անձը և քաղաքացիությունը հաստատող պետական փաստաթուղթ From Wikipedia, the free encyclopedia
Անձնագիր (ֆր.՝ passeport, իտալ.՝ passaporto, լատին․՝ passer` անցնել և port՝ կայան բառերից), վաղ ժամանակներում այդպես էր կոչվում անցման թույլտվությունը կամ «նավահանգստից ելքը»[1], անձի ինքնությունը և սահմաններ հատելիս ու արտասահմանում գտնվելիս սեփականատիրոջ քաղաքացիությունը հավաստող պետական փաստաթուղթը։ Անձնագիրը ցույց է տալիս քաղաքացիությունը, բայց պարտադիր չէ՝ ցույց տա բնակության պետությունը։
Տարբերակում են հենց անձնագիր (Ռուսաստանում դա Ռուսաստանի Դաշնության քաղաքացու արտասահմանյան անձնագիրն է) և անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ (Ռուսաստանում դրա համար կիրառվում է ներքին անձնագիրը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր)։ Ներկայումս ներքին անձնագրերը գործում են քիչ թվով պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Հարավային Կորեայում[2]։ Բազմաթիվ պետություններում անձնագիրը միաժամանակ հանդիսանում է պետության ներսում անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ Բելառուսում և Ուզբեկստանում)։ Որոշ պետություններում անձի ինքնության հաստատումը կատարվել է պլաստիկ քարտի տեսքով (օրինակ՝ Բելգիայում, Սլովակիայում, Լիտվայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում), իսկ անձնագիրը տրամադրվում է ըստ ցանկության։
Անձնագիրը կազմվում է բրոշյուրի տեսքով, որտեղ դրոշմվում են ելքի արտոնագրերը (վիզաները) (եթե չկա առանց վիզային ռեժիմի համաձայնություն), որոնք հնարավորություն են ընձեռում գնալ այլ պետություն, ինչպես նաև սահմանները հատելու մասին նշագրումներ են կատարվում։ Ինչպես նաև այն շարունակում է անհատականացված ինֆորմացիա՝ տիրոջ լուսանկարը, նրա անունը, ծննդյան տարեթիվը, սեռը, ծննդյան վայրը և քաղաքացիությունը (անձնագիրը տրամադրող պետության անվանումը)։ Անձնագիրը նախատեսված է ողջ աշխարհում կիրառելու համար, այդ իսկ պատճառով բոլոր պետությունների անձնագրերը մինչև որոշակի աստիճանը լինում են միասնական, իսկ մայրենի լեզվով գրառումները, որպես կանոն, կրկնօրինակվում են անգլերեն կամ ֆրանսերեն։ 21-րդ դարում աշխարհի բազմաթիվ պետություններ անցում կատարեցին այնպիսի անձնագրերի, որոնք պարունակում են բիոմետրիկ (կենսաչափական) տեղեկություն։
Պետությունը, որպես կանոն, թույլ չի տալիս իր պետություն մուտք գործել այն քաղաքացիներին, ում պետությունը չունի թույլտվություն։ Այդ կերպ՝ չճանաչված և մասնակի ճանաչված պետությունների քաղաքացիները կարող են դժվարություններ ունենալ տեղափոխությունների ժամանակ, եթե միաժամանակ չունեն նաև այլ պետության քաղաքացիություն և նրա անձնագիրը։
Անձնագրի մասին առաջին հիշատակումներից մեկն արված է Հին Կտակարանում։ Նեեմիայի գրքում, որն ավարտին է հասցվել մ․թ․ա․ մոտ 443 թվականին, կան այսպիսի բառեր․
Եվ ես թագավորին ասացի․ «Եթե թագավորին նպատակահարմար է, ապա թող նա տա ինձ այն նամակները, որոնք ուղղված են հրամանատարներին, որպեսզի նրանք ինձ տան անցաթուղթ, , այլապես չեմ կարողանա հասնել Հուդային, և Ասաֆին՝ թագավորական անտառների պահապանին ուղղված նամակը, որպեսզի նա ինձ տա Աստծո տան մոտ գտնվող ամրության դարպասների փայտեր, քաղաքային պատերի և այն տան համար, որտեղ ես եմ ապրելու։ Եվ արքան ինձ տվեց, քանի որ Աստծո պարգևաշնորհ ձեռքն ինձ վրա էր»։ - (Նեեմիա 2:7—8) |
