From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Կյարա Ֆրասկետտա (իտալ.՝ Maria Chiara Fraschetta, փետրվարի 2, 1980[2], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]), հայտնի է նաև Նինա Ձիլլի անունով, իտալացի երգչուհի, որը ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ 2012-ում «L'Amore È Femmina» («Կանացի սեր») երգով և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։
Նինա Ձիլլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Մարիա Կյարա Ֆրասկետտա |
Նաև հայտնի է որպես | Nina Zilli |
Ծնվել է | փետրվարի 2, 1980 (44 տարեկան) Պիյաչենցա, Իտալիա Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1] |
Երկիր | Իտալիա (իտալացի) |
Ժանրեր | Ֆանկ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2000-ից |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | IULM University of Milan? |
Կայք | ninazilli.com |
Nina Zilli Վիքիպահեստում |
Ծնվել է 1980 թվականի փետրվարի 2-ին Պյաչենցայում[3]։ Մանկությունն անցկացրել է Իռլանդիայում, իսկ վերադառնալով Իտալիա, 13 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա[4]։ 1997 թվականին ստեղծել է սեփական` «The Jerks» փոփ-խումբը[5]։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է երկու տարի[6]։
2000-ական թվականների սկզբներին Նինան սկսել է աշխատել հեռուստատեսությունում` մասնակցելով TMC2 հեռուստաալիքի Roxy Bar շոուին[7]։ Մեկ տարի անց նա առաջին անգամ հանդես է գալիս VJ-ի դերում MTV Italy-ում։ Այդ ժամանակ «The Jerks»-ն արդեն գոյություն չուներ, և 2000 թվականին Նինան նոր խումբ է ձևավորում` «Chiara e gli Scuri»։ Մեկ տարի անց լույս է տեսնում նրանց առաջին սինգլը` «Tutti al mare»-ն[8], և խումբն անցնում է ալբոմի ձայնագրմանը, որը, սակայն, չի թողարկվում լեյբլի հետ տարաձայնությունների պատճառով[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.