Գոզնակ բաժնետիրական ընկերություն
Ռուսական ձեռնարկություն, որը զբաղվում է թղթադրամների և պետական այլ նշանների մշակմամբ և արտադրությամբ / From Wikipedia, the free encyclopedia
«Գոզնակ» բաժնետիրական ընկերություն (ռուս.՝ Гознак; Государственный знак, անգլ.՝ Joint Stock Company "Goznak"), հետազոտություններ իրականացնող, ինչպես նաև թղթադրամներ, մետաղադրամներ, փոստային նամականիշներ, մեդալներ արտադրող ռուսական բաժնետիրական ընկերություն[1]։
Բնագավառ | Ֆինանսներ, printing industry | |
---|---|---|
Ստեղծում | 1818 | |
Գործունեության հմտություններ | security printing, հետազոտություն և մշակում | |
Երկիր | Ռուսաստան | |
Կազմակերպչաիրավական ձև | Բաժնետիրական ընկերություն | |
Total revenue | 38 799 700 000 Ռուսական ռուբլի | |
Սեփականատեր | Ռուսաստանի Դաշնության կառավարություն | |
Վերադաս կազմակերպություն | • Ռուսաստանի Դաշնության կառավարություն • Ministry of Finance of Russian Federation | |
Դուստր ընկերություն | Մոսկվայի դրամահատարան, Սանկտ Պետերբուրգի դրամահատարան | |
Գլխամասի վայր | Մոսկվա | |
Product or material produced or service provided | մեդալ, կրծքանշան, Փոստային նամականիշ, թղթադրամ, մետաղադրամ | |
Պաշտոնական կայք | www.goznak.ru | |
Ստեղծագործությունների հավաքածու | National Museum Paleis het Loo |
Այն կազմված է յոթ գործարանից և մեկ գիտահետազոտական և զարգացման ինստիտուտից, որոնք ներգրավված են զարգացման, հետազոտությունների կատարման և արտադրության ցիկլի տարբեր փուլերում։
Այս բաժնետիրական ընկերությունը միավորում է տպագրական ձեռնարկություններ, որոնք արտադրում են թղթադրամներ, պետական պարտատոմսեր, չեկեր, ակրեդիտիվներ, խնայբանկի գրքեր (ռուս.՝ сберегательная книжка), փոստային նամականիշեր, անձնագրերի բլանկներ, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականեր։
Բաժնետիրական ընկերությունը նաև վերահսկում է դրամահատարանները, որոնք արտադրում են շրջանառության համար նախատեսված մետաղադրամներ, շքանշաններ, հուշամեդալներ։ Այն նաև արտադրում է վարկային քարտեր, բանկային քարտեր, հեռախոսային քարտեր։ «Գոզնակ»-ը ոչ միայն ռուսական, այլեւ արտասահմանյան երկրների թղթադրամներ է տպում, այդ թվում՝ Լիբանանի, Եմենի,Գվատեմալայի, Ռուանդայի, Անգոլայի եւ այլն պետությունների համար։