Այստեղ Աստվածաշունչը նկարագրում է Արտաքսերքսես I-ի օրոք պարսկական միապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, երբ այդ թագավորին ծառայող Նեեմիան խնդրում է նրան թույլատրել ողջ Պարսկաստանի տարածքում հետևել Հուդային և այդ թույլտվությունը ամրագրել գրավոր տեսքով՝ ժամանակավոր անձնագրի գործառույթ իրականացնող։
Եգիպտոսում դեռևս իսլամի ծագման ժամանակ տիրում էր անձնագրային խիստ ռեժիմ։ Ոչ ոք իրավունք չուներ լքելու իր շրջանը՝ առանց իշխանության թույլտվության։ «Որևէ մեկը որևէ վայրում՝ ճանապարհին, մի վայրից մի այլ վայր տեղափոխվելիս, ափ տեղափոխվելիս, նավ նստելիս, եթե հայտնաբերվում էր առանց անձնագրի (սիջիլ), նրան ձերբակալում էին, իսկ նավը և նավի պարունակությունն առգրավում ու այրում էին»,֊ ստացված տեղեկությունների համաձայն՝ 720 թվականի ղեկավար։ Այդպիսի անձնագրերը պահպանվել են պապիրուսների տեսքով։ Թուլունիների օրոք Եգիպտոսը լքելու համար անհրաժեշտ էր անձնագիր (ջավազ) ունենալ, որում պետք է նշված լինեին անգամ հեռացող ստրուկները։
Իսլամական խալիֆայությունում որպես անձնագիր ծառայում էր այն կտրոնը, որով կատարվում էին հատուկ հարկերի վճարումներ՝ մուսուլմանների համար զաքաթը, իսկ ոչ մուսուլմանների համար՝ ջիզյա։ Այդ կերպ խալիֆայության այլ շրջաններ ճանապարհորդել թույլատրվում էր միայն օրինապաշտ հարկատուներին։ Սկզբունքորեն հարկային համակարգը կիրառվում է բազմաթիվ ժամանակակից պետություններում, այդ թվում՝ Ռուսաստանում, երբ պարտապանների՝ սահմանից դուրս գալը հնարավոր է դատարանի որոշմամբ կամ անձնագիրը վերցնելով[3]։
Ընդունված է համարել, որ «անձնագիր» բառն ունի իտալական կամ ֆրանսիական ծագում և նշանակում է հնամենի փաստաթուղթ՝ նավահանգիստն անցնելու համար։ Իրականում ավելի ճիշտ է ասել, որ այն քաղաքային պատի դռնով կամ դարպասներով անցման համար է, քանի որ ֆրանսերեն պորտե (porte) բառը հենց դուռ է նշանակում։ Միջնադարյան Եվրոպայում տեղի իշխանությունների կողմից նմանատիպ փաստաթղթեր տրվում էին ճանապարհորդներին, որոնք սովորաբար ներառում էին այն քաղաքների և բնակավայրերի ցանկը, որոնք թույլատրում էին նման անձնագիր ունեցողների մուտքը։ Համանման համակարգը մինչ օրս պահպանված է ռուսական վիզաներում, որոնք տրվում են արտասահմանցի հյուրերին, և դրանցում առկա է մի դաշտ, որում թվարկված են այն քաղաքները, որտեղ կարող են գնալ ճանապարհորդները։ Միջին դարերում նավահանգիստ հասնելու համար փաստաթղթեր չէին պահանջվում, քանի որ նավահանգիստը բաց զոնա էր առևտրի համար, միայն թե անձնագիր պահանջվում էր երկրի տարածքով ճանապարհորդելու և քաղաքային պատերն ու սահմանապահ ուղեկալները հաղթահարելով՝ քաղաք մտնելու համար։
1649 թվականի եկեղեցական ժողովածուի համաձայն՝ Ռուսաստանում արտասահմանյան անձնագրի համար որպես օրինակ ծառայում էր «փոխադրման հրովարտակ»֊ը։ Սրա համաձայն՝ այլ պետություն մեկնելու համար պահանջվում էր լինել «պետությանը հնազանդ (կամ) փոխադրման հրովարտակի վոևոդ․ վոևոդի պարտականությունների մեջ էր մտնում այդ հրովարտակի հանձնումը՝ առանց որևէ կալանքի»[4]։
Մինչև XX դարի սկիզբը անձնագրերն ունեին միայն տեքստային դաշտեր՝ տիրոջ մասին կենսաչափական տվյալներով, իսկ 1915 թվականից՝ լուսանկարչական տեխնոլոգիայի տարածմամբ, պարտադիր դարձավ անձնագրի տիրոջ լուսանկարի առկայությունը[5]։
