From Wikipedia, the free encyclopedia
Ռայան Դոլան (անգլ.՝ Ryan Dolan, հուլիսի 22, 1985, Ստրաբան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի փոփ երգիչ, որը 2013 թվականի մայիսին «Only Love Survives» երգով ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1][2] և եզրափակիչ փուլում զբաղեցրել վերջին՝ 26-րդ հորիզոնականը։
Ռայան Դոլան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1985 (39 տարեկան) Ստրաբան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կայք | ryandolanofficial.com |
Ryan Dolan Վիքիպահեստում |
2013 թվականին Ռայան Դոլանը, հաղթելով Իռլանդիայի ազգային ընտրության փուլում[3], ներկայացրել է Իռլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում՝ դառնալով մրցույթի միակ մասնակիցը, որը կատարել է իր հեղինակած երգը։ 2013 թվականի մայիսի 14-ին ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակչում և անցել եզրափակիչ՝ տեղ գրավելով առաջին տասնյակում[4]։ 2013 թվականի մայիսի 18-ին անցկացված եզրափակչում Ռայան Դոլանն ստացել է հինգ միավոր երեք երկրներից[5]՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը[6]։
Ռայան Դոլանը բացահայտ նույնասեռական է։ Նա կատարել է քամինգ աութ 2014 թվականի փետրվարին[7][8]։
Ալբոմ | Նշումներ |
---|---|
Frequency |
|
Under the Covers, Vol.1 |
|
Under the Covers, Vol.2 |
|
Deep Covers |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.