From Wikipedia, the free encyclopedia
Քրիստա Սիեգֆրիդս (շվեդ.՝ և ֆիններեն՝ Krista Siegfrids, դեկտեմբերի 4, 1985[1], Կասկինեն, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա), ֆինլանդացի փոփ երգչուհի, որը Marry Me երգով ներկայացրել է Ֆինլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[2] և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը։
Քրիստա Սիեգֆրիդս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1985[1] (38 տարեկան) Կասկինեն, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա |
Երկիր | Ֆինլանդիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող և հեռուստահաղորդավարուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Կայք | kristasiegfrids.com |
Krista Siegfrids Վիքիպահեստում |
2012 թվականին Քրիստան մասնակցել է Ֆինլանդիայի ձայնը մրցույթին։
Քրիստա Սիեգֆրիդսը ծնվել է 1985 թվականի[3] դեկտեմբերի 4-ին Ֆինլանդիայի Կասկինեն քաղաքում[4]։
Քրիստան իր կարիերան սկսել է իր Daisy Jack խմբի հետ 2009 թվականին։ Նրանք միանգամից հայտ են ներկայացրել «Fridays» երգով «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին մասնակցելու համար, բայց չեն անցել առաջին փուլը։ Խմբի առաջին սինգլը՝ «Perfect Crime», թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերին։ Քրիստա Սիեգֆրիդսը նաև խաղացել է մյուզիլներում, այդ թվում՝ Play Me Հելսինկիի շվեդական թատրոնում և Muskettisoturit ռոք մյուզիքլներում։
2012 թվականին մասնակցել է «The Voice of Finland» հեռուստատեսային մրցույթին Մայքլ Մոնրոյի թիմում, սակայն դուրս է մնացել առաջին փուլից։
2013 թվականի հունվարին Քրիստա Սիեգֆրիդսը պայմանագիր է կնքել Universal Music Group-ի հետ, որը խնդիր է դրել երգչուհուն դարձնել համաշխարհային մակարդակի աստղ[5]։ Նրա առաջին ալբոմը՝ «Ding Dong!», թողարկվել է 2013 թվականին[6]։
2013 թվականի հունվարի 24-ին Քրիստա Սիեգֆրիդսը «Uuden Musiikin Kilpailu» երգով հաղթահարել է «Եվրատեսլի» ազային ընտրության երկրորդ ընտրական փուլը՝ անցնելով եզրափակիչ[7], իսկ փետրվարի 9-ին դարձել է ազգային մրցույթի հաղթող և հնարավորություն ստացել ներկայացնելու Ֆինլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում «Marry Me» երգով[8][9]։ 2013 թվականի մայիսի 16-ին Քրիստա Սիեգֆրիդսը ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը և անցել եզրափակիչ։ Եզրափակչում հանդես է եկել 4 համարի ներքո՝ 13 միավորով զբաղեցնելով 24-րդ տեղը[10]։ Եվրատեսիլից հետո Քրիստան եղել է աշխարհի միակ մարզիչը, որը եղել է նույն «Ձայնը» ֆրանշիզայի մասնակիցը։ Եղել է The Voice Kids հեռուստանախագծի ֆիննական տարբերակի մարզիչ, առաջին մրցաշրջանում նրա սան Մոլլի Ռոսենստրյոմը հաղթել է այդ նախագծում։
2013 թվականի օգոստոսի 23-ին Քրիստա Սիեգֆրիդսը ներկայացրել է Ֆինլանդիան Sopot Festival փառատոնի Top of the Top համերգում[11][12] «Marry Me» երգով[13]։
2014 թվականին Քրիստա Սիեգֆրիդսին առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ 2015»-ի Շվեդիայի ընտրական փուլին, բայց նա հրաժարվել է, քանի որ նրան առաջարկվող երգը եղել է շվեդերեն և նրան դուր չի եկել[14]։
2015 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ նա Ռոոպ Սալմինենի հետ միասին պետք է վարի Եվրատեսիլ 2016-ի ֆիննական ընտրության փուլը՝ Uuden Musiikin Kilpailu[15][16]:
Քրիստան մասնակցել է «Եվրատեսիլ 2016»-ի Շվեդիայի ընտրական փուլին։ Ելույթ ունենալով երկրորդ կիսաեզրափակիչում՝ Քրիստան չի կարողացել հաղթահարե այն՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։
2017 թվականին ընդգրկվել է Mr. Gay Finland մրցույթի ժյուրիի կազմում[17]։
2017 թվականի հոկտեմբերին ամուսնացել է ֆինն-շվեդական կատակերգու Յանն Գրյոնրուսի հետ[18]։
Տարի | Սինգլ | Հիթ-շքերթ | Հավաստագիր | Ալբոմ |
---|---|---|---|---|
FIN | ||||
2011 | «Perfect Crime» | — | - |
Տարի | Սինգլ | Հիթ-շքերթ | Հավաստագիր | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
FIN (DL) [19] |
FIN (Air) [19] |
IRE [20] |
SWE [21] |
UK [22] | ||||
2013 | «Marry Me» | 6 | — | 99 | 50 | 102 | Ding Dong | |
«Amen!» | — | — | — | — | — | |||
«Can You See Me?» | 25 | 30 | — | — | — | |||
2014 | «Cinderella» | 46 | 79 | — | — | — | TBA | |
2015 | «On & Off» | 8 | 8 | — | — | — | ||
«Better On My Own» | 24 | 74 | — | — | — | |||
2016 | «Faller» | — | — | — | 96 | — | ||
«Be Real» | — | 80 | — | — | — | |||
2017 | «Snurra min jord» | 27 | — | — | — | — | ||
«1995» | — | — | — | — | — |
Տարի | Երգ | Հղում |
---|---|---|
"Marry Me"|[23] | 2013 | |
"Amen!" | ||
"Can You See Me?" | ||
"Cinderella" | 2014 | |
"On & Off" | 2015 | |
"Better On My Own" | ||
"Be Real" | 2016 | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.