Անձնագրավորման սկիզբը խիստ կանոններով դրվեց 15-րդ դարում՝ այդ ժամանակ ընդունվելով թափառաշրջիկների ու աղքատների դեմ։ Քանի որ վերջիններս կազմում էին իրենց գտնվելու վայրը փոխողների մեծ մասը, ապա այն զբոսաշրջիկները, ովքեր չէին ցանկանում, որ իրենց հետ էլ վարվեին այնպես, ինչպես թափառաշրջիկների հետ, պարտավոր էին ապացուցել թափառաշրջիկներից ունեցած տարբերությունը։ 17-րդ դարի կեսին անձնագրի նշանակությունը՝ որպես բնակության վայրից բացակայելու թույլտվություն, ավելի ու ավելի մեծացավ. դասալքության դեմ պայքարելու համար ի հայտ են գալիս ռազմական անձնագրերը (Militärpass), վարակված կամ ժանտախտակիր պետություններից պահանջվում էր այսպես կոչված ժանտախտե անձնագիր (Pestpass), այդուհետ առաջանում են հրեաների, արհեստավոր աշակերտների համար հատուկ անձնագրեր, միևնույն ժամանակ առաջանում է անձնագրի հաշվառման պարտականություն։
Անձնագրային համակարգը բարձր զարգացման հասավ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, առանց անձնագիրն ստանալու՝ արգելվեց ցանկացած բացակայություն անգամ պետության ներսում։ Քաղաքական ոստիկանության ձեռքում անձնագրային համակարգը դարձավ այն անձանց գտնելու պարզագույն միջոցը, ովքեր վտանգավոր էին պետության համար, հատկապես այդ շրջանի չընդհատվող պատերազմների ժամանակ լրտեսներին հայտնաբերելու համար։ Նապոլեոնյան պատերազմներից հետո անձնագրային սահմանափակումները մնացին նախկինի պես. որոշակի պարզեցումներ արվեցին միայն սահմանային սահմանափակումների համար. իսկ աղքատներին անձնագրերը տրվում էին անվճար, անվճար էր իրականացվում նաև հաշվառումը (Գերմանիա և Ֆրանսիա)։ Երկարամյա փորձը ցույց է տվել, որ անձնագրի պարտադիր հանձնումը և հաշվառումը մի կողմից չեն ծառայում իրենց նպատակին, քանի որ տեղափոխվող անձանց հաշվառումը վերածվել է պարզ ձևականության, իսկ մյուս կողմից՝ միանգամայն ապարդյուն է զբոսաշրջիկների սահմանափակումը, որոնց մեծ մասն անվտանգ է։ Ընդհակառակը, ոչ արժանահավատները կարող են ապրել կեղծ և օտար անձնագրերով։ Մինչդեռ, անձնագրային համակարգը, սահմանափակելով մարդու տեղաշարժման ազատությունը, դրա հետ միասին խոչընդոտում է նաև պետության զարգացումը։ Այդ իսկ պատճառով 19-րդ հարյուրամյակի կեսին անձնագրային սահմանափակումները Արևմտյան Եվրոպայի պետություններում աստիճանաբար մեղմացան։
19-րդ դարի վերջում և մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Եվրոպայում ճանապարհորդելու համար անձնագիր չէր պահանջվում, և սահմանների անցումը պարզ էր:Այդ իսկ պատճառով քիչ թվով մարդիկ ունեին անձնագրեր։ 20-րդ դարի սկզբում Եվրոպայում անձնագրային համակարգի բեկումը զարգացած երկաթուղային շարժման արդյունք էր։ Երկաթուղային համակարգը, որը կտրուկ աճեց 19-րդ դարի կեսին, թույլ էր տալիս արագ տեղափոխել մեծ թվով ուղևորների և անցավ մեծաթիվ սահմաններ։ Դա Եվրոպայի անձնագրային ավանդական համակարգը դարձրեց բավական բարդ, և դրանից ստիպված էին հրաժարվել[6]։ Օսմանյան կայսրությունում և կայսերական Ռուսաստանում անձնագրային համակարգը պահպանվեց՝ ի լրումն ներքին անձնագրերի, որոնք վերահսկում էին տեղափոխությունը պետության ներսում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպական պետությունների իշխանություններն անվտանգության նպատակով ուժեղացրին սահմանային վերահսկողությունը (պաշտպանություն լրտեսությունից) և միգրացիոն հոսընթաց խմբերի աշխատուժի որակավորման համար։ Այդպիսի կառավարումը պահպանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և դարձավ քարացած գործընթաց։ Հայտնի է, որ 1920-ական թվականներին բրիտանացի զբոսաշրջիկները գանգատվում էին «ոչ ժողովրդավարական» գործընթացից, հատկապես մեծ թվով գանգատներ եղան լուսանկարներ և կենսաչափական տվյալներ պահանջելու պատճառով[7]։
1920 թվականին Ազգերի լիգան հրավիրեց հատուկ կոնֆերանս՝ անձնագրերի և փոխադրման փաստաթղթերի հետ կապված։ Անձնագրային համակարգի սկզբունքները հաստատվեցին նաև հաջորդ կոնֆերանսների ժամանակ՝ 1926 և 1927 թվականներին։
ՄԱԿ-ը համանման կոնֆերանս հրավիրեց 1963 թվականին, բայց անձնագրային գլոբալ համակարգի սկզբունքների մասին պայմանավորվել չհաջողվեց։ 1980-ական թվականների սկզբին հիմնականում ընդունվեցին այսպիսի հանձնարարականներ (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հովանավորությամբ)։ Օրինակ՝ դրանց մեջ հաստատվեց ժամանակակից անձնագրի պոլիգրաֆիական ձևաչափը՝ 88,0×125,0 չափսով բազմաթերթ գրքույկ։
2010 թվականի ապրիլի 1-ից մի շարք պետություններ սկսեցին տրամադրել միայն մեքենայական ընթերցանության ենթակա անձնագրեր, որոնք պարունակում են կենսաչափական և այլ տվյալներ (նշագրումներ վիզաների մասին, դեմքի թվայնացված լուսանկար(ներ), մատների մատնահետքեր և (կամ) աչքի եղջերաթաղանթի լուսանկար(ներ)), որոնք պահպանվում են բյուրեղապակու ինտեգրալ սխեմայի վրա։
Անձնագրային տերմինալոգիան մեծամասշտաբ ստանդարտացման է հասցված ողջ մոլորակի վրա։
Անձնագրերը բաժանվում են 2 կատեգորիայի.
Անձնագրի տեսակներն են.
ունենալ դիվանագիտական անձեռնմխելիություն։ Դիվանագետի կարգավիճակի տրամադրումը և դիվանագիտական անձեռնմխելիությունն իրականացվում են պետության կողմից՝ օրենսդրությանը և միջազգային դիվանագիտական կոնվենցիաներին համապատասխան, եթե պետությունը հանդիսանում է մասնակից։ Ինչպես նաև դիվանագիտական անձնագրի տրամադրումը չի նշանակում առանց վիզային ելքի իրավունքի մեկնել որևէ այլ պետություն։ Որպես կանոն՝ եթե անգամ այլ պետություն մեկնելիս զբոսաշրջիկների և սովորական քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմը գործում է կարգ ու կանոնի համաձայն, դիվանագիտական անձնագրի դեպքում պահանջվում է ստանալ դիվանագիտական վիզա։ Միայն թե մեր օրերում Եվրամիության պետությունների մեծ մաս մուտք գործելը Ռուսաստանի քաղաքացիների համար հնարավոր է դիավանագիտական անձնագրով։
Անձնագրի տառերի և թվերի հաջորդականությունը շատ պետություններում ուրույն կերպով է։ Օրինակ՝ (C՝ լատիներեն տառեր, D՝ արաբական թվանշաններ)։
Պետություն | Անձնագրի № | Տառերի/թվերի քանակ |
---|---|---|
Ռուսաստան | DD DD DDDDDD
DDDDDDDDD |
10 — D
9— D |
Ուկրաինա | CCDDDDDD DDDDDDDDD | 2 — C, 6 – D 9 – D |
Բելառուս | CCDDDDDDD | 2 — C, 7 — D |
Լիտվա | CCDDDDDD DDDDDDDD | 2 — C, 6 — D 8 — D |
Լատվիա | CCDDDDDDD DDDDDDD | 2 — C, 7 — D 7 — D |
Էստոնիա | CDDDDDDD | 1 — C, 7 — D |
Հայաստան | CCDDDDDDD | 2 — C, 7 — D |
Ղազախստան | CDDDDDDD DDDDDDD | 1 — C, 7 — D 7 — D |
Ղրղզստան | CCDDDDDDD | 2 — C, 7 — D |
Ուզբեկստան | CC DDDDDDD | 2 — C, 7 — D |
Թուրքմենստան | CDDDDDDD | 1 — C, 7 — D |
Իսրայել | DDDDDD DDDDDDD DDDDDDDD | 6 — D 7 — D 8 — D |
Ինդոնեզիա | CDDDDDD | 1 — C, 6 — D |
ԱՄՆ | DDDDDDDDD | 9— D |
DDDDDDDDD-երի հաջորդականությունը (9 — D) գործում է արտասահմանյան անձնագրերի համար, որոնք տրամադրվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.