Գուգարաց լեռներ, Բաբաքարի լեոնաշղթա, Բաբաքյարի լեոնաշղթա, Պապաքարի լեոնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին, Դեբեդ և Աղստև գետերի ջրբաժանը։ Ձգվում է Բովաքարի լեռների արևելյան եզրից դեպի հյուսիս՝ շուրջ 80 կմ։ Առավելագույն բարձրությունը Դժարսար լեռն է, որը ունի 2245 մ բարձրություն։ Միջին բարձրություն 2000 մ[1][2]։

Արագ փաստեր Գուգարաց լեռնաշղթա, Տեսակ ...
Գուգարաց լեռնաշղթա
Thumb
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ և Տավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2245 մետր
Երկարությունմոտ 80 կմ
Մեծագույն գագաթԴժարսար
Thumb
Thumb
Փակել

Աշխարհագրական դիրք

Փոքր Կովկասի լեռնային համակարգի արտաքին շղթաներից մեկն է։ Սկսվում է Հալաբի լեռնաշղթայից, տարածվում հյուսիս, ապա հյուսիս-արևելք՝ մինչև Պապաքարի լեռներ։ Երկարությունը (Հալաբի լեռնաշղթայի հետ միասին) մոտ 100 կմ է, միջին բարձրությունը՝ 2000 մ։ Կազմված է ստորին յուրայի հրաբխածին և հրաբխանստվածքային ապարներից։ Գուգարաց լեռնաշղթային բնորոշ են խիստ մասնատվածությունը, էրոզիոն հովիտների խիտ ցանցը և ժայռոտ լեռնակատարները։ Լանջերը զառիթափ են, կտրտված հեղեղատներով։ Տիրապետում է ֆիզիկական հողմնահարումը, որն ուղեկցվում է փլվածքներով և սելավներով։ Ռելիեֆի մասնատվածությունն ու ակտիվ դենուդացիան պայմանավորված են ապարների լիթոլոգիական առանձնահատկություններով և Դժարսար լեռան անտիկլինալի բարձրացման աշխուժացումով։

Ջրագրություն

Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում Սևորդյաց (Չաթինլեռ գագաթից մինչև Սանահին կայարանը), Կայենի (Հաղարծին գետի ակունքներից մինչև Աղստև գետը, Իջևան քաղաքի մոտ), Ոսկեպար (Գոմշավար լեռնագագաթից մինչև Կուրի հովիտը), Մթնասար (Սառնակունք լեռնագագաթից մինչև Ադրբեջանի Գամիրչիլար գյուղը) լեռնաբազուկները։

Օգտակար հանածոներ

Օգտակար հանածոներից կան շինանյութեր (ֆելզիտային տուֆ, գրանիտ, հրակայուն կավ, տրավերտին, կվարցային ավազ, կրաքար և այլն), բազմամետաղների, ոսկու, պղնձի, սնդիկի, մոլիբդենի երևակումներ, երկաթի հանքավայր։ Կլիման բարեխառն է՝ համեմատաբար տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը բարձր լեռնայիև գոտում -8 °С է. ստորոտում՝ - 2°С, հուլիսինը՝ համապատասխանաբար 12 °С, 20 °С։ Բացարձակ նվազագույնը -30 °С է, առավելագույնը՝ 35 °С։ Հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ամեն տարի։ Տարեկան տեղումները ստորոտում 500 մմ են, բարձր լեռնային գոտում՝ 800 մմ։

Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում Մարց, Շնող, Հաղարծին, Սառնաջուր, Կորխան, Ոսկեպար, Կողբ և այլ գետեր։ Հողաբուսական ծածկույթում առկա է ուղղաձիգ գոտիականությունը։ Գերակշռում են լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը՝ հաճարենու, կեչու, կաղնու անտառներով ու ալպյան մարգագետիններով։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, վարազը, արջը, անտառային կատուն։ Շատ են կրծողներն ու թռչունները։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.