El Sueño de Morfeo
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Սուենիո դե Մորֆեո (իսպ.՝ El Sueño de Morfeo, իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է «Մորփեոսի քուն»), իսպանական երաժշտախումբ, որի անդամներն են՝ Ռաքել դել Ռոսարիոն, Դևիդ Ֆեյտոն և Խուան Լուիս Սուարեսը։ Իդեպ՝ խմբի վոկալիստուհի Ռաքել դել Ռոսարիոն 2006 թվականին ամուսնացել է «Ֆորմուլա-1»-ի անվանի ավտոմրցարշավորդ Ֆեռնանդո Ալոնսոյի հետ, սակայն հինգ տարի անց զույգն ամուսնալուծվել է[1]։
Արագ փաստեր Հիմնական տվյալներ, Երկիր ...
El Sueño de Morfeo | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | փոփ-ռոք, կելտիկ |
Գործունեություն | 2002-ից |
Լեյբլ | Warner Music Spain? և Ventilador Music? |
Կայք | elsuenodemorfeo.com |
Անդամներ | |
Ռաքուել դել Ռոսարիո Դևիդ Ֆեիտո Խուան Լուիս Սուարեզ | |
El Sueño de Morfeo Վիքիպահեստում |
Փակել
2013 թվականին խումբը ներկայացրել է Իսպանիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[2]՝ կատարելով «Contigo hasta el final» երգը[3][4] և զբաղեցրել է նախավերջին՝ 25-րդ հորիզոնականը[5]։
El Sueño de Morfeo-ն թողարկել է լավ վաճառք ապահոված մի շարք ալբոմներ, այդ թվում՝ պլատինե։