Ռոբին Շերնբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբին Շերնբերգ (շվեդերեն` Robin Stjernberg փետրվարի 22, 1991(1991-02-22), Հեսլեհոլմ, Կրիստիանստադ, Շվեդիա), շվեդ երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր[1], ով 2013 թվականի մայիսին «You» երգով ներկայացրել է Շվեդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[2] և զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[3]։ Մինչ այդ նա հաղթող էր ճանաչվել «Melodifestivalen 2013» ազգային մրցույթում[4], և հենց դա էլ նրան իրավունք էր տվել ներկայացնելու իր հայրենիքը «Եվրատեսիլ 2013»-ում, որն անց է կացվել շվեդական Մալմյո քաղաքում[5]։
Արագ փաստեր Ռոբին Շերնբերգ, Հիմնական տվյալներ ...
Ռոբին Շերնբերգ | |
---|---|
Ռոբին Շերնբերգը Եվրատեսիլ 2013-ի բեմում | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1991, փետրվարի 22 Հեսլեհոլմ, Կրիստիանստադ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | Վոկալ |
Լեյբլ | Lionheart Music Group? |
Կայք | robin-stjernberg.se |
Robin Stjernberg Վիքիպահեստում |
Փակել
2011 թվականին Ռոբինը շվեդական Idol (Տաղանդ) մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։