From Wikipedia, the free encyclopedia
Ելիզավետպոլի նահանգ (հին ռուսերեն՝ Елисаветпольская губернiя), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի կենտրոնական մասում 1868-1917 թվականներին։ Սահմանակցում էր Թիֆլիսի, Բաքվի և Երևանի նահանգներին, և Պարսկաստանին։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | նահանգ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն | ||
Ներառում է | Արեշի Ելիզավետպոլի Զանգեզուրի Ղազախի Նուխիի (Շաքիի) Շուշիի Ջաբրայիլի Ջևանշիրի | ||
Վարչկենտրոն | Ելիզավետպոլ | ||
Խոշորագույն քաղաք | Շուշի | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 878.415 | ||
Ազգային կազմ | Թուրքեր, հայեր, ռուսներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Իսլամ | ||
Տարածք | 44,136 քառ.կմ | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն | 3904 մ 500 մ | ||
Հիմնադրված է | 1868-1918 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Ուտիք, Արցախ, Սյունիք | ||
Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևմտյան, Հայաստանի արևելյան շրջանների և Արցախի Հանրապետության մեծ մասի հետ։
Վարչական կենտրոնը Գանձակ քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շուշին և Շաքին։ Նախքան 1868 թվականը Ելիզավետպոլի նահանգի տարածքը Թիֆլիսի և Բաքվի նահանգների մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Հյուսիսային Իրանի խանություններից Գանձակի, Շաքիի և Ղարաբաղի խանությունները։
Ելիզավետպոլի նահանգը Անդրկովկասի կարևորագույն նահանգներից էր, գտնվում էր արևելյան մասում՝ մոտավորապես 38°50' и 41 1/2 ° հյուսիսային լայնությունների և 44°21' и 48°21' արևելյան երկայնությունների միջև (Գրինվիչի միջօրեականից)։ Հյուսիսում սահմանակից էր Թիֆլիսի նահանգին, Զաքաթալայի շրջանին և Դաղստանի մարզին, արևելքում՝ Բաքվի նահանգին, արևմուտքից՝ Թիֆլիսի և Երևանի նահանգներին, հարավից՝ Պարսկաստանին (Երևանի նահանգից մինչև Արաքս գետը, որն էլ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի սահմանը՝ Թուրքմենչայի պայմանագրով)։ Ցարական կառավարության ժամանակաշրջանում նահանգը զբաղեցրել է 38 782,5 քառ. վերստ կամ 44.136 քառ. կմ տարածք։
Ելիզավետպոլի նահանգի կլիման բազմազան է։ Լեռնային գոտում (Փոքր Կովկաս լեռնային համակարգ՝ Գուգարաց լեռներ, Արցախի լեռներ, Զանգեզուրի լեռներ և այլ լեռնաբազուկներ) արոտավայրերը դասավորված են անտառային բուսականությունից վեր։ Տարվա երեք եղանակներին դրանք ծածկված են ձյունով ու անմարդաբնակ են։ Ամռանը մթնոլորտային խոնավության շնորհիվ առաջանում է մարգագետնային բուսածածկ։ Ուստի անասնապահ քոչվորները ամռանը տեղափոխվում են այստեղ։
Լեռնային արոտավայրերի գոտուց ցածր կլիման դեռ խիստ է, սակայն այստեղ զբաղվում են հացահատիկաոլոռային բույսերի մշակմամբ (բացառությամբ եգիպտացորենի և բրնձի)։ Ձմեռները ձյունառատ են ու խիստ, իսկ ամառները՝ զով և հաճախակի անձրևոտ և կարկուտով, որը մեծ վնաս է հասցնում մշակաբույսերին։
Նախալեռներում բացի հացահատիկներից կան պտղատու և խաղողի այգիններ, կատարվում է նաև արհեստական ոռոգում։
Ընդարձակ հարթավայրային և տափաստանային տարածքները բնութագրվում են տաք և չոր կլիմայով։ Կարճատև գարունն արագ անցում է կատարում երկարատև ամառ։ Ձմեռները նույնպես կարճատև են ու մեղմ։ Ապրիլի վերջերին երաշտ է լինում և ջերմաստիճանը հասնում է 45 °C-ի և շարունակվում է մինչև սեպտեմբերի կեսերը ու բուսականությանը սպառնում է չորացման վտանգը և կարիք է լինում արհեստական ոռոգման։ Ուշ աշնանը և Ձմռանը, կապված անձրևային սեզոնի հետ, տափաստանները ծածկվում են բուսականությամբ՝ վերածվելով ձմեռային արոտավայրերի։ Այս շրջաններում ձյունը հազվադեպ է, իսկ սառնամանիքները սովորաբար չեն գերազանցում 5-6 °C ջերմաստիճանը։
Ելիզավետպոլ և Շուշի քաղաքների կլիման ցուցադրված է սանդղակում, որոնցից առաջինը բնութագրում է հարթավայրային տափաստանային, երկորդը՝ անտառային զոնան։
Վայրը | Բարձրությունը մետրով | Հունվարի միջին ջերմաստիճան | Հուլիսի միջին ջերմաստիճան | Միջին ջերմաստիճանը տարվա կտրվածքով | Տեղումների քանակը մմ-ով |
---|---|---|---|---|---|
Ելիզավետպոլ | 445 | 0.1° | 24.9° | 18.1° | 256.9 |
Շուշի | 1368 | −3.3° | 19.2° | 8.8° | 658.9 |
Մեծ Կովկաս լեռնաշղթայի ստորոտին՝ Նուխի քաղաքի շրջակայքում, տարեկան տեղումների քանակը 716.7 մմ է։ Ելիզավետպոլի նահանգի անտառները զբաղեցնում են տարածքի 21 տոկոսը, դրանց հիմնական մասը կենտրոնացած է Ղազախի և Զանգեզուրի շրջաններում ու Արցախում։
Ելիզավետպոլի նահանգի ռելիեֆը հյուսիս-արևելքից հարավ-արևելք բաժանվում է երեք գոտիների։
Նահանգը բաժանված է եղել 8 գավառի․
Ըստ 1897 թ․ Ցարական Ռուսաստանի մարդահամարի, նահանգն ուներ 878,415, որից․
Արևելյան Հայաստան | ||||
Երևանի կուսակալություն (1502-1724) |
Ղարաբաղի կուսակալություն (1502-1726) | |||
Կարսի վիլայեթ (1639-1878) Թուրքիա |
Երևանի խանություն (1747-1828) |
Նախիջևանի խանություն (1747-1828) |
Ղարաբաղի խանություն (1747-1822) |
Գանձակի խանություն (1747-1804) |
Հայկական մարզ (1828-1840) |
Ղարաբաղի գավառ (1822-1840) |
Ելիզավետպոլի գավառ (1804-1840) | ||
Վրացաիմերեթական նահանգի մաս | Կասպիական մարզի մաս | |||
Կարսի մարզ (1878-1918) |
Երևանի նահանգ (1849-1918) | Ելիզավետպոլի նահանգ (1867-1918) | ||
Հայաստան (1918-1920) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.