Բուրժուա , Քրիստա Սիեգֆրիդս , El Sueño de Morfeo , Ռայան Դոլան , Մոյե 3 , Who See , Նինա Ժիժիչ , Կլապա ս Մորա , Նատալիա Կելլի , Դեսպինա Օլիմպիու , Հաննա Մանչինի , Վալենտինա Մոնեթթա , Ելիցա Թոդորովա , Ստոյան Յանկուլով , Տակասա , Մորան Մազոր , Ադրիան Լուլգյուրայ , Բլեդար Սեյկո , Վլատկո Լոզանոսկի , Էսմա Ռեջեպովա և ՓեՌ Առաջնելույթ չկա Վերադարձել են Հայաստան [1] Մեկնել են Բոսնիա և Հերցեգովինա [2] Պորտուգալիա [3] Սլովակիա [4] Թուրքիա [5] Քվեարկություն Քվեարկության համակարգ հեռուստադիտողներ/ժյուրի՝ 50/50 Հաղթական երգ Only Teardrops Զրո միավոր չկա Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ
Չեն անցել եզրափակիչ փուլԺամանակագրություն
eurovision.tv/event/malmo-2013/ (անգլ.)
Փակել
2013 թվականի մրցույթին մասնակցել են 39 երկիր՝ Հայաստանը վերադարձել է 1 տարվա բացակայությունից հետո, իսկ Բոսնիա և Հերցեգովինան , Պորտուգալիան , Սլովակիան և Թուրքիան հայտարարել էին, որ չեն մասնակցի մրցույթին։
Եվրատեսիլ 2013-ի հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմիլի դը Ֆորեսթը իր «Only Teardrops» երգով, ով հավաքեց 281 միավոր։ Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Ադրբեջանի ներկայացուցիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինան։