«Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը» եղել է Եվրատեսիլի ամենամյա 57-րդ մրցույթը։ Այն տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Ադրբեջանը հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո երբ 2011 թվականին ԳերմանիայիԴյուսելդորֆքաղաքում կայացած «Եվրատեսիլ 2011-ում» Ադրբեջանը ներկայացնող Էլլ և Նիկկի դուետը իրենց «Running Scared» երգով հաղթեցին, հավաքելով 221 միավոր։ 2012 թվականի մրցույթը կայացել է նորակառույց Բաքվի բյուրեղյա սրահում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կայացել են մայիսի 22-ին և 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին։ 2012 թվականի մրցույթը հովանավորել են «Schwarzkopf»-ը, Ադրբեջանի բջջային օպերատոր «Azercell»-ը, «Բալտիկա» և գերմանական «Brainpool» ընկերությունները։ 2012 թվականի հունվարի 17-ին հաստատվեց մասնակցող երկրների ցանկը, 42 երկիր մասնակցելու են մրցույթին։ 2012 թվականին վերադարձավ Չերնոգորիան, որը չէր մասնակցել 2010 թվականի և 2011 թվականի մրցույթներին։ 2012 թվականին հրաժարվեցին մասնակցել Լեհաստանը և Հայաստանը։
2012 թվականի մարտի 20-ին Բաքվում անցկացվեց երկու կիսաեզրափակիչների ելույթների հերթականության վիճակահանությունը և եզրափակչում Մեծ Հնգյակի և հյուրընկալող երկիր՝ Ադրբեջանի հերթականությունները։